RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սա հետաքրքիր է...

Աշխարհի սեքս-թանգարանները  1965

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սա հետաքրքիր է...,   erkusov.com


Աշխարհի սեքս-թանգարանները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Աշխարհում կան թանգարաններ, որտեղ չես հանդիպի  ուսուցիչների և տարեց զբոսաշրջավարների ուղեկցությամբ աշակերտական խմբերի: Սրանք այն թանգարաններն են, որոնց այցելուներին սպասվում են անմոռանալի տպավորություններ, իսկ վերջում` որպես հուշ, էրոտիկ ենթատեքստով  լուսանկարներ:

Սեքս թանգարաններ



ՖՐԱՆՍԻԱ

Փարիզի սեքսի թանգարանում շեշտը դրված է ժամանակակից էրոտիկ արվեստի վրա: Յոթ տեսասրահներից չորսում ժամանակակից հեղինակների աշխատանքների ցուցահանդեսը թարմացվում է երկու ամիսը մեկ, մյուս երեքում ներկայացվում է դասական արվեստը: Թանգարանի` ամենամեծ աղմուկ հանած ցուցադրությունը նվիրված է հին ացտեկների միասեռ կապերին:

ՀՈԼԱՆԴԻԱ
 
Աշխարհի ամենահին սեքս-թանգարանը`
«Վեներայի տաճարը»,   իհարկե, գտնվում է Եվրոպայի ամենաազատ քաղաքում`  Ամստերդամում:
Փաստ է` թանգարաններն  սկսվում  են կախիչներից, սակայն այսօրինակ կախիչ` նման տղամարդու
«արժանիքին», չեք գտնի ոչ մի ուրիշ երկրում: Այնուհետև սրահներում այցելուներին դիմավորում և ուղեկցում է  անընդհատ նորանոր սեքսուալ դիրքեր ցուցադրող տիկնիկը: Թանգարանի սեքս արժեքների հավաքածուն շատ տարաբնույթ է. էրոտիկ տեսարանների վարպետների գործեր, ցուցանմուշներ`  նվիրված սադոմազոխիզմի պատմությանը... Մի խոսքով, թանգարան այցելելուց հետո էլ քեզ ամենուրեք հետապնդելու են ինչ-որ էրոտիկ տեսիլքներ:

ՉԵԽԻԱ

Մեքենաները կոչված են մարդկանց օգնելու կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում`  նաև ինտիմ կյանքում: Եթե չես հավատում` այցելիր  Պրահայի սեքս-մեքենաների թանգարան: Այդ հինավուրց շենքի երեք հարկերն զբաղեցնում են  սեքսուալ գործիքները` սկսած միջնադարյան
«հավատարմության գոտիներից», վերջացրած ամենաժամանակակից թրթռիչներով (վիբրատորներ): Բացի այդ, այստեղ  հավաքված են էրոտիկ ոսկյա իրեր և քսաներորդ դարի պոռնոգրաֆիկ կինոժապավեններ: Ցուցադրությունն աշխատում է մինչև կեսգիշեր, հավանաբար զբոսաշրջիկների մեջ  ռոմանտիկ գիշերներ անցկացնելու համար կիրք բորբոքելու միտումով:

ԳԵՐՄԱՆԻԱ

sex tangaran


Աշխարհի ամենամեծ սեքս-թանգարանը գտնվում է Բեռլինում և կոչվում է Բեատե Ուզեի անունով: Այս կինն է ստեղծել էրոտիկ ապրանքների միջազգային կոնցեռնը: Այժմ Բեատե Ուզեի ինտիմ խանութներ և կինոթատրոններ կան գերմանական բոլոր քաղաքներում, իսկ թանգարանը համարվում է  Բեռլինի ամենահայտնի տեսարժան վայրը:
Նրա եզակի գեղարվեստական հավաքածուի մասն են կազմում չինական վարպետների գործերը`
«Ամուսնական հեքիաթներ», էրոտիկ մանրանկարներ Հնդկաստանից, սիրային ցուցադրանմուշներ Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից: Վերոհիշյալ շքեղություններից հետո  առաջին հարկում վաճառվող սեքս-ապրանքները սպառվում են  տաք բլիթների պես:

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Որքան էլ զարմանալի է, այստեղ սեքս-թանգարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգի` շագանակագեղձի  ուսումնասիրման ինստիտուտում: Այստեղ մի քանի սենյակ են զբաղեցնում ավելի քան 15 հազար սեքս-ցուցադրանմուշները: Դրանց մեջ ամենապատվավոր տեղը զբաղեցնում է Գրիգորի Ռասպուտինի տղամարդկային
«արժանիքը», որը պահվում է սպիրտի մեջ: Ասում են, որ այն միայն տեսնելն իսկ հաջողություն է բերում անձնական կյանքում:

ԴԱՆԻԱ

Պարզվում է, որ Օլե Լուկոեն իր անձրևանոցներով բնավ էլ Հանս Քրիստիան Անդերսենի գիշերային տեսիլքներից միակը չէր. մնացածների հետ կարող ես ծանոթանալ Կոպենհագենի էրոտիկայի թանգարանում, որտեղ մեծ ուշադրություն է դարձված հայտնի մարդկանց սեքսուալ կենսագրությանը: Խոսքը միայն Անդերսենի մասին չէ. նույնիսկ երազների մեծ գիտակ հանճարեղ Ֆրեյդը և նրա թողած ժառանգությունն են իրենց տեղը գտել այս թանգարանում: Ի դեպ, Դանիայի կառավարությունը ոչ միայն չի ընդդիմացել այսպիսի թանգարան ունենալու գաղափարին, այլ նաև թույլատրել է շենքի ճակատին կախել պետական դրոշը:


ԱՄՆ

Նյու Յորքի MOSEX խոսուն անվանումով սեքս-թանգարանի ստեղծողները գործին շատ լուրջ և խելամիտ են մոտեցել: Այստեղ անցկացվում են դասախոսություններ և սեմինարներ, ներկայացվում են բեմականացումներ, որոնք պետք է բարձրացնեն բնակչության սեքս-կուլտուրայի մակարդակը:
 Դեռ լավ է, որ բանը չի հասել մանկական ցերեկույթներին…

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Աշխարհի սեքս-թանգարանները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սա հետաքրքիր է... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/img/nkar2/20b08wy-1-.png
Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin (12.03.13) | Հեղինակ: erkusov.com W Դիտումներ: 1965 | Տեգեր: Ընտանեկան, հարս և սկեսուր | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ