RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հասարակություն

Պուշկինի դպրոցում «զոն նայող» աշակերտը հաշվեհարդար է տեսնում իրեն նկատողություն արած սիրիահայ երեխայի հետ. Տեսանյութ  7989

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հասարակություն,   Hraparak.am


Պուշկինի դպրոցում «զոն նայող» աշակերտը հաշվեհարդար է տեսնում իրեն նկատողություն արած սիրիահայ երեխայի հետ. Տեսանյութ

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Hraparak.am-ը գրում է՝

Hraparak.am-ի տրամարդության տակ է հայտնվել մի տեսանյութ, որն արված է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում: Տեսանյութում խմբակային ծեծի ենթարկվողը սիրիահայ երեխա է: Իսկ խմբակային սադիզմի կազմակերպիչը 8-րդ դասարանցի մի տղա է, ում անունը չենք հրապարակում։ Դեռ մանկահասակ տարիքում գտնվող այս տղան կիսագողական բարքերի կրող է, և մեր տեղեկություններով, Ս.-ն առաջին անգամ չէ, որ նման կռիվներ է հրահրում, բայց նրան չեն պատժում: Ըստ մեր տեղեկությունների՝ սիրիահայ դպրոցականն այդ օրը դասամիջոցին հերթապահություն անելիս է եղել, Ս-ն լույսը միացրել, անջատել է, հերթապահը նրան նկատողություն է արել: Տղան էլ, թե՝ «բա դու ով ես, որ նկատողություն ես անում ինձ» և  բոլորին հավաքել է ու բերել երեխայի վրա: Երկու աշակերտներ փորձել են բաժանել կռվողներին, սակայն հայտնվել են նրանց մեջ: Մեր աղբյուրը հայտնում է, որ դպրոցի տնօրինությունն ամեն ինչ անում է, որ այս պատմությունը ջրի երես դուրս չգա:

Hraparak.am-ը փորձեց Պուշկինի դպրոցի տնօրենից մեկնաբանություն վերցնել այս դեպքի կապակցությամբ: Տնօրեն Նատալյա Ստեփանյանը պնդեց, թե ինքը տեղյակ չէ, որ իր ղեկավարած դպրոցում նման դեպք է տեղի ունեցել. «Ես տեղյակ չեմ նման որևէ միջադեպից, սիրիահա՞յ… չգիտեմ, ես տեղյակ չեմ»: Տիկին Ստեփանյան, Ձեր դպրոցում այդպիսի մեծ ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ դուք այդ մասին տեղյակ չե՞ք, հնարավո՞ր է այդպիսի բան. «Գիտեք ինչ, վիճաբանություն յուրաքանչյուր դպրոցում տղաների միջև լինում է, բայց որ սիրահայ երեխա է մեզ մոտ ծեծվել, նման միջադեպ… ես տեղյակ չեմ»: Իսկ Ս. անունով երեխա՞ն, եթե չենք սխալվում 8-րդ դասարանում է սովորում. «Մեր դպրոցում 1800 աշակերտ է սովորում և հավանաբար մի քանի Ս. ունենանք 8-րդ դասարանում: Այդպես չեմ կարող ասել Ս. կա, թե ոչ, այդպիսի խնդիրներ կան, թե ոչ: Եթե միջադեպը ներկայացնեք, ասեք, որ դասարանից է խնդիրը, ես դասղեկի հետ կպարզաբանեմ, որ կարողանամ Ձեզ հստակ պատասխան տալ: Եթե անուն ազգանանուն, դասարանն ասեք, միգուցե որևէ տեղեկատվություն կարողանամ Ձեզ տալ, բայց իսկապես դպրոցում բազմաքանակ երեխաներ կան Ս. անունով: Եթե տեսանյութ ունեք, տրամադրեք խնդրեմ, ես նայեմ տեսնեմ, թե ինչ է պատահել»:

Տեսանյութը տրամադրում ենք հանրությանը, տնօրենն էլ կարող է «նայել տեսնել», թե ինչ է պատահել: Ի դեպ, նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մեր դպրոցներում նման դեպքեր են տեղի ունենում: 



loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Պուշկինի դպրոցում «զոն նայող» աշակերտը հաշվեհարդար է տեսնում իրեն նկատողություն արած սիրիահայ երեխայի հետ. Տեսանյութ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հասարակություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: haykblbulyan (05.12.16) | Հեղինակ: Hraparak.am W Դիտումներ: 7989 | Տեգեր: նայող», Պուշկինի, հաշվեհարդար, արած, նկատողություն, դպրոցում, «զոն, իրեն, տեսնում, աշակերտը | - Վարկանիշ -: 0.0/0

 
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ