RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սա հետաքրքիր է...

Փաստերի շտեմարան. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՐՆԵՐ, ԱԶԳԵՐ, ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ  6974

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սա հետաքրքիր է...,   


Փաստերի շտեմարան. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՐՆԵՐ, ԱԶԳԵՐ, ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Փաստերի շտեմարան. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՐՆԵՐ, ԱԶԳԵՐ, ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

13 տարեկանում` դրոշի հեղինակ

Ալյասկայի դրոշի հեղինակը 13-ամյա տղա է:
 
Ֆուտբոլ գանգերով

Արևմտյան աֆրիկայի Մատամի ցեղը ֆուտբոլ է խաղում մարդկային գանգով:

Ձյունը և էսկիմոսները

Էսկիմոսների լեզվով ձյունը նկարագրելու համար գոյություն ունի ավելի քան 20 բառ:

Մոնակոյի նվագախումբը

Մոնակոյի ազգային նվագախումբն ավելի մեծ է քան նրա բանակը:

Ամենագողացվող գիրքը

Անգլիայի գրադարաններից ամենահաճախ գողացվողը գինեսի ռեկորդների գիրքն է

Ասֆալտի լիճը

Տրինիդատում կա մի լիճ, որում ջրի փոխարեն ծփում է ասֆալտ:

Բանգկոկի իսկական անունը

Բանգկոկ անվանումը հատուկ հորինված է զբոսաշրջիկների համար. Թաիլանդցիները իրենց մայրաքաղաքն անվանում են "Կրունգ Տհեպ”՝ ”հրեշտակների քաղաք”: Բայց սա մայրաքաղաքի անվանման միայն մի մասն է: Ամբողջ անվանումը մտցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաերկար անուն ունեցող քաղաք. այն պարունակում է 30 բառ:

Իսրայել պետությունը չեն ճանաչում

Երկրներ կան, որոնք ընդհանրապես չեն ընդունում Իսրայելի անձնագիրը: Դրանցից են Ալժիրը, Բանգլադեշը, Իրանը, Քուվեյթը, Լիբանանը, Սիրիան, Եմենը:

Ո՞վ չի կարող լինել մարմնավաճառ Սիենայում

Իտալական Սիենայում չի թույլատրվում մարմնավաճառությամբ զբաղվել, եթե կնոջ  անունը Մարիա է:

Նեղոսի սառցակալումը

Նեղոսը սառցակալել է երկու անգամ՝ 9-րդ և 11-րդ դարերում:

Ծնելիության 0 դեպք Վատիկանում

Միակ երկիրը, որտեղ 1983 թվականին չի գրանցվել ոչ մի ծնելիության դեպք, Վատիկանն է:

Անգլերենը և չինացիները

Չինաստանում անգլերեն խոսող ավելի շատ մարդ է բնակվում, քան ԱՄՆ-ում:

Դրամ ուղղագրական սխալներով

Չիլիում թողարկվել են ուղղագրական սխալով մանրադրամներ:

Հատել երկու պետություն ծով դուրս գալու համար

Աշխարհում միայն Լիխտենշտեյնը և Ուզբեկստանն են որ ծով դուրս գալու համար պետք է հատեն երկու պետության տարածք:

Ամենա լեզուները...

Աշխարհի ժողովուրդների մեկ երրորդը խոսում է ընդամենը 22 լեզվով. բացի չինարենից, անգլերենից և մյուսներից, ամենատարածվածներն են հինդի լեզուն, բենգալերենը, պորտուգալերենը, գերմաներենը, ‎ֆրանսերենը, ճապոներենը: Հայոց լեզվով խոսում է 7 միլիոնից ավելի մարդ:
Աշխարհի հնագույն լեզուները

Հնագույն լեզուներից են շումերերենը, աքքադերենը, խեթերենը, եբրայերենը, պարսկերենը:

Լեզուների մասին

Կան լեզուներ, որոնցով խոսում են տարբեր երկրների ժողովուրդներ: ԱՄՆ-ում, Անգլիայում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում խոսում են անգլերեն, Գերմանիայում և Ավստրիայում` գերմաներեն:
Պատահում է նաև հակառակը. Բելգիայում խոսում են ‎‎ֆրանսերեն և Ֆլամանդերեն, Կանադայում` ֆրանսերեն և անգլերեն, Շվեյցարիայում և Սինգապուրում պաշտոնական լեզուները 4-ն են: Շվեյցարիայում` ռոմաներենը, գերմաներենը, ‎ֆրանսերենը և իտալերենը, Սինգապուրում` մալայերենը, անգլերենը, չինարենը, թամիլերենը: Վատիկանում իտալերենին զուգահեռ պաշտոնական լեզու է նաև լատիներենը:

Փաստեր չինարենի մասին

Չինացիները խոսում են 7 տարբեր բարբառներով, որոնք բոլորն էլ կոչվում են չինարեն: Մի բարբառով խոսողը մյուսի լեզուն չի հասկանում, բայց երբ մեկը գրում է,  մյուսը տեքստը կարող է հասկանալ: Գաղտնիքը գրի` հիերոգլի‎ֆի մեջ է: Այն բառի, նույնիսկ նախադասության իմաստ ունի: Չինական այբբուբենը բարդ է. ավելի շուտ այն բառարանի էնման, որը սովորում են մի քանի տարում: Չինացիները գրում են ոչ թե ձախից աջ /ինչպես ընդունված է/ կամ աջից ձախ /ինչպես արաբները/, այլ վերևից ներքև` ուղղահայաց: Չինական 1-ին գիրքը, որ կոչվում է "Շիցզին” /Երգերի գիրք/, գրվել է մ.թ.ա. 11-10-րդ դարերում:
Մինչև այսօր կան գիր չունեցող ժողովուրդներ

Մինչ օրս էլ Ա‎ֆրիկայում, Ավստրալիայում, հարավային Ամերիկայում կան լեզուներ, որոնք դեռ գիր չունեն:

Արաբական երկար անունների բացատրությունը

Մեկ ուշագրավ տեղեկություն արաբների յուրահատկության մասին` անունների առումով:  Արաբները միմյանց կոչում են հայրանուններով: Բայց միայն հայրանունը քիչ էր համայնքի զանազան անդամներին իրարից տարբերելու համար. ավելացրին նաև մականունը և տվյալ անձի բնակավայրը:
 Ենթադրենք մի մարդ Հասան անունով: Սա ենթադրենք, թե Հուսեյնի որդին է, ուստի լինում է Հասան-իբնի-Հյուսեյն: Նա, ասենք, Բաղդադ քաղաքից է, ուստի լինում է Հասան-իբնի-Հյուսեին-էլ-Բաղդադի: Նա ունի մի մականուն, ենթադրենք Ֆաթթահ, ամբողջը լինում է Հասան-իբնի-Հյուսեին-էլ-Բաղդադի-Ֆաթթահ: Սա էլ ամենը չէ: Եթե տվյալ մարդը հայր է դառնում, գումարվում է նաև, ասենք, "Հայր Ալիի", տիտղոսը: Եթե այլ որդիներ էլ է ունենում, անվան մեջ արտացոլվում են և մյուս որդիների անունները: Ահա թե ինչու են արաբների անուններն այդքան երկար:

Հնչյունները և ժողովուրդները

Թեև լեզուների հնչյուններից շատերը նույնն են, բայց յուրաքանչյուր լեզու ունի իր արտասանական առանձնահատկությունները, որոնք էլ առաջացնում են արտասանական տարբերություններ: Համեմատեք հայերենի "ն"-ն և ‎ֆրանսերենի "ն"-ն, հայերենի "օ"-ն և անգլերենի "օ"-ն: Հայերենի և ռուսերենի "ի"-ն և այլն: Նույն հնչյունը տարբեր լեզուներում կարող է ունենալ տարբեր հնչյուններ: Լեզուներն իրարից տարբերվում են հնչյունների քանակով, որը նույնպես առաջացնում է արտասանական դժվարություններ, ինչպես հայերիս համար ռուսերենի "եռին”: Լեզուներն ունեն հնչյունների կապակցության յուրահատկություններ: Հայերենում, օրինակ, տարածված չեն ձայնավորների կամ բաղաձայնների կուտակումներ: Իսկ որոշ լեզուներում դրանք սովորական են: Հայերենում որոշ բաղաձայններով գրեթե բառ չի սկսվում:

Ամենաբարձրախոսները

Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում ամենից շատ և բարձրաձայն խոսում են իտալացիները, ապա բրազիլացիներն ու մեքսիկացիները:

Ամենալռակյացները

Աշխարհի ամենալռակյաց ժողովուրդները ֆիններն են, այնուհետև կանադացիները:

Վիճակագրություն Բարբիի մասին

Իտալիայում "Բարբի” տիկնիկներ ավելի շատ կան, քան Կանադայում կանադացիներ:

Coca-Cola-ն և Ադրբեջանը

Coca-Cola-ն ավելի հին է, քան Ադրբեջանը:

Չինացիները և երկրի ուղեծիրը

Եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռին և միաժամանակ ցատկեն, երկիրը ուղեծրից դուրս կգա:

Facebook-ը վտանգավոր

Սիրիան, Չինաստանը, Վիետնամը և Իրանը արգելափակել են Facebook-ը:

Հրդեհ, որի պատճառները չբացահայտվեցին

1666թ. Լոնդոնի Մեծ հրդեհի ժամանակ քաղաքի կեսն այրվեց: Չնայած դրան` պատիժ կրեցին ընդամենը 6 մարդ: Հրդեհի իրական պատճառն այդպես էլ չի բացահայտվել: 1667 թվականին թագավորական խորհուրդը որոշեց, որ հրդեհը դժբախտ պատահարի հետևանք էր, և դրա պատճառը "Աստծո ձեռքը, ուժեղ քամին ու շատ չոր եղանակներն էին”:

Օրիգինալ իտալացիները

Իտալական Տրոպեա քաղաքում գործում է օրենք, որը սահմանում է, թե ով իրավունք ունի հայտնվել լողափին հանված վիճակում, ով` ոչ: Օրենքն արձանագրում է. "Կանանց, ովքեր գեր են, անճոռնի կամ տգեղ, արգելվում է լողափ գնալ մերկ կամ կիսամերկ”:
Երկրի բնակչությունը պարզ ձևով
Եթե ողջ մարդկության թիվը ներկայացնենք 100 բնակիչ ունեցող մի գյուղի տեսքով, հաշվի առնելով բոլոր համամասնությունները, ապա գյուղի բնակչությունը կունենա մոտավորապես հետևյալ տեսքը.

    57 ասիացի
    21 եվրոպացի
    14 ամերիկացի
    8 աֆրիկացի

ժամացույցները և կազինոն

Լաս-Վեգասի կազինոներում ժամացույցներ չկան:

Կապուտաչյա չինացիները

Չինաստանում հայտնաբերել են մի գյուղ, որի բոլոր բնակիչները կապուտաչյա շիկահերներ են: Գենետիկական հետազոտությունները պարզել են, որ նրանց 90%-ի գեները եվրոպական են և սկիզբ են առնում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից:

Լոս Անջելեսի ամբողջական անունը

Լոս Անջելեսի ամբողջական անունը հետևյալն է`  "El Pueblo de Nuestra Senora le Reina de los Angeles de Porciuncula":

Բջջայինը աղջիկների համար վտանգավոր է

Հնդկական Ութար Պրադեշ մարզի Մուզարանգաֆա քաղաքի խորհուրդն արգելել է չամուսնացած աղջիկներին ձեռք բերել բջջային հեռախոսներ: Այս խիստ ձեռնարկի շնորհիվ քաղաքի հայրիկները նպատակ ունեն կանխել իրենց դուստրերի փախուստները սիրած տղաների հետ: Քաղխորհրդի նախագահ Ռաջենդեր Մալիկն ասել է` "Բջջային հեռախոսների միջոցով աղջիկները երիտասարդների հետ կապ են պահպանում և փախչում` չնայած ծնողների արգելքին: Սա վտանգավոր մի բան է, որին պետք է վերջ տալ”:

Ոսկե կանոն առևտրականների մասին

Հին Չինաստանում լավագույն նվերը  ծնողների ծննդյան օրը համարվում էր դագաղը:

Կյանքի կեսը լուսացույցի տալ

Մեգապոլիսների բնակիչներն  իրենց կյանքի կես տարին անցկացնում են լուսացույցի կանաչ լույսին սպասելով:
 
Որտեղ է աճում Բրաբիոն ծաղիկը

Ըստ հայկական ավանդության, Բինգյոլ լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։

Որտեղից է ծագել Երևան անունը

Բացի Երևան անվան գիտական ստուգաբանությունից, գոյություն ունի նաև ժողովրդական բացատրությունը, որը շատ հետաքրքիր է: Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետը Մասիսի վրա իջած տապանից դիտում է շրջակայքը և հեռվում տեսնելով մի անջուր տարածություն, բացականչում է. "Երևա անդ…” /այսինքն` այնտեղ երևում է/: Դրանից էլ առաջանում է այդ վայրի անունը:

Սևան անվան ժողովրդական ստուգաբանությունը

Սևանա լճի բացատրությունն էլ ժողովրդի կողմից յուրովի է: Պատմում են, որ վանեցիները իրենց գեղեցիկ ու շեն Վանից գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին` նմանեցնելով իրենց ծովակին ու ասելով, որ սա էլ մի  Վան է: Բայց տեղի դաժան ու ցուրտ կլիման դուր չի գալիս նրանց, հիշում են Վանի մեղմ ու տաք կլիման և դառնորեն բացականչում. "Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան” ու այդպես էլ անունը մնում է  Սևան:
 
Ամերիկյան տարօրինակ օրենքներ

Ինչպես գիտենք, ԱՄՆ-ում բացի երկրի ընդհանուր օրենքներից գոյություն ունեն նաև նահանգային և նույնիսկ քաղաքային առանձին օրենքներ, որոնք բավականին տարօրինակ և անհեթեթ են: Ահա դրանցից մի քանիսը՝

Չիկագոյում օրենսդրությունն արգելում է գրկել հարևանուհուն, առանց նրա համաձայնության:

Կալիֆորնիայում դիմակով դիմակահանդես գնացողը պետք է նախօրոք ստանա ոստիկանության թույլատվությունը:

Լոս-Անջելեսում չի թույլատրվում տանը պահել... գետաձի

Կալիֆորնիայում մկան թակարդից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ մուկ բռնելու թույլատվություն:

Բոստոն քաղաքում արգելվում է շներին ունենալ 25 սմ-ից ավելի բարձրություն:

Միչիգանի նահանգում քամու դեմ թքելը համարվում է հանցագործություն:

Կանզաս նահանգում բնակիչներն իրավունք չունեն գլխարկների վրա «կրելե մեղու:

Նյու-Յորքում կտրականապես արգելվում է ավանակին լողացնել տաշտակում:

Ֆիլադելֆիայում արգելված է պատուհանից դուրս նետել կանացի կիսաշրջազգեստը:

Վաշինգտոն նահանգի Վիլբուր քաղաքում այլանդակ ձիով զբոսնողը ստիպված կլինի 300 դոլար տուգանք վճարել:

Ալաբամայում արգելված է Դոմինո խաղալ կիրակի օրերին:

Արիզոնայում կանանց արգելված է ներքնազգեստ հագնել:

Արկանզասում ամուսնուն օրենքով թույլատրվում է ծեծել կնոջը ամիսը մեկ անգամից ոչ շատ:

Կալիֆորնիայում թիթեռ բռնելը կամ թիթեռներին հետապնդելը տուգանվում է 500 դոլարով:

Կալիֆորնիայում քարտուղարուհուն արգելված է միևնույն սենյակում մենակ մնալ իր շեֆի հետ:

Սան Ֆրանցիսկոյում արգելված է օգտագործված ներքնազգեստով մեքենա լվանալ:

Կոլորադոյում տղամարդուն արգելվում է համբուրել կնոջը, եթե կինը քնած է:

Հարթֆորդում տիրոջն արգելվում է վարժեցնել շանը:

 Ֆլորիդայում չամունացած կանայք չեն կարող պարաշյուտով թռչել կիրակի օրերին:

Նույն Ֆլորիդայում չի կարելի երգել լողազգեստ հագած:

Չիկագոյում չի կարելի գիշերանոցով ձուկ բռնել:

Կանզասում օգոստոս ամսին արգելվում է էշ քշել, եթե էշը ծղոտե գլխարկ չի կրում:

Քենթակիում արգելվում է ամուսնանալ նույն մարդու հետ 4 անգամից ավելի:

Մասաչուսեթսում արգելվում է առանց արտոնագրի մորուք պահել:

Միչիգանում ըստ օրենքի կնոջ մազերը պատկանում են ամուսնուն:

Նևադայի մայրուղիներում չի կարելի ուղտ քշել:

Նյու Ջերսիում անօրինական է  "ունքերը կիտել” ոստիկանի վրա:

Քահանաներին արգելված է անեկդոտներ պատմել:

Տեխասում օրենքով արգելված է կթել ուրիշի կովին:

Իլինոյս նահանգում բեղավոր տղամարդուն արգելված է համբուրել կնոջը:

Ալաբամայում արգելված է պաղպաղակը դնել գրպանում, թքել կնոջ ներկայությամբ, եկեղեցի մտնել դնովի բեղերով և փողոցում երևալ դիմակով:

Ալաբամայում արգելված է մեքենա վարել փակ աչքերով:

Արիզոնայում գողին բռնելով օճառի գողության պահին` ստիպում են հենց նույն օճառով լվանալ հատակն այնքան ժամանակ, մինչև օճառը վերջանա:

Նեբրասկայում կձերբակալվեք, եթե ձեր երեխան եկեղեցում զկռտա:

Արիզոնայում կակտուս կտրողին սպառնում է քսանհինգ տարվա ազատազրկում:

Այովայում տղամարդը իրավունք չունի աչքով տալ անծանոթ կնոջը:

Մինեսոտաում ձեզ սպառնում է բանտ ընկնել, եթե քնեք մերկ:

Ալյասկա նահանգում արգելված է արջերին արթնացնել նրանց նկարելու համար: Օկլոհամայում ձեզ սպառնում է ձերբակալություն, եթե փորձեք ծաղրել շներին կամ փորձեք

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Փաստերի շտեմարան. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՐՆԵՐ, ԱԶԳԵՐ, ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սա հետաքրքիր է... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin (06.07.13) Դիտումներ: 6974 | Տեգեր: Գիտեիք, Սա հետաքրքիր է, որ | - Վարկանիշ -: 0.0/0