RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Կանանց և տղամարդկանց սեքսուալ ակտիվության տարբերությունները
 
 
loading...

 

Կնոջ ու տղամարդու ֆիզոլոգիան և սեռական ակտիվությունը տարբեր են: Կանայք սեքսուալ ակտիվության հասնում են 40-ից 45 տարեկանում, տղամարդիկ` 25ից 30 տարեկանում: Պարզվում է` չնայած այն հանգամանքին, որ 40-ամյա կինն իր մաշկի թարմությամբ զիջում է 25-ամյա աղջկան, ֆիզիկական սիրո մեջ նա շատ ավելի հմուտ է և նրբագեղ:

Սրանով գիտնականները բացատրում են նաև այն զույգերի թվի աճը, որոնցում կինը շատ ավելի մեծ է զուգընկերոջից: Հենց 40-ից հետո է աճում կնոջ ինքնագնահատականը` կարիերա, ընտանիք, երեխաներ, և նա սկսում է իրեն հաճույքների համար արժանի համարել:

Երիտասարդ տարիքում տղամարդու սեքսուալ ակտիվությունն ավելի բարձր է: Դա պայմանավորված է տեստոստերոն հորմոնի քանակով, որը տղամարդկանց օրգանիզմում արտադրվում է 10 երբեմն էլ 20 անգամ ավելի շատ, քան կանանց մոտ: Սեռական ակտիվության տարբերությունն է նաև այն պատճառներից մեկը, որ ամուսնացած կանանց 80 տոկոսը սեռական հարաբերություններից հաճույք չի ստանում: Սա մեծացնում է սեռական առողջությունը կորցնելու ռիսկը:

Վիճակագրությունը փաստում է նաև, որ ամուսնալուծությունների 47 տոկոսն այդ պատճառով է: Միաժամանակ մասնագետները նշում են, որ եթե տղամարդու սեքսուալ ակտիվությունը պայմանավորված է բուն սեռական ակտով,ապա կնոջ սեքսուալ ակտիվության համար զգացմունքներն անհրաժեշտ են: Միաժամանակ սեքսուալ ակտիվության համար պատասխանատու հատվածներն են տարբեր` կնոջ օրգանիզմում դրանք տարածվում են ամբողջ մարմնով, տղամարդու մոտ` հիմնականում գոտկային և դրանից ներքև ընկած հատվածում: Սակայն բնությունից տրված ցածր կամ բարձր սեքսուալ ակտիվությունը կարելի է կարգավորել: Ամենահայտնի մեթոդներից մեկը ֆիզիկական վարժություններն են, կանանց համար` հատկապես այն վարժությունները, որոնք օգնում են զարգացնել կոնքային մկանները:



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-21)
Դիտումներ: 86 | Տեգեր: տարբերությունները, ակտիվության, սեքսուալ, կանանց, Տղամարդկանց | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar