RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հասարակություն

Անճար տղաները կամ համարս տվեք, սիրուն աղջիկները զանգեն  2231

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հասարակություն,   


Անճար տղաները կամ համարս տվեք, սիրուն աղջիկները զանգեն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ես էլ ժամանակակից երիտասարդության հիվանդությամբ` անքնությամբ վարակված, գիշերները համակարգիչը անջատելուց հետո չեմ կարողանում քնել: Անքնությունս փորձում եմ հաղթահարել երաժշտություն լսելով: Շատ հաճախ էլ ռադիո եմ լսում: Եվ ասեմ, որ ինձ շատ է տխրեցնում այն փաստը, որ ռադիոհաղորդումները իրենց «մակարդակով» և «որակով» չեն զիջում հեռուստատեսային հաղորդումներին: Դեռ մի բան էլ ավելի ցածր մակարդակում են, քանի որ ռադիոընկերությունները իրենց բյուջեն լցնելու նպատակով շատ ռադիոհաղորդումներում ժամերով «ձայնը» տրամադրում են ռադիոլսողներին…և ի՜նչ ռադիոլսողների` ամենահավատարիմ, ոչ մի եթեր բաց չթողած, հաղորդավարների օդնոկլասսնիկի ընկերների ցուցակում իրենց պատվավոր տեղը գտած: Սկսվում է ընկերական, ավելի շուտ շատ մտերիմ ընկերական ռադիոզրույցը` «… ջան, ախպերս, ողջունում եմ ձեր հաղորդումը, ձեր մեջքին կանգնած ենք մենք` կալանավոր ախպերներով», «…ջան, մուսի, պուսի ջան, կյանքս գժվում եմ ձեր համար, մամայենք գիտեն քնած եմ, բայց ես մտել եմ վերմակի տակ ու ձեզ եմ լսում…»: Եվ այս ամենը եթերում, եթերում, որը հնարավոր է լսում են և իրենց ՆԵՂ շրջապատից դուրս մարդիկ…

Ցավալի է, բայց այս ամենը ինձ այնքան էլ չի զարմացնում մեր իրականության մեջ, չի զարմացնում, որ 13 տարեկան երեխաները գիշերը ժամը 3-ին քնած չեն, մի բան էլ թաքուն վերմակի տակից լսում են ոչ իրենց տարիքի համար նախատեսված եթերը, չի զարմացնում, որ ռադիոհաղորդավարները կարող են եթերից իրենց «երկրպագուներից» քյաբաբ ու խորոված, կալանավոր «ախպերներից» ձեռքի սարքած նարդի ուզել…Ինձ ամենից շատը զարմացնում ու զայրացնում է հայ տղաների որոշակի շրջանակի պահվածքը ռադիոհաղորդումների եթերում: Բոլորիդ էլ երևի ծանոթ է SMS հաղորդագրությունների հաշվին եթեր պահելու երևույթը: Եվ ահա հերթական SMS-ներով ողողված ռադիոեթերը, սմսագիրներն են հիմանականում դպրոցական, դեռևս չկայացած հոգեբանությամբ երեխաները, սիրահարված, ընկերոջ հետ կռված աղջիկները և ինձ ամենից շատ նյարդայնացնող ԱՆՃԱՐ տղաները…Անճար տղաները` տղաների մի տեսակ է, ովքեր աղջիկների հետ խոսելու ոչ մի ուրիշ հնարավորություն իրենց կյանքում չեն տեսնում, բացի ռադիոեթեր ուղարկված 200 դրամանոց ԱՆՊԱՏԱՍԽԱՆ SMS-ները…«Խնդրում եմ համարս տվեք սիրուն աղջիկներին զանգեն, զանգե՛ք սիրուն աղջիկներ չեք փոշմանի (օդնոկլասնիկի դեմք սիրո ասպետ)», «համարս տվեք ՄԻԱՅՆ սիրուն աղջիկներին, ովքեր փնտրում են իրենց կեսին, լուրջ նպատակներով ռոմանտիկ տղա եմ…», «չեմ հասկանում, մի ՀԱՏ սիրուն աղջիկ չկա, զանգի, քնե՞լ եք գեղեցկուհիներ»…Ոչ հարգելիս, ոչ գեղեցկուհիները, ոչ սիրունները և ոչ էլ գեշերը չեն քնել ու աչքները ջուր կտրած գիշերվա ժամը 3-ին սպասում էին, երբ ես վերջապես SMS-ով խնդրելու որ նա զանգի, կամ ԾՆԳԱՑՆԻ, դու հետ զանգես…Ու ու՞ր կորավ ՀԱՅ տղայի կերպարը, ՀԱՅ աղջկա նրանց պատկերացրած իդեալը: Ու՞ր մնաց ձեր տղամարդկայնությունը: Ի՞նչ եղավ ձեր ինքնահարգանքը: Մի՞թե աղջիկների հետ ծանոթանալու ուրիշ եղանակ չկա, ուրիշ տեղ չկա և միակ ձևը մի եթերի ընթացքում 5000 դրամի SMS ուղարկելն է ու պատասխան զանգ մուրալը….մյուս կողմից էլ հաղորդավարների էլ ավելի նյարդայնացնող ամպագոռգոռ հայտարարությունները, որ հայ աղջիկները կոմպլեքսավորված են, ազատ շփվել չգիտեն: Եթե ազատ շփվելու տակ նրանք և այդ ԱՆՃԱՐ տղաների բանակը հասկանում են գիշերվա կեսին անծանոթ տղային ԾՆԳԱՑՆԵԼԸ, ապա թող իրենք այդքան ազատներով էլ երջանկացնեն իրար և մարդկանց նյարդերը չքայքայեն ամբողջ 3 ժամանոց դատարկ ու անմակարդակ եթերներով… ավելի լավ է մի քիչ երկար նստեմ համակարգչի մոտ, և ոչ թե ավելի խորացնեմ անքնությունս…

Նյութի աղբյուր՝ http://anulikblog.blogspot.com/2012/04/blog


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Անճար տղաները կամ համարս տվեք, սիրուն աղջիկները զանգեն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հասարակություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: Admin (03.03.13) Դիտումներ: 2231 | Տեգեր: Ուշագրավ գրառումներ բլոգոլորտից | - Վարկանիշ -: 0.0/0