RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հասարակություն

Որքա՞ն մարդ է երկիրը լքել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք  358

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հասարակություն,   Aravot.am


Որքա՞ն մարդ է երկիրը լքել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի  ժամանակ, օգտատերերից մեկի դիտարկմանն անդրադառնալով, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է, որ 1-ին նախագահի ղեկավարման տարիներին, պատերազմն ավարտվելուց հետո Հայաստան ներհոսք է եղել, մարդիկ վերադարձել են եւ սկսել զարգացնել տնտեսությունը. «Մեկ էլ՝ վերջին տարիներին, 2008 թվականից մինչեւ հիմա, Սերժ Սարգսյանի օրոք 350 հազար մարդ նորից թողել -գնացել է, մի բան, որ դադարել էր, Հայաստանից այդպիսի տեմպերով արտագաղթ չի եղել»:

Լրագրողի հարցին՝ «Դուք Ռոբերտ Քոչարյանի՞ օրոք էլ նկատի ունեք», պարոն Զուրաբյանն այսպես պատասխանեց, մեջբերում ենք բառացի. «Դե, անգամ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ, բան էր, ըըը… Էնքան…բայց էդպիսի արտագաղթ չկար: Ես Ռոբերտ Քոչարյանին կարող եմ մեղադրել հազար ու մի բանի մեջ՝ այս կլանային օլիգարխիկ համակարգը ստեղծելու, Մարտի 1-ի, չգիտեմ, հազար ու մի բանի համար կարող  եմ մեղադրել եւ մեղադրել ենք: Բայց իր օրոք գոնե, համենայնդեպս, հիմնական տարիներին արտագաղթ չի եղել: Իսկ Սերժ Սարգսյանի օրոք ունենք ոչնչով չպատճառաբանված արտագաղթ՝ առաջին անգամ Հայաստանից խաղաղ պայմաններում տեղի է ունենում արտագաղթ»:

Aravot.am-ը ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակումների հիման վրա ներկայացնում է ՀՀ 2-րդ նախագահի եւ 3-րդ նախագահի ղեկավարման տարիների արտագաղթի ցուցանիշները: Թե կոնկրետ որ տարիներն են եղել Զուրաբյանի ասած՝ «Քոչարյանի ղեկավարման հիմնական տարիները», չենք կարող ասել, բայց կան տարիներ, երբ արտագաղթի թիվն իսկապես համեմատած այլ տարիների հետ, բավականին փոքր է: Հիշեցնենք, որ պարոն Քոչարյանը ՀՀ նախագահ է  եղել 1998 թվականի մարտից մինչեւ 2008 թվականի ապրիլ:

Ըստ ԱՎԾ-ի՝ 1998 թվին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների բացասական սալդոն, այսինքն՝ աարտագաղթը, եղել է  24  400 մարդ: 1999-ին՝ 7 200 մարդ,  2000-ին՝ մեր երկրից գնացել եւ չի վերադարձել  25  700 մարդ, ինչը 3 անգամ գերազանցում է 1999 թվականի ցուցանիշը: 2001-ին ՀՀ-ից արտագաղթել է 25 000 մարդ, 2002 թվականին՝ 3000 մարդ: 2003-ին՝ արտագաղթել է 7  900 մարդ, 2004-ին՝ 8 200 մարդ: 2005-ին՝ 7 700 մարդ, 2006-ին՝ մեր երկրից հեռացել է՝ 22 000:  2007-ին՝ 3000 մարդ: Քոչարյանի ղեկավարման 10 տարիների ընթացքում, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանից արտագաղթել է 134 100  մարդ:

Նկատենք, որ 2008 թվականին նախագահի ընտրությունները փետրվար ամսին էին,  Սերժ Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին:

Շարունակությունը՝ այստեղ.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Որքա՞ն մարդ է երկիրը լքել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հասարակություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: haykblbulyan (25.10.16) | Հեղինակ: Aravot.am W Դիտումներ: 358 | Տեգեր: օրոք, լքել, Սերժ, երկիրը, Որքա՞ն, Ռոբերտ, Քոչարյանի, մարդ, Սարգսյանի | - Վարկանիշ -: 0.0/0