Գլխավոր էջ » Հասարակություն
«Բեսբրիդել» աղջկա արկածները՝ Ազատության հրապարակում  3550

Գլխավոր էջ » Հասարակություն 

Խորագիրը՝  Հասարակություն,   

«Հոնդայի» մակնիշի 34 NL 804 պետհամարանիշի մեքենայի վարորդին թվում էր, թե ինքն արտոնյալ է այս քաղաքում և ցանկացած տեղով կարող է երթևեկել: Այն էլ, Ազատության հրապարակով, որտեղ երեխաներ են խաղում, վազվզում: Բնականաբար, ոստիկանության աշխատակիցները մոտեցան «վարորդ» կոչեցյալին, զգուշացրին, որ կոպիտ խախտում է անում: Մեքենայի ղեկին երիտասարդ կին կամ միգուցե աղջիկ էր, ով սկսեց զանգեր անել, որպեսզի իրեն «փրկեն» ստեղծված իրավիճակից: «Մի հատ պատասխանեք՝ ասում ա»: Աննկարագրելի տհաճ տոնով հեռախոսը մեկնեց ոստիկանին, ով հրաժարվեց պատասխանել: Մինչ ճանապարհային ոստիկանը կժամաներ՝ ակտ կազմելու, հերոսուհին սկսեց իրեն ոչ ադեկվատ դրսևորել և վիճել հավաքվածների հետ, թե ինչու եք նկարում: 

Երբ ինձ հարցրեց՝ ի՞նչն եմ նկարում, բնականաբար, պատասխանը եղավ՝ «այն, ինչ կատարվում է», որից հետո «լրագրող ա էսի» ասելով՝ փակեց մեքենայի պատուհանը: Սակայն, այսքանով հիշյալ իգական սեռի ներկայացուցչի լպիրշ պահվածքը չավարտվեց: Պատուհանը փոքր ինչ իջեցրած, վերջինս սկսեց հայհոյել, վիրավորանքներ հասցնել ինձ՝ իմ մասնագիտական պարտականությունները կատարելու համար:

«Ավելի կարևոր բաներ կան անելու»: Այսպես փորձեց ինձ «ամոթանք» տալ այդ վարորդը, ով հենց նույն պահին կարևոր բանով էր զբաղված՝ վտանգել մարդկանց կյանքը, աննորմալ ձևով մեքենան վարել մարդաշատ վայրում, որտեղ խստիվ արգելված է: Միգուցե իրավախախտում անելն ավելի կարևոր էր այս անձնավորության համար, քանի որ, եթե մարդ զուրկ է տարրական վարքականոններից, նրա համար ամենակարևոր բանը կարող էր լինել հասարակական կարգը խախտելը և դիմացինին վիրավորելը:

 



Ցավալին այն է, որ նրա նմանները շատ են այսօր Հայաստանում, և յուրաքանչյուրը, ով զարտուղի ճանապարհներով հարստացել և շքեղ մեքենա է գնել, իրեն համարում է արտոնյալ խավ: Ո՛չ, հարգելիս: Ստիպված ենք քեզ հիասթափեցնել, քո նման ճղճիմ էակները, ովքեր մարդկանց վիրավորելու և պիտակավորելու համար պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի, արտոնյալ չեն:

Գրագիտությունից և տարրական հարգանքից զուրկ մարդիկ, ինչպիսին այս հերոսուհին է, տեղ չունեն այն հասարակության մեջ, որը նորմալ և գրագետ մարդիկ ցանկանում են կառուցել: Վերջում հավելենք, որ հիշյալ «կին վարորդի» հերոսությունները չավարտվեցին զուտ վիրավորանքներով ինձ՝ լրագրողիս նկատմամբ: Վերջինս մեքենան աննորմալ և անադեկվատ վարելով՝ դիտավորյալ հարվածեց և գնաց՝ ավելի հեռու վայրում կայանելու և ակտավորման պրոցեսին հետևելու: 

Շտապելով կանխել մեկնաբանությունները, թե իմ նկարահանումով մարդու անձնական կյանք եմ ներխուժել, ասեմ՝ որևէ քայլ չի կատարվել, որը խախտել է նրա անձնական կյանքի գաղտնիությունը: Հատկապես այս դեպքում, քանի որ առկա է հանրային շահը: Այն է, հասարակությանը ցույց տալ, թե ինչպես կարող է անձը իրեն պահել մայրաքաղաքի սրտում, թե ինչքան սանձարձակ կարող են լինել նրանց քայլերը և վերջապես՝ նման երևույթններին ինչպես է արձագանքում ոստիկանությունը: Եվ այստեղ, ամենևին, խախտում կատարողի անձը կարևոր չէ, քանի որ դրանից երևույթը չի փոխվում:

Քրիստինա Աղալարյան

Խորագիրը՝  Հասարակություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հասարակություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog