RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ինչպես առաջին անգամ սեր խոստովանել աղջկան
 
 
loading...

 

Որքան զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, այնքան դժվար են դառնում մարդկային հարաբերությունները: Մեկ ծաղիկը, երկար հայացքը նախկինում արդեն սիրո խոստովանություն էր: Հիմա արդեն այդ ծաղիկն ու հայացքը աղջիկը կարող է չնկատել, որովհետև այդ պահին հեռախոսով չաթ է անում իր ընկերուհիների հետ:

Այդքանով հանդերձ, սկզբունքները չեն փոխվել, փոխվել են մեթոդները: Փորձենք թվարկել 21-րդ դարի սիրո խոստովանության մի քանի կարևոր հանգամանքներ:

Նախ, եթե աղջիկը քեզ դուր է գալիս, պարտադիր չէ, որ մտնես ու միանգամից like անես բոլոր նկարները, նույնիսկ նրանք, որտեղ խճճված մազերով իր քույրերի հետ դաչայում թութ է թափ տալիս: Ճիշտ հակառակը, ընտրիր ու հավանիր միայն նրանք, որտեղ նա գեղեցիկ է, հմայիչ ու ցանկալի:

Միանգամից պետք չի ուղարկել քո բոլոր իմացած երգերը սիրո մասին ու անկախ ճաշակների տարբերություններից, ռուսական փոփը թող ամենավերջում: Թաթուլի ու Ներսիկ Իսպիրյանի լավագույն երգերն էլ` չուղարկես երբեք: Եթե նույնիսկ ինքը խնդրի:

Հիշի` նունիսկ եթե աղջիկը մերժի, ավելի լավ է ասել, քան չասել: Այդ բեռը հոգու խորքում անընդհատ կրելը ավելի դժվար է, քան արտահայտվելը, թեկուզ և ոչ ցանկալի արդյունքով:

Սիրո խոստովանությունը մի սարքի դրամա ու դու էլ դրամայի թագուհին չես` տղամարդ ես վերջապես: Ասա կարճ ու կոնկրետ: Սոնետները միայն ֆիլմերում են, բանաստեղծությունները գիտեն միայն թատերականի ուսանողներն ու բանասերները: Երգելն էլ` կհասցնես:

Սերը չեն պլանավորում ու չեն հարմարեցնում: Սերը մեծ հաշվով ընտրություն չէ: Հաշտվիր դրա հետ: Չէ որ սերը….գիտես ում էլ է կպնում:

Ընտրիր հարմար պահ խոստովանության համար: Աղմկոտ փաբում կամ քեֆի ժամանակ մի ասա, կարող է և ուղղակի չլսել: Սպասիր մինչև երկուսով մնաք: Մինչև հիմա ամենադասականը` ճանապարհելիս, տան շքամուտքի մոտ է:

Մի ասա հենց սկզբից` Աննա, ես քեզ սիրում եմ: Դա կարող է վախեցնել, պարտավորեցնել:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-19)
Դիտումներ: 60 | Տեգեր: առաջին, խոստովանել, անգամ, Ինչպես, աղջկան, սեր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar