RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ինչպես սպիտակեցնել դեմքի մաշկը
 
 
loading...

 

Ձեզ ենք ներկայացնում կիտրոնից (կամ խնձորի քացախից) և մաղադանոսից (петрушка) պատրաստված լոսյոնը, որը կօգնի սպիտակեցնել մաշկը և մաքրել դեմքի անցանկալի պեպեններն ու մուգ կետերը: Ըստ healthyfoodstar com-ի՝ մաղադանոսը հարուստ է հանքանյութերով և վիտամիններով: Այս կանաչու հյութը պարունակում է կարևոր յուղեր, որոնք հարուստ են մագնեզիումով և կալիումով:

Այն կարող եք օգտագործել տենդի բուժման համար, միզուղիների հիվանդությունների, շաքարախտի, աչքի բորբոքման, երիկամային հիվանդությունների և նույնիսկ իմպոտենցիան բուժելու համար:
Մաղադանոսը կոսմետիկայի անբաժան մասն է իր՝ վերականգնող և սպիտակեցնող հատկության շնորհիվ:

Այն հրաշալիորեն հեռացնում է գրգռվածությունը, այտուցներն ու կարմրությունը: Սպիտակեցնում, թարմացնում և ձգում է մաշկը:
Հրաշալի միջոց է նաև աչքերի զգայուն հատվածը  սնուցելու համար:
Օգնում է նաև մաշկի վրայից սև կետերի և ակնեի վերացման գործում:
Կարող եք հեշտությամբ պատրաստել այս լոսյոնը և ամեն օր օգտագործել այն՝ որպես դեմքի խնամքի միջոց:

Բաղադրատոմսը

2 ճ/գ մանր կտրատած մաղադանոս
1թ/գ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ
200մլ ջուր


Պատրաստման եղանակը

2ճ/գ մաղադանոսի վրա ավելացրեք 200մլ եռացրած ջուր: Խառնուրդը 15 րոպե եփեք ցածր կրակի վրա: Հեռացրեք կրակի վրայից և թողեք՝ սառչի: Այնուհետև խառնուրդը քամեք և ավելացրեք 1թ/գ խնձորի քացախ կամ կիտրոնի հյութ: Ստացված լուծույթը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում:

Օրական 2 անգամ օգտագործեք ստացված լոսյոնը՝ առավոտյան և երեկոյան: Տնական այս լոսյոնը կծածկի դեմքի ծակոտիները, նաև կմաքրի և կսպիտակեցնի մաշկը:

Մաղադանոսի բուժիչ հատկությունների շնորհիվ լոսյոնը կհեռացնի պեպեններն ու մուգ կետերը: Որոշ ժամանակ անց այն ձեր մաշկին կվերադարձնի բնական մաքրությունն ու բաց երանգ կհաղորդի:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-20)
Դիտումներ: 302 | Տեգեր: Ինչպես, մաշկը, սպիտակեցնել, դեմքի | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar