RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Կանաչ ընկույզ. ուղեղի սնուցման և հիշողության բարելավման հիանալի միջոց
 
 
loading...

 

Հնում ընկույզը համարվել է ազնվականների պտուղ և ընկուզեղենների մեջ առանձնացվել է որպես արքա: Իզուր չեն այս բույսը նմանեցնում մարդու ուղեղին, քանզի այն մեծ ազդեցություն է ունենում հենց այդ օրգանի վրա. Բարելավում է հիշողությունը, սնուցում է ուղեղը: Ընկույզի օգտակար հատկությունները բավական շատ են, բայց խորհրդավոր արտաքինով պտղի բուժիչ հատկությունների մասին բացահայտումները դեռևս շարունակվում են:

Ընկույզի միջուկը պարունակում է մինչեւ 75% ճարպեր, 20% սպիտակուցներ, վիտամիններ` C, A, B1, P, E: Չհասունացած պտղի մեջ վիտամին C-ի քանակը 50 անգամ ավելի է, քան կիտրոնի մեջ, և 8 անգամ ավելի, քան սև հաղարջի մեջ: Ընկույզի միջուկը պարունակում է լինոլի, պալմիտինի, օլեինի, լինոլենի ճարպաթթուներ, որոնց մեջ չկա խոլեստերին։ Ճարպաթթուները նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում են աղեստամոքսային համակարգի աշխատանքին։ Հարուստ է կալիումով և մագնիումով, օգնում է թեթևացնել գլխացավը, կարգավորում նյարդային համակարգը: Միջուկը պարունակում է երկաթ և կոբալտ, որն օգտակար է սակավարյունության դեպքում։ Եվ, վերջապես, բոլորն էլ գիտեն, որ ընկույզը հարուստ է յոդով:

Խորհուրդ չի տրվում: Ամեն ինչ ընդունելի է չափի մեջ: Չարաշահելով այս պտղի օգտագործումը` կբախվեք ճնշման տատանման, գլխապտույտի, սրտխառնոցի հետ, հնարավոր է առաջանա նշագեղձի բորբոքում: Ընկույզը հակացուցված է ուտել փսորիազի և էկզեմայի, ենթաստամոքսային գեղձի, արյան բարձր մակարդելիության և աղիների հիվանդությունների դեպքում։

Բաղադրատոմս, որը կօգնի կարգավորել հիշողությունը:

300 մլ. ջրի մեջ ավելացրեք 500 գ. կտրատած ընկույզի միջուկ, 300 գ մեղր: Ուտել օրական մեկ ճաշի գդալ, օրը 3 անգամ:

Շարունակությունը՝ այստեղ.




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-11-01)
Դիտումներ: 67 | Տեգեր: հիանալի, սնուցման, միջոց, ընկույզ., Կանաչ, բարելավման, հիշողության, ուղեղի | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar