RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Խենթ պատմություններ. Իսկ տատիկը շատ էլ լավն էր…
 
 
loading...

 

Ուսանողական տարիներն անկրկնելի շրջան են ցանկացած մարդու կյանքում: Թեև երբեմն կարող ես չհիշել անտիկ գրականության դասընթացները և անգամ՝ սեփական դիպլոմային աշխատանքի թեման. ուսանողական տարիներից հիշվում են բոլորովին այլ դրվագներ:

Սխալ ուղղությամբ

Գիշերային ակումբում ծանոթացա մի շատ համակրելի աղջկա հետ: Ծանոթությունը զարգացնելու համար հարցրի նրան. «Որտե՞ղ ես սովորում»: Նա պատասխանեց, որ ուսանողական օրերն արդեն անցյալում են: Ձգտելով նրա վրա տպավորություն թողնել` ես ստեցի, որ ինքս նույնպես արդեն ավարտել եմ համալսարանը, սեփական բիզնես ունեմ և գրեթե օլիգարխ եմ: Ինձ կատարյալ ապուշ էի զգում, սակայն չէի կարողանում կանգ առնել. խոսում էի ու խոսում: Իսկ մի քանի օր անց` անգլերենի դասին, քիչ մնաց գետինը մտնեի: Ներս մտավ ամբիոնի վարիչը ու ներկայացրեց մեր նոր դասախոսին: Պարզվեց, որ դա իմ ակումբային ծանոթուհին էր, որին փորձում էի գերել իմ «անսահման» հնարավորությունների մասին պատմություններով:

Մինաս, 25 տ.

Գիտելիքների ուղին

Իմ կյանքի առաջին համալսարանական դասին ես ուշացա: Շնչակտուր մտա լսարան, նստեցի առաջին պատահած աղջկա կողքին, որն, ի դեպ, ինձ անմիջապես դուր եկավ, հարցրի նրանից դասի թեման և սկսեցի ոգևորված գրառել դասախոսի խոսքերը: Միայն դասախոսության ավարտին հասկացա, որ շփոթել էի լսարանը և նստած էի այլ ֆակուլտետի ուսանողների հետ: Սակայն այդ ֆակուլտետում անցկացրած 1,5 ժամն ապարդյուն չանցավ. ես ու Հասմիկը մինչև օրս միասին ենք և հաճախ ենք հիշում այդ պատմությունը:

Կարեն, 20 տ.

Հարևանություն

Ուսանողական տարիներին ապրում էի հանրակացարանում: Հերթական սեպտեմբերի 1-ը մեր խումբը, ինչպես և ողջ կուրսը, դիմավորեց շատ բուռն: Հիշում եմ, հանրակացարան վերադարձա ուշ գիշերով: Հարևանս քնած էր, ուստի ես կամացուկ մոտեցա մահճակալիս, պառկեցի ու անմիջապես քուն մտա: Առավոտյան արթնացա ճիչերից: Բացեցի աչքերս ու հասկացա, որ բոլորովին անծանոթ սենյակում եմ, իսկ հարևան մահճակալին անծանոթ աղջիկ է պառկած: Պարզվեց, որ գիշերը շփոթել էի հարկերն ու մտել ուրիշ սենյակ: Անսիրտ աղջիկն ինձ դուրս վռնդեց` նույնիսկ թույլ չտալով բացատրել կատարվածը: Իսկ հանրակացարանում դեռ երկար ժամանակ իմ մասին լեգենդներ էին պտտվում:

Ռոման, 32 տ.

Միայն մեծահասակների համար

Առաջին անգամ սիրահարվեցի 5-րդ դասարանում: Նրա անունը Աննա էր։ Նա ուներ երկար սև մազեր ու կապույտ աչքեր: Իմ երազներում ես նրան դասերից հետո տուն էի ճանապարհում ու պաղպաղակ հյուրասիրում, իսկ իրական կյանքում քաշում էի մազերն ու հրում դասամիջոցների ժամանակ: Մեկ տարի անց Աննայի ընտանիքը տեղափոխվեց այլ քաղաք, սակայն ես հաճախ էի նրան հիշում: Տարիներ անց՝ ինստիտուտի առաջին կուրսում, միջանցքում անսպասելիորեն տեսա Աննային: Պարզվեց, որ նա նույն ֆակուլտետն էր ընդունվել և ինձ շատ լավ հիշում էր: Ես հասկացա, որ իմ մանկական երազներն իրականացնելու ճիշտ պահն է, և նրան կինո հրավիրեցի: Իսկ ֆիլմից հետո տուն ճանապարհեցի ու պաղպաղակ հյուրասիրեցի, և ոչ մեկ անգամ:

Վիլեն, 27 տ.

Հաջողության համբույր

Առաջին կուրսում հաճախ էինք ընկերներով թղթախաղ խաղում: Բնականաբար, գումարով խաղալու մասին խոսք անգամ լինել չէր կարող. բոլորս համեստ ուսանողներ էինք: Ուստի խաղում էինք ցանկությունների վրա: Այդ երեկո ես տանուլ տվեցի խաղը, իսկ իմ դաժան մրցակիցները պահանջեցին, որ գնամ ու համբուրեմ մեր հանրակացարանի հսկիչ Սուսան տատիկին: Վերջինս ինձ սարսափելի կախարդ էր թվում՝ մշտապես դժգոհ ու կռվարար: Ինչ արած, ստիպված էի կատարել խոստումս: Սակայն, ինչպես պարզվեց, Սուսան տատիկն ամենևին էլ սարսափելի չէր: Նա իմ անսպասելի քնքշությունից անչափ հուզվեց, որոշեց, որ ես կարոտում եմ իմ տատիկին ու դրանից հետո ինձ միշտ համեղ կարկանդակներ ու ճաշեր էր հյուրասիրում: Ի դեպ, իմ ուշ վերադարձներին էլ նայում էր մատների արանքով:

Գագիկ, 31 տ.

Խոսում են կանայք

Ինչպես հայտնի է, եթե բախտը չի ժպտում խաղում, կժպտա սիրո մեջ: Գագիկի բախտը բերեց նոր ընկերություն հաստատելու հարցում, և կարևոր չէ, թե ինչպիսին էր այդ ընկերության սկիզբը: Կարծում եմ՝ տեսնելով տատիկի ջերմ վերաբերմունքն ու հյուրասիրած ուտեստները, Գագիկի ընկերները մեկ անգամ չէ, որ զղջացին, որ այդ օրը իրենք չէին պարտվել:

Լիլիա, 22 տ.



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-19)
Դիտումներ: 139 | Տեգեր: շատ, էլ, էր…, տատիկը, լավն, Իսկ, Խենթ, պատմություններ. | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar