RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ողնաշարի ճողվածքի բուժում՝ առանց դեղամիջոցների և վիրահատությունների
 
 
loading...

 Աղբյուրը

Որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում «միջողնային ճողվածք» արտահայտությունը, անհրաժեշտ է դիմել անատոմիայի օգնությանը:

Միջողնային սկավառակները իրենց տեսակի մեջ ողերի միջև ներդիրներ են, որոնցից է կախված ողնաշարի շարժունակությունը, ճկունությունն ու ամրությունը:

Թելքավոր օղակ (ֆիբրոզ օղակ) և կիսահեղուկ պուլպային (խյուսե) միջուկ. ահա, թե ինչից է բաղկացած յուրաքանչյուր սկավառակը:

Երբեմն անզգույշ շարժումը բավական է, որպեսզի այդ թելքավոր օղակը կտրվի:

Ճաքելու կամ խզման հետևանքով հեղուկը միջուկից դուրս է գալիս՝ ճզմելով ողնուղեղի նյարդային վերջույթները:

Սկավառակը ողերի ճնշման հետևանքով դուրս է ցցվում:

Այդպես է առաջանում Միջողնային ճողվածքը:

Շամիլ Ալյաուտդինովը, որը 30 տարեկանում բախվեց ողնաշարի լուրջ խնդրի, չհուսահատվեց և որոշեց զբաղվել իր առողջությամբ:

Այդպես ստեղծվեց վարժությունների կոմպլեքսը, որը նրան ոտքի կանգնեցրեց, այնինչ բժիշկները նրան համարում էին հաշմանդամ:

Վարժություններ մեջքի ու ողնաշարի համար


Միջողնային ճողվածքը բնութագրվում է ոչ միայն մեջքի ցավերով, այլև մի շարք այլ ախտանիշների, որոնք թվում է, թե կապված չեն դրա հետ՝ խնդիրներ ստամոքսի հետ, երիկամների, լյարդի:

Ճողվածքը հնարավոր է վերացնել երկու եղանակով՝ վիրահատություն կամ հատուկ վարժությունների օգնությամբ:

Շամիլ Ալյաուտդինովը ընտրեց երկրորդ տարբերակը:

Դիտեք տեսահոլովակը, որտեղ նա պատմում է իր բուժման մասին և վարժություններ է ցույց տալիս ճողվածքի բուժման համար:

Զգուշացնենք, որ տվյալ մեթոդը խիստ անհատական է, այդ իսկ պատճառով ցանկացած ֆիզիկական վարժություն սկսելուց առաջ խորհրդակցեք բժիշկների հետ:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-09-17) | Հեղինակ: Աղբյուրը
Դիտումներ: 1364 | Տեգեր: դեղամիջոցների, առանց, բուժում՝, վիրահատությունների, Ողնաշարի, ճողվածքի | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0