RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

Բարեգործություն անվան տակ խաբել, զոհված զինվորի հորից գումար է կորզել ու անհետացել  324

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   


Բարեգործություն անվան տակ խաբել, զոհված զինվորի հորից գումար է կորզել ու անհետացել

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Լուրեր են պտտվում, որ ինչ- որ երիտասարդ բարեգործության նպատակով այցելում է մարդկանց տներ, մարդկանցից տվյալներ վերցնում, ապա օգնելու համար ապրանք առաջարկում՝ նախօրոք վերցնելով ճանապարհածախսը: Մեր տեղեկություններով՝ այդ երիտասարդի սարքած թակարդը ընկել է նաեւ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Զավեն Սարգսյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Նորիկ Սարգսյանի հայրն է: Կապ հաստատեցինք Զավեն Սարգսյանի հետ, ով մեզ պատմեց, որ սեպտեմբեր ամսին մի երտասարդ այցելել է իրենց տուն օգնելու նպատակով, սակայն խաբել ու իրենից 60 հազար դրամ գումար է վերցրել եւ մինչ այսօր որեւէ տեղեկություն չունի այդ երիտասարդի մասին. «Մի հատ ջահել տղա էր, դոշին մի հատ բիռկա, վրան Մասիս սարն էր եւ խաչ նկարած: Ինձ դպրոց կանչեցին, 4 հատ դասարան ցույց տվեցին, ասացին՝ մեկը ընտրի, մենք Նորիկի անունով սենյակը կկահավորենք: Հետո առաջարկեց մեր տուն գնալ, գնացինք տուն, գոմը նայեց, ասավ գումար դուրս կգրեմ գոմի համար, մատերյալ կառնես, կսարքես»:

Զավենը պատմում էր, որ գյուղ էր եկել տաքսիով, տաքսու վարորդն էլ մոտակա համայնքից է եղել. «Ինձ ասաց, որ բարեգործական կազմակերպություն ա, եւ ուզում են մի քանի անասուն տան, եթե անասունները առնեն, մեր մոտի գյուղերից անասունների կփոխադրեն անվճար, եթե ուրիշ մարզից բերեն, ես պետք է վճարեմ այդ փոխադրման համար: Ասաց՝ մոտակայքում չկան անասուններ, անասունները պետք է Աբովյան քաղաքից բերեն, եւ դրա համար ես պետք է ճանապարհածախս տայի 60 հազար դրամ: Պայմանվորվեցինք՝ հավատալով իրենց, հորեղբորս տղային վերցրեցի եւ տաքսու հետեւից գնացինք Աբովյան: Հասանք մի ռեստորանի, էդ տղան տաքու միջից իջավ, մոտեցավ ինձ, ասավ՝ 60 հազար դրամը տուր ինձ, ես գնամ ձեւակերպումն անեմ, դուք էլ տասքու հետեւից գնացեք, ես տեղը բացատրել եմ տաքսու վարորդին, թե որտեղ է անասուններով բարձած մեքենան: Տաքու հետեւից գնացինք էնտեղ, որտեղ ասել էր, հարցուփորձ արեցինք, ասացին, որ ստեղ ոչ մի անասուն, առավել եւս անասունով բարձած մեքենա չկա: Հետ եկանք էդ մարդու էլ չճարեցինք, էդպես ինձանից 60 հազար դրամ տարավ: Դիմեցի մեր մոտի ոստիկանություն, ինձ ասացին, որ պետք է Աբովյանի ոստիկանություն դիմեմ, քանի որ ես գումար էնտեղ եմ տվել էդ մարդուն»,-ասաց Զավեն Սարգսյանը: 

Զրուցեցինք նաեւ Երանոսի դպրոցի տնօրեն Գառնիկ Ղազարյան հետ. «Դպրոց եկավ մի երիտասարդ ասաց, որ ուզում է զոհվածի զինծառայողի սենյակը կահավորել, որ գույքի հետ կապված մեքենայի փոխադրումը ես պետք է անեմ, համաձայնվեցի, ասացի՝ կանեմ, որ դուք այդպիսի մարդասիրական քայլ են անում ես էլ դա կանեմ: Հետո գնացին էլ չեկան»: Երիտասարդը դպրոցի տնօրենին ներկայացել էր Կարեն անունով եւ նշել է, որ իրենց գրասենյակը Երեւանում է, Արաբկիրում, նախկին կույրերի շենքում: Սակայն դպրոցի տնօրեն Գառնիկ Ղազարյանը մեզ ասաց, որ հետաքրքվել է եւ նման կազմակերպություն չի եղել. «Անգամ հեռախոսահամար թողեց, զանգեցինք անհասանելի էր, շատ գրագետ էր մեր հետ խոսում մոտ 35-40 տարեկան, բարձրահասակ, նիհար տղամարդ էր»:

Մեզ պարզ դարձավ, որ այդ երիտասարդը, ով ներկայացել էր Կարեն անունով, այցելել է նաեւ Զոլաքար համայնքում գնտվող դպրոցներ, որտեղ ապրիլյան պատերազմում երկու զիվորներ էին զոհվել: Խոսել էր դպրոցների տնօրենների հետ, եւ նրանց նույնպես խոստացել է զոհված զինվորների սենյակները կահավորել, անգամ մեկ հասցե է տվել Զոլաքարի դպրոցներից մեկի տնօրենին, որ Երեւան գա ու գույքը տեղափոխի, սակայն դպրոցի տնօրենը հասել է Երեւան եւ նշված հասցեում նման կազմակերպություն չէր գտել:

Հ.Գ. Չի բացառվում, որ այս երիտասարդից շատերն են տուժել, մնում է իրավապահները պարզեն, թե ով իրականում այս ստոր խաբեբան, ով բարեգործության անվան տակ մարդկանցից գումար է կորզել:

Նելլի Կարապետյան


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Բարեգործություն անվան տակ խաբել, զոհված զինվորի հորից գումար է կորզել ու անհետացել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (19.01.17) Դիտումներ: 324 | Տեգեր: խաբել, կորզել, անվան, Ու, հորից, զինվորի, զոհված, տակ, Բարեգործություն, գումար | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ