RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հասարակություն

«Ծառայողական մեքենաները պետք է նպատակին ծառայեն, ոչ թե կնոջը սուպերմարկետ տանելու համար»  1822

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հասարակություն,   


«Ծառայողական մեքենաները պետք է նպատակին ծառայեն, ոչ թե կնոջը սուպերմարկետ տանելու համար»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Մայիսի 12-ին` ՀՀ կառավարության նիստից առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամ` անդրադառնալով

կառավարության անելիքներին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր.

«Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն»: ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության մի քանի անդամների հետ.

Դավիթ Սանասարյան.

«Վարչապետը պետք է սկսի հենց իրենց մեքենաներից: Կարելի  է ավելի համեստ ծառայողական մեքենաներ տրամադրել: Չեմ ասում` հեծանիվ քշի, գիտեմ , որ չի կարող: Նախկինում, երբ ես հարցում էի անցկացնում, պարզվեց, որ բավականին  շատ և թանկարժեք մեքենաներ են տրամադրվել: Այս ամենը պետք է ավելի վաղ գիտակցեինք, մինչ ապրիլյան պատերազմը: Կարող եմ ասել, որ հիմա դեռ չեն գիտակցել մեր նախարարները: Մենք օգտվում ենք սահմանված կարգով «kia» մակնիշի մեքենաներից: Եթե պետք լինի, կարող ենք չօգտվել: Որքան գիտեմ ՝ քաղաքապետարանում կրճատվել է մոտավորապես 15-20 մեքեն»:

Անահիտ Բախշյան.

«Վարչապետն իր հայտարարությունը սկսեց հենց ծառայողական մեքենաների կրճատումից: Եթե պաշտոնյանները քչանան, բնականաբար, մեքենաներն էլ կքչանան: Ծառայողական մեքենաներն անհրաժեշտ են, բայց ոչ սեփական կարիքները հոգալու համար, մենք չենք կարող երթուղայինով տեղաշարժվել»:

Արթուր Գասպարյան.

«Կարծում եմ` մեր պետական համակարգն ուռճեցված է: Չպետք է գնվեին այդ մեքենաները, որ հիմա էլ շահագործման կամ պահպանման հետ կապված խնդիրներ չառաջանային: Ամեն մի «ճկլասի» պաշտոնյա ծառայողական մեքենա, վարորդ ունի էն էլ մի քանի հատ: Պետք է գոնե մի անգամ իրականացնեն հասարակությանը հաճո մի բան, ոչ թե կնոջը սուպերմարկետ կամ երեխային երաժշտական դպրոց տանեն: Այդ մեքենաները ծառայում են նպատակին ընդամեը 20%- ով, իսկ ընտանիքի անդամներին 80 %-ով :
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Ծառայողական մեքենաները պետք է նպատակին ծառայեն, ոչ թե կնոջը սուպերմարկետ տանելու համար»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հասարակություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: haykblbulyan (31.08.16) Դիտումներ: 1822 | Տեգեր: տանելու, Թե, նպատակին, ծառայեն, կնոջը, Ոչ, սուպերմարկետ, մեքենաները, «Ծառայողական, պետք | - Վարկանիշ -: 0.0/0