RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը
 
 
loading...

 life.tert.am

Մայա Պողոսյանը այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Տոնական օրը Մայայի համար սկսվել է դեռ կեսգիշերից: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ամուսնու և որդու մատուցած անակնկալի մասին և նշել, թե այս տարի ինչպես է տոնելու տարեդարձը:

Մայան ասաց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մեծ խնջույք չի նախատեսել հստակ պատճառներով. «Քանի որ իմ ամենամոտ մարդկանցից մի քանիսը երկրում չեն և մասնավորապես եղբայրս, այդ պատճառով ծննդյանս խնջույքը փոքր-ինչ հետաձգել եմ: Այսօր կհավաքվենք մի քանի մտերիմ մարդկանցով և ավելի նեղ միջավայրում կնշենք տարեդարձս,-ասաց նա և ավելացրեց, որ տարեդարձը տոնել սկսել են դեռ կեսգիշերից,-Երեկ երեկոյան ընկերներիս հետ ընթրիքի էինք քաղաքից դուրս և այնպես ստացվեց, որ մեր ժամանցը երկարեց ու արդեն 12-ն անց էր: Ինձ սկսեցին շնորհավորել, հետո տեղափոխվեցինք մեկ ուրիշ վայր ու շարունակեցինք նշել տարեդարձս»:

 Մայան պատմեց, որ այս տարի որդին՝ Ալեքսը իրեն առանձնահատուկ անակնկալով է շնորհավորել. «Երբ գիշերը տուն մտա, արդեն իր ձեռքով պատրաստված վարդը դրված էր ննջասենյակիս դռան վրա: Նա դա պատրաստել էր ու պառկել քնելու, որպեսզի ես բացելիս տեսնեի իր անակնկալը»:

Մայային տպավորել է նաև ամուսնու՝ Ավետիս Խախամյանի անակնկալը: Սիրելի կնոջը նա ոսկյա մատանի է նվիրել, որը Մայայի խոսքով, առանձնահատուկ նշանակություն ունի իր համար և թանկ հիշողության հետ է կապված: «Այնպես էր ստացվել, որ ամուսնուս առաջարկության մատանին կորել էր և այս տարի նա որոշեց հենց այդ նույն տեսքով մատանի նվիրել: Հաճախ է նվիրել ոսկյա զարդեր, բայց այս տարվանը այդ տեսանկյունից առանձնահատուկ էր ինձ համար: Տղայիս հետ նրանք նվիրեցին: Շատ հաճելի և թանկ անակնկալ էր ինձ համար»,-ասաց Մայան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



 



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-09-14) | Հեղինակ: life.tert.am
Դիտումներ: 867 | Տեգեր: անակնկալ, Մայա, Պողոսյանի, որդու, առանձնահատուկ, ամուսնու, նվերը, շնորհավորանքը, 34-ամյակին | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0