RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հասարակություն

ՊՊԾ գնդի գրոհի 13-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում  319

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հասարակություն,   


ՊՊԾ գնդի գրոհի 13-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Արդեն 13-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: 

Նախօրեին երեկոյան հորդ անձրեւի տակ կրկին հանրահավաք է տեղի ունեցել  Ազատության հրապարակում՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի։ 

Ցուցարարները ցանկացել են երթ անել դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանությունը հայտարարել է, թե արգելելու է։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ արդեն նոր փուլ են սկսում։ «Նախորդ փուլը «Սասնա ծռերի» պահանջների լեգիտիմացումն էր, եւ ժողովրդի շնորհիվ այդ փուլը անցանք։ Ակնհայտ է, որ մտել ենք քաղաքական փուլ։ Պահանջները հստակ ձեւակերպված են։ Երկրորդ փուլում պիտի անցնենք կոնկրետ գործողությունների»,- ասել է Մարտիրոսյանը՝ կոչ անելով Հայաստանի եւ սփյուռքի բոլոր անկյուններում ինքնակազմակերպվել, սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր։

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում եւ փակել այն: Ցուցարարների երթը հորդառատ անձրեւի տակ հասել է Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, այստեղ են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու նրա տեղակալ Վալերի Օսիպյանը։

Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենց նպատակն էր նախ պիկետ անել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, ապա երթով գնալ դեպի Խորենացի փողոց։ Առաջին մասը ստացվեց, բայց Խորենացի գնալուն խանգարեց անձրեւը։ 

Այդուհանդերձ, պայքարը չի դադարելու։ «Պայքարը չպետք է դադարի։ Իսկ դրա համար պետք է այժմ գնալ տուն, տաքանալ, վաղը նորից հավաքվել Ազատության հրապարակում»,- ասել է նա՝ նշելով, որ կրկին դիմելու են անհնազանդության քայլերի։

Ի վերջո, Ֆրանսիայի հրապարակը փակելուց և երթևեկությունը կաթվածահար անելուց հետո ցուցարարները վերադարձել են Ազատության հրապարակ, որտեղից էլ սկսել են ցրվել:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ՊՊԾ գնդի գրոհի 13-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հասարակություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: haykblbulyan (29.07.16) Դիտումներ: 319 | Տեգեր: ՊՊԾ, Իրավիճակը, գրոհի, Խորենացի, փողոցում, գնդի, 13-րդ, օրը. | - Վարկանիշ -: 0.0/0