RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

«Ուզում եմ, որ նա ողջ կյանքում կարոտի ինձ»
 
 
loading...

 

Անցյալի հանդեպ խանդը` տիպիկ կանացի բնավորության գիծ է: Անցյալի «յարերին» խանդելով`աղջիկները պարզապես նրանց վրա են «տեղայնացնում» կանացի առանձնահատկությունները: Չէ, որ կանայք շատ ավելի կենտրոնացած են հիշողությունների վրա:

Ներկայացնում ենք` «Ողջ ճշմարտությունը կնոջ և տղամարդու խանդի մասին» շարքի երրորդ նյութը: Նախորդները կարդացեք այստեղ և այստեղ: 

Այստեղ մի նրբություն էլ կա. տղաները ավելի թեթև են տանում լուսանկարային «վիճակները» ու հենց կանայք են ձգտում պատկերվել համատեղ, արխիվ ստեղծել` հետագայում` միայնակ ու ցրտաշունչ ձմեռային երեկոներին այն թերթելու համար: Մի՞թե դրա պատճառը կանանց առավել սենտիմենտալ լինելն է:

Իսկ ահա տղամարդն իր նախկին սիրո մասին ուզում է իմանալ միայն այն, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, ապրում է դրական, պարկեշտ մեկի հետ... և շարունակում է սիրել իրեն` սրիկային ու տականքին: )

«Իհարկե, ես ուզում եմ, որ նա ընտանիք կազմի, սիրված լինի, - նեղ ընկերական շրջանակներում բացվում է կնամոլ Հրաչը: - Սակայն հոգուս խորքում ստոր ցանկություն ունեմ, որ նա ողջ կյանքում կարոտի ինձ: Չի կարող պատահել, որ նրա նորաթուխ ընկերն ինձանից լավը լինի»:

Իմպուլսիվ օրիորդներից շատերը ինչ-որ իռացիոնալ խանդ ունեն իրենց զուգընկերների նախկին կանանց նկատմամբ:

«Տես, թե որքան գումար և ժամանակ է նա ծախսում իր դստեր վրա: Նրա նախկին կինը պարզապես օգտագործում է երեխային` նրան իրեն կապելու համար»,- նման մի նամակ կարդացի հոգեբանությանը վերաբերող օն-լայն ֆորումում, գրված ոմն Մարիայի կողմից:

Ախ, Մարիա, Մարիա... Նա արդեն իսկ կապել է իրեն` դստեր ծննդյան փաստով: Հակառակը, հարկ կլիներ անհանգստանալ, եթե դուստրը ընդհանրապես նրան չհետաքրքրեր: Իսկ այսպես` ուրախացիր, կարգին տղամարդ է:

Ոչ, երբ խոսքը գնում է խանդի մասին` տրամաբանությունը չի գործում: 

Շարունակելի 



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-21)
Դիտումներ: 167 | Տեգեր: որ, «Ուզում, նա, կարոտի, ինձ», ողջ, կյանքում, եմ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar