RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Կալորիան հաշվարկ է սիրում
 
 
loading...

 Cosmo

Ա՜խ այդ նիհարելը: Թե ով է հնարել այդ նորաձև նեղ տաբատները, մարմինը կիպ գրկող զգեստները, ամառային սեքսուալ լողազգեստները... Չնայած, ինչի մասին է խոսքը, եթե ձմռանից որպես ժառանգություն` կոնքերիս վրա գրանցում են ստացել ավելորդ քաշի մի քանի կիլոգրամներ:

Առջևում գարնանային ու ամառային տաք օրերն են, ու պետք է շատ շտապ զբաղվել այդ կիլոգրամները վտարելու գործով:

Ըստ` Մարգարիտա Եսոյանի

«Երեք շաբաթվա մեջ նիհարեցի չորս կիլոգրամով: Ու ամենալավն այն է, որ ինձ ոչնչում չէի սահմանափակում: Ուտում էի այն ամենը, ինչ ցանկանում էի, անգամ քաղցրավենիք, բայց չափի մեջ: Արածս էլ` կալորիաների քանակը հաշվելն էր»: Նարինե, 23 տարեկան

Հերթական երկուշաբթին էլ անցավ ու էլի խոսքիդ տերը չեղար. հա դե մի օր` ընկերուհուդ ծննդյան փարթին էր, չէիր կարող հրաժարվել մի կտոր համեղ տորթից, մյուս օրը այնքան հոգնած էիր, որ մինչև մարզասրահ չհասար, բայց օրերն անցնում են, իսկ դու դեռ հայելու առաջ կանգնած` կազմվածքիցդ ես բողոքում:

Մարմնիդ որոշ կլորություններն ու ծալքերը, իրոք, սխալ սննդակարգի արդյունք են: Բայց մյուս կողմից, խիստ դիետաները, երբ սննդից օգտագործում ես միայն մածուն, խնձոր ու կաղամբ, մեծ վնաս են հասցնում օրգանիզմիդ. հերիք չի սոված ես մնում, չես էլ նիհարում:

Դիետոլոգներն այն կարծիքի են, որ օրվա ընթացքում ստացվող կալորիաների ճիշտ հաշվարկումը կարող է նկատելի ազդեցություն թողնել կազմվածքի վրա:

Cosmo.am-ն առաջարկում է` ուտել ու միաժամանակ հաշվել կալորիաները:

Դրա համար տանն անպայման պետք է ունենաս կշեռքներ, ցանկալի է, որ թվային լինեն, միշտ ձեռքիդ տակ պահես մթերքների կալորիականության ցանկը, հաշվիչ, ու քեզ համար սովորություն դարձնես` մթերքների տուփերի վրա նշված կալորիաները կարդալը:

Քո օրգանիզմին համապատասխան կալորիաների քանակը որոշելու համար կատարում ես պարզ հաշվարկ: Բանաձևի մեջ ուղղակի տեղադրիր համապատասխան թիվը:

665 + (9.6 x մարմնիդ քաշը) + (1.8 x հասակդ սանտիմետրով) - (4.7 x տարիքդ) 
Ստացված թիվը բազմապատկում ես ակտիվությանդ կոեֆիցենտով և ստանում կալորիաների ամենօրյա այն քանակությունը, որն անհրաժեշտ է քո օրգանիզմին:

Ակտիվության կոեֆիցենտն է.
- նստակյաց կենսակերպ - 1,2
- միջին ակտիվություն /թեթև վարժություններ շաբաթը 1-3 անգամ/ - 1,375
- բարձր ակտիվություն /ինտենսիվ պարապմունքներ շաբաթը 3-5 անգամ/ - 1,55 
- շատ բարձր ակտիվություն /ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն շաբաթը 6-7 անգամ/ - 1,725

Օրական կալորիաների չափաբաժնի քո նորման 15-20 տոկոսով քչացնելը կօգնի քեզ նիհարել: Բայց, ի սեր Աստծո, չտարվես այդ կրճատումներով և վերջում էլի հույսդ դնես մածունի ու խնձորի վրա:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս քեզ` կալորիաները հաշվարկելու հետ մեկտեղ` հետևել մի քանի պարզ կանոների, որոնք էլ ավելի արդյունավետ կդարձնեն նիհարելու գործընթացը.

- Օրդ նախաճաշով սկսիր: Ու մի զարմացիր, եթե ասենք, որ առավոտյան պետք է ընդունես օրվա կալորիաների քո չափաբաժնի ուղիղ կեսը:

- Հաճախ կեր, բայց փոքր քանակներով:
- Օրվա ընթացքում խմիր ութ բաժակից ոչ պակաս ջուր:
- Քնելուց երեք ժամ առաջ ոչինչ մի կեր:

Ով կմտածեր, չէ՞, որ մանկուց այդքան չսիրածդ մաթեմատիկան, կօգներ քեզ գեղեցիկ կազմվածք ունենալ :)



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-21) | Հեղինակ: Cosmo
Դիտումներ: 197 | Տեգեր: հաշվարկ, Կալորիան, սիրում | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar