RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

Ավագ լեյտենանտը, բարկանալով զինվորի «հանաքներից», դանակահարել է վերջինիս  76

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   1in.am


Ավագ լեյտենանտը, բարկանալով զինվորի «հանաքներից», դանակահարել է վերջինիս

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:

51-ամյա Դավիթը պայմանագրային զինծառայող է. նա ինժեներատեխնիկական դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ:

Ըստ դատական ակտի՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Գ.-ն 2016 թվականի հունիսի 14-ի առավոտյան՝ նախաճաշից հետո, գնացել է զորանոցի մասնաշենքի մոտ՝ ինչ-որ մեկից ծխախոտ խնդրելու:

Գումարտակի անձանակազմը դեռ ճաշարանում էր: Ալբերտը նստել է զորանոցի մուտքի աստիճաններին ու սպասել է:

Այդ ժամանակ մոտեցել է դասակի հրամանատար, 51-ամյա ավագ լեյտենանտ Դավիթ Մ.-ն: Նա պահանջել է, որ Ալբերտը ոտքի կանգնի:

Ալբերտը, դատական ակտի համաձայն, ձեռքով բարևել է ավագ լեյտենանտին, հարցրել է, թե նա ո՞նց է: «Լավ եմ»,- ասել է Դավիթ Մ.-ն:

Շարքային Ալբերտ Գ.-ն, իրեն տնավարի պահելով, ձեռքը դրել է ավագ լեյտենանտի որովայնին ու ասել է, թե նա գիրացել է:

Ավագ լեյտենանտը փորձել է սաստել նրան. «Քո հավեսը չունեմ», ապա պահանջել է, որ զինվորն այլևս նման բաներ չանի:

Ալբերտը պատասխանել է, թե իրենք ընկերներ են, ինքը պարզապես կատակում է:

Ավագ լեյտենանտը հիշեցրել է, որ իրենց միջև տարիքային մեծ տարբերություն կա, իրենք ծառայության մեջ են, չեն կարող ընկերներ լինել:

Բայց շարքային Ալբերտ Գ.-ն շարունակել է իր «հանաքները». Նա ձեռքը դրել է ավագ լեյտենանտի ուսին, հետո՝ որովայնին ու նույնիսկ՝ հետույքին՝ խոսելով նրա գիրությունից:

Ավագ լեյտենանտը զայրացել ու մի անգամ ևս պահանջել է, որ զինվորն իրեն կարգին պահի:

Այնուհետև ավագ լեյտենանտը մտել է զորանոց, գնացել է իր հրամանատարության տակ գտնվող դասակի ննջարան:

Շարքային Ալբերտ Գ.-ն գնացել է ավագ լեյտենանտի հետևից և զորանոցում նույնպես շարունակել է իր կոպիտ «հանաքները»:

Ավագ լեյտենանտ Դավիթ Մ.-ն հրել է նրան, պահանջել է ձեռքերը հետ քաշել ու կրկնել է, որ հիմար կատակների հավես չունի: Նա պահանջել է, որ Ալբերտը դուրս գա զորանոցից:

Բայց շարքային Ալբերտ Գ.-ն, շարունակելով իր հրահրող պահվածքը, ասել է, թե ոչ ոք չի կարող ասել՝ ինքը ուր մտնի ու որտեղից դուրս գա: Բանի տեղ չդնելով ավագ լեյտենանտի խոսքերը՝ նա գնացել է կողքի ննջարան:

Ավագ լեյտենանտ Դավիթ Մ.-ն, վիրավորվելով զինվորի պահվածքից ու գործողություններից, մոտեցել է օրապահի պահարանի մոտ կանգնած հերթապահ զինվորին, պատյանից քաշել-հանել է նրա զինվորական գոտուն ամրացված, սառը զենք հանդիսացող սվին-դանակը, մտել է հարևան ննջարան ու սվին-դանակով մեկ հարված է հասցրել շարքային Ալբերտ Գ.-ի ձախ ձեռքին՝ պատճառելով ձախ բազկի շրջանի ծակած-կտրած վերք՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածք:

Դավիթ Մ.-ին այս արարքի համար մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով՝ զինվորական ծառայություն կրելու վայրում ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ ու առողջությանը թեթև վնաս պատճառելով:

Ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը խոստովանել է կատարածը, զղջացել է, տուժողը չի բողոքել ու քաղհայցի պահանջ չի ներկայացրել, այլ խնդրել է սահմանել ազատազրկման հետ չկապված պատիժ, ամբաստանյալը վատառողջ է, ունի շաքարախտ ու սրտի իշեմիկ հիվանդություն, նրա խնամքին է վատառողջ քույրը:

Ծառայության վայրից Դավիթ Մ.-ին տրվել է դրական բնութագիր:

Ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Մ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, դատապարտել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 3 տարի փորձաշրջան:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ավագ լեյտենանտը, բարկանալով զինվորի «հանաքներից», դանակահարել է վերջինիս  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (23.10.16) | Հեղինակ: 1in.am W Դիտումներ: 76 | Տեգեր: «հանաքներից», Ավագ, զինվորի, բարկանալով, դանակահարել, վերջինիս, լեյտենանտը | - Վարկանիշ -: 0.0/0