RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

37-ամյա տղամարդը «Օդնոկլասնիկով» հոգեկան հիվանդ աղջկան ամուսնանալու խոստումներ է տվել և համոզել, որ գողանա մոր և քրոջ ոսկե զարդերը  663

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   Լրահոս


37-ամյա տղամարդը «Օդնոկլասնիկով» հոգեկան հիվանդ աղջկան ամուսնանալու խոստումներ է տվել և համոզել, որ գողանա մոր և քրոջ ոսկե զարդերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Վ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

37-ամյա Կարեն Վ.-ն ութամյա կրթություն ունի, ամուսնալուծված է: Նրան մեղադրանք է առաջադրված ուրիշի գույքի գաղտնի հափշտակության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Լիանա Ք.-ն, ունենալով «Չափավոր արտահայտված մտավոր հետամնացություն» հիվանդությունը, սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Կարենի հետ:

Նրանք հանդիպել են:

Կարենը հասկանալով, որ Լիանան հոգեկան հիվանդություն ունեցող անձնավորություն է, մտահղացել է նրա միջոցով հափշտակել նրա հարազատների ոսկե զարդերը:

Կարենը ամուսնության խոստումներ է տվել Լիանային, մոլորեցրել է, ապա պահանջել է, որ Լիանան իրեն օգնելու համար տնից բերի մոր ու քրոջ ոսկե զարդերը:

Լիանան, հիվանդության բերումով զրկված լինելով իր գործողությունների վտանգավորությունն ու հետևանքները գիտակցելու, դրանք ղեկավարելու ունակությունից, 2014 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբերի 21-ը իր հետ համատեղ բնակվող քրոջ ննջասենյակից մաս-մաս գաղտնի հափշտակել է ընդհանուրը՝ 1 միլիոն 297 հազար դրամ արժողության ոսկե զարդեր՝ 3 կախազարդ, 7 մատանի, 3 վզնոց, 2 զույգ ականջօղ, 2 ապարանջան: Նույն ժամանակահատվածում Լիանան գաղտնի հափշտակել է նաև իր մայրիկի ոսկեղենը՝ 636 հազար դրամ ընդհանուր արժողությամբ՝ 8 մատանի, 2 կախազարդ,1 զույգ ականջօղ, 1 շղթա:

 

Գողացած ոսկեղենը Լիանան ամբողջությամբ տվել է Կարենին, վերջինս հափշտակել է դրանք, մի մասը գրավ է դրել…

Դատարանում Կարեն Վ.-ն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առել, որ Կարեն Վ.-ն հանցանք կատարելու մեջ ներգրավել է իր համար ակնհայտ հոգեկան հիվանդագին խանգարումներ ունեցող անձի:

Կարեն Վ.-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Գտնվելով ազատության մեջ՝ նա չի հատուցել տուժողներին պատճառած ու քրեական գործով չհատուցված վնասը: Այս հանգամանքը դատարանը գնահատել է որպես հանցագործությունից հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծ:

Տուժողների ոսկեղենի մի մասը հայտնաբերվել է տարբեր գրավատներում: Հայտնաբերված զարդերը առգրավվել են, ճանաչվել են իրեղեն ապացույց, նախաքննության ընթացքում դրանք հանձնվել են տուժողների պատասխանատու պահպանմանը:

Դատարանը նկատի է առել, որ գրավադրված զարդերի նկատմամբ իրավունքի հարցում կարող է առաջանալ քաղաքացիական դատավարության կարգով գույքային վեճ, որի լուծումը, ճիշտ է, դուրս է քրեական գործի շրջանակներից, այնուամենայնիվ, «Թրասթ կրեդիտ», «Վոլտա», «Ոսկե շղթա» ընկերությունների իրավունքները չխախտելու պատճառաբանությամբ դատարանը որոշել է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ոսկե զարդերը մեկամսյա ժամկետում պետք է դեռ մնան տուժողների պատասխանատու պահպանության ներքո՝ մինչև հիշյալ ընկերությունները, ցանկության դեպքում, քաղաքացիական հայցեր ներկայացնեն, այդ քաղաքացիական գործերով վճիռներ կայացվեն: Եթե նման հայցեր հիշյալ ընկերությունների կողմից չներկայացվեն, իրեղեն ապացույց ճանաչված զարդերը կթողնվեն տուժողների տնօրինմանը:

Գործով տուժողները քրեական գործի շրջանակներում քաղհայցի պահանջ չեն ներկայացրել Կարեն Վ.-ին՝ մտադրություն ունենալով քաղհայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Վ.-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում ու դատապարտել է 2 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ Կարեն Վ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը՝ խնդրելով պատժի մասով փոփոխել դատավճիռը, Կարեն Վ.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն կամ նրան դատապարտել տուգանքի:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 37-ամյա տղամարդը «Օդնոկլասնիկով» հոգեկան հիվանդ աղջկան ամուսնանալու խոստումներ է տվել և համոզել, որ գողանա մոր և քրոջ ոսկե զարդերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (26.10.16) | Հեղինակ: Լրահոս W Դիտումներ: 663 | Տեգեր: ամուսնանալու, «Օդնոկլասնիկով», հոգեկան, հիվանդ, 37-ամյա, խոստումներ, Տղամարդը, աղջկան, համոզել, տվել | - Վարկանիշ -: 0.0/0