RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քաղաքական

Սերժ Սարգսյանի փեսայի 5 տունը, 1.3 մլն դոլարը և 800 միլիոնով վաճառած մոտոցիկլետը..  4993

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քաղաքական,   


Սերժ Սարգսյանի փեսայի 5 տունը, 1.3 մլն դոլարը և 800 միլիոնով վաճառած մոտոցիկլետը..

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Սերժ Սարգսյանի փեսայի 5 տունը, 1.3 մլն դոլարը եւ 800 միլիոնով վաճառած մոտոցիկլետը

Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ դրամական միջոցների հայտարարագիրը:

Համաձայն որի, Միքայել Մինասյանը 2015 թվականին 800 միլիոն դրամով վաճառել է իր DUCATI DIAVEL տեսակի մոտոցիկլետը: Նա նախորդ տարվա սկզբում 431 միլիոն 71 հազար 750 եւ 688 միլիոն դրամի փոխառություններ է տվել, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 343 միլիոն 117 հազար 710 եւ 687 միլիոն դրամ:

Միքայել Մինասյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում այսպիսի պատկեր ունեն՝ 98 միլիոն 500 հազար դրամ, 184 հազար եվրո եւ 556 հազար դոլար, իսկ հարկային տարվա վերջում ՝ 51 միլիոն 452 հազար դրամ, 116 հազար եվրո եւ 56 հազար դոլար: Վատիկանում ՀՀ դեսպանը միայն աշխատավարձից ստացել է 2 միլիոն 151 հազար 960 դրամ եկամուտ, գույք օտարելուց՝ 800 միլիոն դրամ, իսկ մասնաբաժնից՝ 75 միլիոն դրամ եկամուտ:

Միքայել Մինասյանի նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա բազմաբնակարան շենքում ունի 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 ամառանոց, 3 հատ առանձնատուն եւ 1 հողամաս: Մինասյանը 50 հազարական դրամ արժողությամբ երկու բաժնեմաս ունի տարբեր ընկերություններում: Դեսպանի պաշտոնը ստանձնելու դրությամբ նա ունեցել է 400 միլիոն դրամ, 268 հազար եվրո եւ 1 միլիոն 304 հազար դոլար:

Իսկ Սերժ Սարգսյանի դուստրը՝ Անուշ Մինասյանը, 2015 թվականի հայտարարագրի համաձայն՝ ունի ընդամենը 2 միլիոն 250 հազար դրամ:

 

Նյութը սկզբնաղբյուրը՝ այստեղ:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սերժ Սարգսյանի փեսայի 5 տունը, 1.3 մլն դոլարը և 800 միլիոնով վաճառած մոտոցիկլետը..  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քաղաքական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քաղաքական | Ավելացրեց: haykblbulyan (15.03.16) Դիտումներ: 4993 | Տեգեր: քաղաքական, Փող և հարստություն | - Վարկանիշ -: 0.0/0