RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հասարակություն

«Երազ էի տեսել. տեսա, որ ռմբակոծում են Արամենց դիրքերը…». ասում է զոհված զինծառայող Արամ Աբրահամյանի հայրը  4000

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հասարակություն,   


«Երազ էի տեսել. տեսա, որ ռմբակոծում են Արամենց դիրքերը…». ասում է զոհված զինծառայող Արամ Աբրահամյանի հայրը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Արցախում զոհված Արամ Աբրահամյանը Զինված ուժեր զորակոչվել էր 2015թ. հունվարի 13-ին, ծառայում էր Ջեբրաիլում։ Ընտանիքի անդամները պատմում են, որ Արամը ծառայությունից երբեք բողոքներ չի ունեցել. Արամի զոհվելուց հետո են միայն իմացել, որ Արամը դեպքից առաջ ուսի շրջանում վիրավորվել է, որոշ ժամանակ ջերմություն ունեցել։ Հարազատներն ասում են՝ լայն ժպիտ ուներ, ընկերասեր էր, ազնիվ ու անկեղծ։

«Երկար խոսեցինք. մի տեսակ կարոտած էր խոսում»
Արամ Աբրահամյանի քույրը՝ Արև Աբրահամյանը, պատմում է, որ եղբայրը շատ ընկերասեր էր, հումորի լավ զգացում ուներ. «Լայն ժպտում էր՝ այնպես, ինչպես նկարում։ Շատ էր սիրում երեխաներին։ Պիտի տեսնեիք, թե ինչպես էր քրոջս, եղբորս երեխաներին պահում, տանում զբոսնելու։ Արամի հետ կապված միայն լավն եմ հիշում։ Ամեն անգամ ծաղիկներ եմ դնում շիրմաթմբին ու իրեն ասում՝ ես քեզ շատ եմ սիրում։ Գալիս եմ, նկարից շոյում թուշիկը… ոչ թե հիվանդագին, այլ կարոտագին ձևով»։

 

Ապրիլի 4-ի առավոտյան Արևը խոսել է Արամի հետ. «Հարցրեց՝ ինչպե՞ս եք։ Ասացի, որ տարբեր տեղեկություններ ենք կարդում, դո՞ւ ինչպես ես։ Ասաց՝ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու առիթ չկա»։ Քրոջ խոսքով՝ Արամը ծառայության հետ կապված բողոք չի ունեցել, միշտ միայն դրական է արտահայտվել. «Ասում էր՝ ես գնալու եմ Ղարաբաղ։ Գնաց Ղարաբաղ»։

 

Արամը քրոջ փոքրիկ դստերը միայն նկարներով է տեսել. «Ասում էր՝ կարծես բոքոնիկ լինի, թմբլիկ բալիկ է։ Մենք Արամ քեռիի համար շատ փոքր, բայց մի այսպիսի նվեր ենք պատրաստել»։ Փոքրիկն «Արամ քեռուս բոքոնիկն եմ» գրությամբ շապիկ է կրում։ «Արամը շատ քաղցր, շատ լավ մարդ էր։ Գիտեր իր խոսքի չափը, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Արտասվողի հետ արտասվում էր, ուրախացողի հետ՝ ուրախանում։ Շատ նվիրված էր ընտանիքին, շատ սիրում էր բոլորին։ Բոլորիս անունների վերջում միշտ մի նուրբ «ս» տառ էր ավելացնում։ Շատ էր սիրում երեխաներին։ Տղաներս հիմա ասում են՝ մա՛մ, հիշո՞ւմ ես, քեռին մեզ հետ տարբեր խաղեր էր խաղում։ Շատ նրբանկատ էր, նվիրված, գիտեր պատկառել, հարգել»,- Արամի մասին խոսելով՝ ասում է նրա մյուս քույրը՝ Ալիսան։

 

Նրա խոսքով՝ Արամն ընթերցել էր սիրում, նվագել, հաճախել է Էջմիածնի երաժշտական դպրոց. «Սիրում էր էլեկտրականության հետ զբաղվել։ Ցանկացած բան երբ փչանում էր, Արամն անպայման վերանորոգում էր»։ Արամը բանակից միշտ կապի մեջ է եղել հարազատների հետ։ Քույրն ասում է՝ իրեն հանդիպած դժվարություններից, խնդիրներից չէր խուսափում, դրանց համապատասխան լուծում էր տալիս։

 

«Մեր ընտանիքում այդ սկզբունքը եղել է՝ կյանքի ցանկացած դժվարության կամ հերթական հարվածի դեպքում՝ չընկճվել, ինքդ քեզ ասել՝ կարող էր ավելի վատ լինել, ու ժպտալ։ Արամը ժպտում էր։ Ճիշտ է՝ այս վերջին հարվածն ամենածանրն էր, բայց նա էլի ժպտում է…»։ Մարտի 31-ին Արամի հետ խոսակցությունը վերջինն էր. «Երկար խոսեցինք։ Մի տեսակ կարոտած էր խոսում։ Ընտանիքի բոլոր անդամների հետ խոսեց…»։

 

«Հերոսի համար չեն արտասվում»

Արամի մայրը՝ տիկին Նարգիզը, ասում է՝ դեռ փոքր տարիքից Արամը ժպտերես է եղել, անմիջական, աշխույժ։ Արամը սիրել է նվագել, քրոջ հետ դաշնամուրի դասընթացների է գնացել, իսկ վերջին շրջանում նաև ցանկություն էր հայտնել կիթառ նվագել սովորել։ 2015թ. հունվարի 13-ին Արամը զորակոչվեց բանակ, պատրաստակամ է մեկնել ծառայության ու ամբողջ ընթացքում որևէ բողոք չի ունեցել. «Ասում էր՝ մա՛մ, տղաները պատմում էին, որ ծառայությունը շատ դժվար է, բայց տղաների ներկայացրածը մի փոքր խիստ է»։ Արամը ծառայության ընթացքում նույնիսկ մի անգամ վիրավորվել է, բայց այդ մասին ընտանիքի անդամներին չի պատմել։

 

Վերջին անգամ տիկին Նարգիզը որդու հետ խոսել է ապրիլի 2-ին, ապրիլի 4-ին նա զոհվել է. «Ծանր, դժվար լուր էր»։ Արամի մայրն ասում է՝ որդին շատ էր սիրում փոքրիկներին.

«Ասում էր՝ մա՛մ, ես գիտեի, թե փոքրիկ երեխաները պետք է միշտ լաց լինեն, ուտեն, քնեն։ Բայց երբ ծնվեց առաջին թոռնիկս, գրկել էր, ասաց՝ ես սիրեցի երեխաներին։ Երեխայի թաթիկը դրել է իր ձեռքի մեջ ու նկարել»։

 

Արամի եղբոր կինը՝ Աննան, ասում է՝ Արամն ամեն հարցում օգնել է իրեն. «Շատ հանգիստ էր։ Ամեն հարցում օգնում էր ինձ։ Եթե կարող էր օգնել ինչ-որ բանով, հաստատ չէր մերժի։ Երբ խոսում էինք, ասում էի՝ Արա՛մ, ամուսնացի՛ր, նոր գնա բանակ, ասում էր՝ համբերի՛ր։ Սիրում էր մեքենա վարել։ Ընկերասեր էր, բարի։ Կարծես քույր ու եղբայր լինեինք։ Շատ էր կարոտում երեխաներին, հարցնում էր՝ ինչպե՞ս են, ի՞նչ են անում։ Ասում էր՝ երբ գամ, Արայիկն արդեն՝ 4, Արտակը՝ 2 տարեկան կլինի, ե՞րբ է գալու այդ օրը»։

 

 

Արամի հայրը՝ Արայիկը, պատմում է, որ Արամը շատ անկեղծ էր, անմիջական. «Սևին սև էր ասում, սպիտակին՝ սպիտակ։ Անկեղծ էր, ազնիվ, մաքուր։ Ասում էր այն, ինչ մտածում էր։ Իր անկեղծությունը նույնիսկ միամտության աստիճանի էր հասնում։ Տան դիմացի խոտերի մեջ եղինջներ կային։ Մի անգամ ասացի՝ տղա՛ ջան, դրանց ձեռք չտաս, կծում են։ Իմ ասելուց հետո փորձել էր, թե ինչպես կարող է եղինջը կծել։ Մոտեցել էր, ձեռք տվել։ Ձեռքը վնասված եկավ, երևի 2.5 տարեկան էր; Դրանից հետո այլևս չէր մոտենում այդ բույսին։ Այգում շատ ծառներ ունենք։ Բերքահավաքի ողջ ծանրությունն Արամի ուսերին էր։ Նախորդ օրը տանեցիները ծիծաղում էին ինձ վրա. բարձրացել էի միրգ քաղելու, ընկա։ Տղաս կարողանում էր բարձրանալ ամենավերևի ճյուղերին, հավաքել բերքը»։

 

 

 

Արամի հոր խոսքով՝ երդմնակալության օրը տեսել են որդուն, Արամը ծիծաղել է, ասել՝ սա՞ է բանակը. «Ասաց՝ կարծես ճամբար եկած լինեմ։ Մայիս ամսին էլ երբ արձակուրդ էր եկել, լավն էր ասում։ Հրամանատարությունը ևս լավն էր։ Շատ լավ էին վերաբերվել իրենց»։
Արամի հայրը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի, այնտեղից կապի մեջ է եղել որդու հետ։ Ապրիլի 5-ին ավագ որդին զանգահարել է ու ասել, որ վիրավորներ են բերում, որոնց շարքում Աբրահամյան ազգանունով զինծառայող կա։ «Երազ էի տեսել. տեսա, որ ռմբակոծում են Արամենց դիրքերը։ Իրենք հանգիստ կանգնած էին։ Լուսադեմին էր։ Վախեցած արթնացա։ Երբ մեծ որդիս ասաց, որ վիրավորներ են բերում, չգիտես ինչու՝ գիտեի, որ Արամը զոհվել է»,- ասում է Արամի հայրը։

 

«Կարոտում եմ։ Գիտեմ, որ բաժանությունը ժամանակավոր է… Հուղարկավորության օրը շատերն էին եկել մխիթարելու։ Մի պահ աչքերից արցունքներ գնացին. Արամի հետ կապված դեպք էի հիշել։ Մի փոքրամարմին աղջիկ մոտեցավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ ա՛խր հերոսի համար չեն արտասվում»,- ասում է Արամի հայրը՝ նշելով, որ որդու զոհվելու հանգամանքների մասին տեղեկությունները կցկտուր են, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններից ստացվում է, որ երկու անգամ գրոհ է եղել դիրքի վրա, ետ են շպրտվել, սկսել են հրետակոծել դիրքը, արկի պայթյունից Արամն ու Արամայիս Միքայելյանը զոհվել են, իսկ զինծառայողներից մեկը վիրավորվել է։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Երազ էի տեսել. տեսա, որ ռմբակոծում են Արամենց դիրքերը…». ասում է զոհված զինծառայող Արամ Աբրահամյանի հայրը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հասարակություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: haykblbulyan (03.09.16) Դիտումներ: 4000 | Տեգեր: դիրքերը…»., Արամենց, Են, տեսա, ռմբակոծում, տեսել., «Երազ, էի, ասում, որ | - Վարկանիշ -: 0.0/0