RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քաղաքական

Ալիևը խառնվել է իրար. այս շատ կարևոր տեսանյութը լիովին քարուքանդ արեց Բաքվի սուտը  13027

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քաղաքական,   Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք


Ալիևը խառնվել է իրար. այս շատ կարևոր տեսանյութը լիովին քարուքանդ արեց Բաքվի սուտը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Ադրբեջանում բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում տարածված մի տեսանյութ, որտեղ ՌԴ ՊՆ նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ քննարկվում է զինադադարի հաստատուման մանրամասները Արցախի և Ադրբեջանի միջև:

Սույն տեսանյութը YouTube-ում հայտնվել է մայիսի 5-ին, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները հիմա նոր են արձագանքում նրան:

Զավեշտալին և ցավալին քոչվոր կոյունլուների համար այն է, որ նրանք ստիպված են ընդունել այն փաստը, որ Արցախում զինադադարի հաստատման փաստաթուղթը եռակողմ է:

Ռուսաստանի միջնորդությամբ այն ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի զինվորական ներկայացուցիչների միջև: Մինչ այսօր պաշտոնական Բաքուն հայտարարում էր, որ 1994 թ-ի մայիսին հաստատված զինադադարի փաստաթուղթը երկկողմանի է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև է ստորագրվել: Արցախը որպես կողմ հանդես չի գալիս:

Ազերի պաշտոնյաները, պատմաբանները, քաղաքագետները, վերլուծաբանները և այլ շահագրգիռ անձինք պնդում էին, որ հայերի այն հայտարարությունը, թե զինադադարի պայմանագրի ստորագրմանը մասնակցել է նաև Արցախը՝ սուտ է:

Ցավոք, անցավ 22 տարի և հիմա նոր է համացանցում հայտնվում հակամարտող կողմերի համար այս շատ կարևոր տեսանյութը, որը լիովին քարուքանդ արեց Բաքվի սուտը:

Այն արդեն ստիպեց ազերիներին ընդունել փաստը, որ Արցախը Բաքվի և Երևանի պես այդ համաձայնագրի կողմ է:

Իսկ ես իմ կողմից կհրապարակեմ ևս երկու կարևոր փաստաթղթեր այդ համաձայնագրին վերաբերող, որոնք ևս ապացուցում են, որ զինադադարի համաձայնագրի թե՛ կազմմանը, և թե՛ ստորագրմանը Արցախի հերկայացուցիչները մասնակցել են (տես լուսանկարները):

Հիշեցնեմ, որ զինադադարի մասին համաձայնագիրը Մոսկվայում ՌԴ ՊՆ նախարար Գրաչովի միջնորդությամբ ստորագրել են ՀՀ ՊՆ նախարար Սարգսյանը, Ադրբեջանի ՊՆ նախարար Մամեդովը և Արցախի բանակի հրամանատար Բաբայանը:

Իլհամ Ալիևը, երկար տարիներ կեղծելով Ադրբեջանի վերջին տարիների պատմությունը, փորձում է ադրբեջանցի հասարակությանը համոզել, որ իր հայրը ոչ մի «սխալ» չի կատարել իր կառավարման տարիներին՝ հատկապես հայերի հետ կապված:

Երբ 2003 թ-ին Իլհամ Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ, ապա նրա գլխավոր կարգախոսը արցախյան հարցում հետևյալն էր՝ «Մաքուր էջից ենք սկսում բանակցությունները հայերի հետ»: Այսպիսով, վերջինս ոչ թե ցանկանում էր ձերբազատվել Քի Վեստում ձեռք բերված պայմանավորվածություններից, այլև հիմա ջրի երես դուրս եկած տեսանյութից և փաստաթղթից, ինչպես նաև 1993-94 թթ-ին ադրբեջանական ազգի հայրիկի՝ Հեյդար Ալիևի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ուղղված նամակներից, որոնց առկայությունը ավելի է նյարդայնացնում ներկայիս ապշերոնյան սուլթանին:





Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ալիևը խառնվել է իրար. այս շատ կարևոր տեսանյութը լիովին քարուքանդ արեց Բաքվի սուտը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քաղաքական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քաղաքական | Ավելացրեց: haykblbulyan (12.05.16) | Հեղինակ: Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք W Դիտումներ: 13027 | Տեգեր: ազատամարտ, Արցախ | - Վարկանիշ -: 0.0/0