RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Մանրուքներ, որոնք կարող են փչացնել տեսքդ
 
 
loading...

 

Նույնիսկ պրոֆեսիոնալների ձեռքերում գտնվողները, ապահովագրված չեն գեղեցկության մեջ սայթաքումներից: Ահա՝ ինչու են մեր գեղեցկության խորհուրդներն այդքան արժեքավոր: Հետևի՛ր դրանց և տեսքդ միշտ կատարյալ կլինի, ինչպես նկարներում է:

Շրթներկի հետքն ատամներին

Հյութալի մուգ կարմիր շրթներկը բոլորի հայացքը քեզ վրա գրավելու ազդեցություն ունի, այդ պատճառով է, որ այս գույնը շատ տարածված է կարմիր գորգով անցնող աստղերի շրջանում: Ամբողջ հարցն այն է, որ թվում է՝ այդ հարուստ պիգմենտն ավելի գայթակղիչ համադրություն է ատամների հետ: Ի՞նչն է պատճառը:

«Կարմիր երանգները երեք անգամ ավելի հարուստ են պիգմենտներով, քան ավելի նուրբ երանգները, - բացատրում է Ալան Ֆարերը` Քոտիում գույնի ուսումնասիրության և զարգացման կենտրոնի փոխնախագահը,-կարմիրի ընդգծված հակադրությունը սպիտակ ատամների հետ պարզապես ավելի նկատելի է, քան վարդագույնի կամ անգույնի հակադրությունը»։

Լուծում՝ փորձի՛ր աստղերին շպարող մասնագետ Բրետ Ֆրիդմանի առաջարկած այս միջոցը` քսի՛ր շրթներկն ու մգացրո՛ւ այն: Այնուհետև բամբակով մաքրիր դիմացի ատամներդ, որպեսզի շրթներկի ոչ մի հետք չմնա ատամներիդ վրա: Բամբակի մյուս ծայրով վերցրու մի փոքր վազելին և քսի՛ր այն դիմացի ատամներիդ: Այդ շերտը թույլ չի տա, որ շրթներկը հանկարծ քսվի սպիտակ մարգարտափայլ ատամներիդ. այն նաև ավելի փայլփլուն կդարձնի ժպիտդ:


Դեմքի և մարմնի անհամապատասխան գույն

Նույնիսկ եթե դու հիվանդագին կերպով տարվել ես ոտքից գլուխ արևայրուք ընդունելու գաղափարով, միևնույն է, քո դեմքն ավելի բաց գույն է ունենալու, քան մարմինը, քանի որ դեմքը սովորաբար ավելի հաճախ է լվացվում և մաշկը փոխում, քան մարմինը, և դա արագացնում է գունաթափման պրոցեսը:

Լուծում՝ խուսափի՛ր գունային տարբերությունից արևայրուքի տպավորություն առաջացնող կրեմներից. «Վարդագույն երանգ ունեցող քսուքները թույլ չեն տալիս նարնջագույն մաշկի գույն ստանալ արևայրուքից հետո, - նշում է աստղերի դիմահարդար- մասնագետ Ռիկ ԴիՍեքան,- քսի՛ր այն ճակատիդ, քթիդ և այտոսկրերիդ, նաև ծնոտից մինչև պարանոցի հատվածը: Երբ այս հիմնական մասերը միևնույն գույնն են ունենում, ամեն ինչ համահունչ է դառնում»,- ասում է ԴիՍեքան:


Շպար, որը փոքրացնում է աչքերդ

«Կրակոտ աչքերը երեկոյան տեսքի ամենավառ գրավականն են, սակայն աչքերը շատ մգացնելը  կարող է քողարկել աչքերիդ սպիտակ հատվածը, որն էլ հենց դրանց փայլ է տալիս», - ասում է նյույորքյան ոճաբան Մարալ Բալիանը։

Լուծում՝  աչքերին կրակոտ տեսք տալու միակ միջոցը սև գույնը չէ. «Մոխրագույնը, հատկապես, եթե այն փայլ ունի, աչքերին նույն կրքոտ երանգն է հաղորդում` առանց դրանք փոքրացնելու,- ասում է Բալիանը,- նախ սև մատիտով ուրվագծի՛ր վերևի և ներքևի կոպերդ, բայց աշխատիր, որ մատիտով արված գիծը բարակ ստացվի: Հիմա արդեն կարող ես քսել աչքերի մոխրագույն փայլը կոպերիդ և, օգտագործելով աչքերի շատ բարակ վրձին, քսի՛ր նաև մատիտով արված ուրվագծի վրա`դրան ավելի բաց երանգ տալու համար: Հավասարեցրո՛ւ քսածդ՝ խուսափելու ընդգծված գունային տարբերություններից: Վերջում ավելացրո՛ւ սպիտակ փայլ աչքերի ներսի անկյուններում, ինչպես նաև հենց ծիածանաթաղանթների վերևում` աչքերդ ավելի ցայտուն դարձնելու համար»:


Սև հետքեր աչքերի շուրջ

Անքուն գիշեր անցկացրած աչքերից ավելի վատ բան հավանաբար չկա։ Մոռացի՛ր հոգնած տեսք ունեցող աչքերի օղակների համար նախատեսված բաց գույնի կոսմետիկայից: Դա գեղեցիկ չէ:

Լուծում՝ «Անպայման օգտագործի՛ր դեմքիդ քսուքից կամ դեմքիդ գույնից մեկ տոն բաց աչքերի տակ շպարելու քսուք,- առաջարկում է շպար անող մասնագետ Մոլլի Ստերնը,-գնելիս նաև ստուգի՛ր դրա բաղադրությունը` համոզվելու համար, որ այն չի պարունակում ցինկ, որը կարող է սպիտակ նստվածք թողնել աչքերի շուրջ, որն ավելի քան նկատելի է լույսով արված նկարներում: Օգտագործի՛ր աչքերի տակ շպարելու քսուքը լավ խոնավացված մաշկի վրա: Մեկ մատով տարածի՛ր այն, որը կտաքացնի և թույլ կտա, որ շուտ ներծծվի, այնուհետև վրայից բարակ շերտով դեմքի քսուք օգտագործիր, որպեսզի այն ստանա դեմքիդ հետ միևնույն գույնը: Ամբողջական տեսք ստանալու համար վերջում կիսաթափանցիկ դիմափոշի օգտագործիր»:


Քնից նոր արթնացած հոնքեր

«Իհարկե մշակված հոնքերը կարևոր են: Բայց նույնիսկ իդեալական հոնքերի ձևը կարող է ամեն ինչ փչացնել, եթե հոնքերը խառնված են», - ասում է Ռեյչել Գանջեմին` Նյու Յորք քաղաքում «Վելերի Ջոզեֆ» սալոնի հոնքերի մասնագետը:

Լուծում՝ ձեռք բերելով թարթիչների համար նախատեսված սանր կամ պարզապես թարթիչների մաքուր վրձին` դեպի դուրս սանրի՛ր նաև հոնքերդ, մինչև միանման տեսք ունենան: Մի փոքր ջուր կարող ես քսել այն մազերին, որոնք դուրս են ցցված: Փչի՛ր մազերը ֆիքսող մի փոքր հեղուկ վրձնի վրա, որպեսզի մազերը չխառնվեն իրար: Ի գիտություն` սա պետք է լինի շպարվելու քո վերջին քայլը. դրանից հետո շպարվելը կարող է պարզապես փչացնել արածդ ամբողջ աշխատանքը: 


Լղոզված մանիկյուր

Ինչպես զարդերը, այնպես էլ եղունգների խնամքի համար նախատեսված պարագաները լրացնում են քո տեսքը: Դժվար թե դու կրես քերծված թանկարժեք քարով մատանի, ճիշտ չէ՞: Մենք, իհարկե, չենք ասում, որ ամբողջ ժամանակ պետք է հաճախել մանիկյուրի` իդեալական եղունգներ ունենալու համար. ո՞վ ունի այդքան գումար, բայց եթե դու պլանավորել ես հանդիպման գնալ և թեկուզ գինու գավաթ բարձրացնել երեկոյի ընթացքում կամ եթե գիտես, որ ծանոթանալու ես նոր մարդկանց հետ և պետք է միմյանց ձեռք սեղմել, ապա արժե երկու վայրկյան գտնել և կարգի բերել եղունգներդ:

Լուծում՝ մանիկյուրի լղոզվածության դեմ ամենահեշտ միջոցը մանիկյուրը մաքրող գրիչն է, որն իր մեջ լաք է պարունակում և ունի եղունգներիդ ձևը. «Մեկ կաթիլը բավական է սխալները կոծկելու համար, - նշում է աստղերին մատնահարդար Էլլը,- թող լաքը չորանա մոտ 60 վայրկյան, որից հետո կարող ես բաց թողնել մանիկյուրից հետո վրայի շերտը քսելը և եղունգներիդ շուրջ միանգամից քսել կուտիկուլաների համար նախատեսված յուղը, որը փայլ կավելացնի մատներիդ: Խելացի միտք կլինի պայուսակում նաև լաքը մաքրող հեղուկ պահելը. չէ՞ որ վերջին վայրկյանին հանկարծ լաքը կարող է լղոզվել, ի վերջո, չքսված եղունգներն այս դեպքերում ավելի լավ են նայվում, քան լղոզված լաքը:



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-19)
Դիտումներ: 340 | Տեգեր: տեսքդ, են, կարող, Մանրուքներ, որոնք, փչացնել | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar