RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հասարակություն

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. թշնամու ուղղաթիռը խոցել է զորամասի շարքայինը...  1474

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հասարակություն,   


ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. թշնամու ուղղաթիռը խոցել է զորամասի շարքայինը...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտական ոգով ու թշնամուն արժանի հակահարված տալու բարձր տրամադրություն է տիրում Արցախի պաշտպանական դիրքերում, այդ թվում` «Եղնիկներ» հայտնի զորամասում: Զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը, հրամանատարի օպերգծով տեղակալ Սերյոժա Իվանյանը շարքայինից մինչև սպայի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզից ժամանած մեծ թվով կամավորների և ԵԿՄ կամավորականների հետ, կարելի է ասել, անքուն գիշերներ են անցկացնում, որպեսզի անառիկ պահեն Արցախ աշխարհի սահմանները: 

«Եղնիկներ»- ում է նաև իր ծառայությունը անցկացնում Շիրակի մարզի Հոռոմ գյուղից Գևորգ Մանուկյանը, ով ժամկետային շարքային զինծառայող է և ապրիլի 2-ին հենց ինքն է ՀՕՊ համակարգով վնասազերծել ՄԻ-24 ուղղաթիռը, որով հակառակորդը անդադար ռմբակոծել է հայկական դիրքերը, այդ թվում` խաղաղ բնակչության կացարանները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գևորգն ասում էր. «Երբ տեսա, որ ուղղաթիռը խախտել է հայկական սահմանը և կրակոցներ է արձակում, ճիշտ կողմնորոշվեցի և ՀՕՊ համակարգով ոչնչացրեցի թշնամու ուղղաթիռը»: 

Զորամասի ՀՕՊ պետ կապիտան Հովհաննես Պողոսյանն էլ ասում էր. «Գևորգը շատ ճիշտ և պրոֆեսիոնալ ձևով էր գործել, ինչի շնորհիվ էլ թշնամին ոչնչացվել է»: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ զորամասում գտնվող բոլոր ծառայողները` սպայից մինչև շարքային, կամավորականներն ու ԵԿՄ անդամները այնպես խրոխտ և ամուր են կանգնած իրենց պաշտպանության տակ գտնվող տարածքներում, որ կարող ես վստահ լինել, որ ազերի թափթփուկները եթե նորից փորձեն խախտել Արցախի սահմանները, ապա նրանք կընկնեն հայտնի Սասնա էպոսի Մսրա զորքի օրը և «Եղնիկներ»-ի արծիվ-տղերքը բոց տալով անհրաժեշտության դեպքում կհասնեն մինչև Բաքու, որտեղ էլ թշնամուն բոցերի մեջ կառնեն:


Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը` «Եղնիկներ» զորամասից
 























 



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. թշնամու ուղղաթիռը խոցել է զորամասի շարքայինը...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հասարակություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: haykblbulyan (29.07.16) Դիտումներ: 1474 | Տեգեր: թշնամու, ՀԱՅՏՆԻ, «Եղնիկներ», Արցախի, ԲԱՑԱՌԻԿ, զորամասից., զորամասի, ուղղաթիռը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, խոցել | - Վարկանիշ -: 0.0/0