RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Թեստ. պարզիր արդյոք մարդիկ կարող են քեզ հետ անկեղծանալ
 
 
loading...

 

1. Շո՞ւտ եք վիրավորվում:
2. Սիրո՞ւմ եք մենակություն:
3. Սիրո՞ւմ եք շուն:
4. Ձեր խոսքի տե՞րն եք:
5. Կարողանո՞ւմ եք հասկանալ խոսքի ենթատեքստը:
6. Սիրո՞ւմ եք գլուխ գովել:
7. Պատահո՞ւմ է, որ մարդիկ Ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:
8. Կարո՞ղ եք դիմանալ Ձեզ ուղղված սևեռուն հայացքին:
9. Մեղքի զգացում ունենո՞ւմ եք, երբ մտերիմ մարդը լաց է լինում Ձեր ներկայությամբ:
10. Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք Ձեր ծրագրերից հրաժարվել:

2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ հարցերին «Այո» և 1-ին, 6-րդ, 7-րդ, 9-րդ հարցերին «Ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր:

ԱՄՓՈՓԵՔ

14-20 միավոր

Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին և հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ և մխիթարել: Հենց այդ հատկանիշների համար էլ Ձեզ սիրում և գնահատում են շրջապատում:

8-12 միավոր

Մտերիմ մարդիկ հաճախ են Ձեզ մոտ անկեղծանում, բայց միշտ չէ, որ Դուք կարող եք համարժեք կերպով ընկալել լսածը: Երբեմն պարզապես չեք լսում Ձեր զրուցակցին, իսկ երբեմն էլ կարծես խլանում եք, որովհետև լսում եք միայն Ձեզ:

0-6 միավոր

Դժվար է Ձեզ հետ անկեղծ լինել: Դուք այն մարդը չեք, որի առաջ կարելի է բացել սիրտը: Խնդիրը Ձեր մեջ է: Դուք պետք է ազատվեք ներքին լարվածությունից, դադարեք բոլորի մեջ թշնամի տեսնել, և միայն այդ ժամանակ կյանքը կհեշտանա Ձեզ համար:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-13)
Դիտումներ: 208 | Տեգեր: հետ, արդյոք, են, Թեստ., կարող, պարզիր, մարդիկ, քեզ, անկեղծանալ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar