RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հասարակություն

Նոր փաստեր ու մանրամասներ ապրիլյան պատերազմի մասին. Հայաստանի կորուստների իրական չափն ու զոհերի քանակը  23037

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հասարակություն,   Թաթուլ Հակոբյան


Նոր փաստեր ու մանրամասներ ապրիլյան պատերազմի մասին. Հայաստանի կորուստների իրական չափն ու զոհերի քանակը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Երբ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին խոսում էր Արցախում 18 զոհի և 35 վիրավորի մասին, շատերը չհավատացին: Ես էլ չհավատացի: Սարգսյանի ելույթից որոշ ժամանակ անց Ստեփանակերտում ունեի տեղեկություն, որ հայկական կողմի կորուստները՝ զինվորական, քաղաքացիական, 104 է: Այդ տեղեկությունը, համոզված էի, որ ճշմարտությունն է կամ՝ շատ մոտ է ճշմարտությանը: Սակայն դրա մասին չգրեցի ոչ իմ հոդվածներում, ոչ ՍիվիլՆեթ-ով հեռարձակված ռեպորտաժներում, ոչ էլ հարցազրույցներում:

Կամուկացի ու ինքս իմ հետ կռվի մեջ էի:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը պարտվում էր (ես ուղն ու ծուծով լրագրող եմ, անբուժելի հիվանդ՝ լրագրությամբ) Հայաստանի քաղաքացի Թաթուլ Հակոբյանին, որի հայրական տունը սահմանի վրա է, որի հարազատները ծառայում են հայկական բանակում, ով գիտակցում էր, որ իր տված լուրը կարող է խուճապ առաջացնել հանրության շրջանում, անասելի տառապանք պատճառել բոլոր մայրերին, որոնց որդիները այդ պահին կանգնած էին առաջին գծում և նրանցից լուրեր չունեին, որի հաղորդած տեղեկատվությունը, ի վերջո, կարող էին անուղղակի օգտակար լինել ադրբեջանական կողմի համար:

Հասկանում ե՞ք կոնտրաստը. Սերժ Սարգսյանը խոսում է 18 զոհի մասին, իսկ ինչ-որ մի լրագրող՝ 104-ի:

Հետագա օրերին հաղորդվեցին հայկական նորանոր զոհերի մասին: Բայց դրանք հիմնականում ապրիլ 1-2-ի գիշերվա և դրան հաջորդած մարտերի զոհերն էին:

Իմ տեղեկություններով, որոնք պաշտոնական չեն և կարող է իրականությունն ամբողջովին չարտահայտել, ապրիլի 1-ից մինչև այսօր հայկական կողմի զոհերի թիվը՝ զինվորական և քաղաքացիական, 120-ի մոտ է:

Տարածքային կամ դիրքային կորուստներ

Ապրիլյան պատերազմի օրերին Արցախյան կողմը ունեցավ նաև տարածքային կորուստներ: Քանի որ իշխանություննրը շարունակում են ոչ ամբողջական պատկերը ներկայացնել, իսկ ընդդիմությունը կամ իշխանությունների հանդեպ հավատը կորցրած մարդիկ (Հայաստանի բնակչության մեծամասնությունը) չեն վստահում և հաճախ ուռճացնում են, որոշեցի տալ այն տեղեկատվությունը, որ ես ունեմ տարածքային կամ դիրքային կորուստների մասին:

Այդ տեղեկատվությունը ունեցել եմ Ապրիլյան պատերազմի օրերին, սակայն ամբողջական չեմ ներկայացրել՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ անվտանգությունը:

Այս հարցում էլ լրագրող Թաթուլ Հակոբյանը գիտակցաբար պարտվել է Հայաստանի քաղաքացի Թաթուլ Հակոբյանին:

Հիմա ես կտամ իմ ունեցած տեղեկատվությունը տարածքային և դիրքային կորուստների մասին, վստահ լինելով, որ դրանից որևէ մեկը, բացի գուցե Սերժ Սարգսյանի Հանրապետական ռեժիմի, չեն տուժելու (վստահ եղեք՝ Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը, մեծ հաշվով, ևս չեն տուժի, քանի որ հայ ժողովրդի քվեն ու վստահությունը չունեն):

Հարավային ուղղությամբ (Արա լեռ-Ղազախլար)՝ Լելե թեփե բարձունքի շրջանում, Արցախյան բանակը կորցրել է 7 ռազմական հենակետ: Ես հատուկ չեմ նշում կորցրած տարածքի երկարությունն ու խորքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:


Ամբողջական հոդվածը՝ այստեղ:
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նոր փաստեր ու մանրամասներ ապրիլյան պատերազմի մասին. Հայաստանի կորուստների իրական չափն ու զոհերի քանակը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հասարակություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: haykblbulyan (05.06.16) | Հեղինակ: Թաթուլ Հակոբյան W Դիտումներ: 23037 | Տեգեր: ազատամարտ, ադրբեջան, Արցախ | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ