RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ինչու են աղջիկները Տատու անում իրենց մարմնի վրա
 
 
loading...

 Cosmo

Ըստ` Մարգարիտա Եսոյանի

 

Մարմնի վրա դաջվածքներ անելու գաղափարը մարդկանց մոտ առաջացել է շատ պատահական: Նկատելով, որ արյունը կտրվածքների կամ այրվածքների մեջ մնալով ժամանակի ընթացքում հետաքրքիր պատկերների է վերածվում, մարդիկ սկսեցին դիտավորյալ վնասել մաշկը, որպեսզի ստանան նմանատիպ նախշեր:

 

Tattoo-ի (բառը թարգմանաբար նշանակում է վերք, նշան) առաջին նմուշները հայտնաբերվել են եգիպտական բուրգերում պեղումների ժամանակ գտնված մումիաների վրա, որոնք ունեին առնվազն չորս հազար տարվա պատմություն:

Մումիաների դարաշրջանը վաղուց անցյալում է մնացել, մենք 21-րդ դարում ենք, բայց արի ու տես, որ tattoo ասվածը դեռևս մնում է ակտուալ:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են մարդիկ իրենց մարմնի որևէ հատվածում դաջվածք անում: Հարցի մութ անկյունների վրա լույս գցելու համար ամերիկացի հոգեբանները հարցում անցկացրին, որին մասնակցեցին 48 կին և տղամարդ, ովքեր իրենց մարմնի վրա դաջվածքներ ունեին:

Հարցման ընթացքում պարզ դարձավ, որ մարդիկ դաջվածք են անում չորս պատճառով: Մի մասը նկարազարդել է մարմինը, քանի որ դարձել է որևէ խմբակի կամ շարժման անդամ, մյուս մասն այդ միջոցով փորձել է արտահայտել իր բողոքը:

Հարցման մասնակիցների մի ստվար զանգված ասել է, որ դաջվածք արել է էսթետիկ նկատառումներից ելնելով: Ամերիկացի հոգեբանների համար իրական բացահայտում էր պարզել, որ մեծամասնությունը գնացել և դաջվածք է արել էմոցիոնալ սթրես ապրելուց հետո:

Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ դաջվածքը ցածր ինքնագնահատականի նշան է, հոգեբանները նշում են , որ մարմնի վրա երեք և ավելի դաջվածքների դեպքում միայն կարող է գործել այդ վարկածը: Հիմա ի՞նչ, Անջելինա Ջոլին ցածր ինքնագնահատական ունի՞:

 

Եկեք տեսնենք, թե ինչ են մտածում մեր աղջիկները դաջվածքների մասին:

«Ես միշտ երազել եմ դաջվածք ունենալ ու արել եմ: Այն իմ մեջքի հատվածում է` Ին-Յանի տեսքով: Բայց ես նոր եմ հասկանում, որ, իրոք, յուրաքանչյուր դաջվածք ունի իր առանձին էներգետիկ դաշտը: Այնպես որ, նախքան ընտրություն կատարելը պետք է երկար մտածել: Ու ես խորհուրդ կտայի վերջում միշտ ընտրել դրական որևէ բան, որպեսզի այդ դրական ալիքները մշտապես լինեն տվյալ մարդու կողքին»:

Իրինա, 29 տ.

«Ինձ համար դաջվածքը գեղեցկություն է, եթե, իհարկե, պահպանված է չափի զգացողությունը: Մոտակա ժամանակահատվածում պլանավորում եմ դաջվածք անել, բայց դեռևս չեմ կենտրոնանում, թե ինչ պատկեր է լինելու: Հավանաբար դա կլինի իմ անվան չինարեն հիերոգլիֆ կամ ոտքի թաթի երկայնքով ձգվող նուրբ ծաղկաշղթա»:

Լուսինե, 26 տ.

«Չեմ հասկանում մարմինը նկարազարդելու իմաստը: Ասեղով վնասում ես մաշկդ, երկար ժամանակ սպասում, որը վերքը լավանա, պարբերաբար խնամում ես, որ հանկարծ չբորբոքվի, էլ չասած, որ հեռացնելու համար էլ ստիպված ես լինելու մեկ ուրիշ ցավոտ պրոցեդուրա անցնել»:

Կարինե, 21 տ.

«Իմ վերաբերմունքը դաջվածք ասածի նկատմամբ չեզոք է, դեմ ոչինչ չունեմ, երբ տղան կամ աղջիկը դաջվածք են ունենում, բայց ես ինքնս երբեք չէի անի: Չեմ պատկերացնում, որ մարմնիս վրա կարող է ինչ-որ պատկեր կամ նախշ լինի»:

Նարինե, 34 տ.

Դաջվածքի պատկերի ընտրությունը սովորաբար կախված է լինում տվյալ մարդու հոգեվիճակից, սոցիալական պատկանելիությունից ու հետաքրքրություններից: Բայց հետաքրքիր է նաև այն, որ tattoo-ի նորաձևության տենդեցների թելադրող են դարձել համաշխարհային նորաձևության տները:

Օրինակ` Chanel-ն այս տարվա համար կանանց ու աղջիկներին առաջարկում է դաջվածքներ նորաձև ու շքեղ շղթաների ու զարդերի տեսքով:

Դարի նորարությունները նույնպես անմասն չեն մնացել tattoo նորաձևությունից: Այսպես եվրոպական մի շարք երկներում արդեն հնարավոր է 3D ֆորմատով դաջվածքներ անել: Դե պատկերացրու, թե ինչ բնական տեսք կունենա ուսիդ վրա արված թիթեռնիկի տեսքով դաջվածքը:

Cosmo.am-ին հետաքրքիր էր իմանալ նաև մասնագետի կարծիքը: Այդ իսկ պատճառով մենք խոսեցինք «Tattoo արտ» սրահի նկարիչ Գագիկ Մկրտչյանի հետ: Ահա թե ինչ ասաց նա.

«Tattoo» նորաձևություն ասված երևույթը դաջվածքների պարագայում կա, բայց ոչ նրանց համար, ովքեր իրականում հասկանում են դաջվածքի իմաստը, ովքեր սիրում ու գնահատում են այդ արվեստը: 
Նորաձևությունն անընդհատ փոփոխվում է, իսկ արված դաջվածքը մնում` իր նախնական տեսքով: Հիմա այն մարդիկ, ովքեր խուսափում են միանմանությունից, նախընտրում են դաջվածքներ անել մանկության տարիների իրենց հերոսների տեսքով, օրինակ` մուլտ- հերոսներին:

Հայ աղջիկները հիմնականում ընտրում են կանացի ու նուրբ այնպիսի պատկերներ, որոնք կսազեն մարմնի կոնկրետ հատվածին: Շատ հաճախ, երբ գալիսեն tattoo-սրահ, պատկերի ընտրությունը թողնում են մասնագետին:

Ինչ վերաբերում է դաջվածքների անվնաս լինելուն, ապա սարքավորումները շատ կատարելագործված են, ներկերն էլ նախատեսված են ամենազգայուն մաշկի ու ալերգիկ մարդկանց համար: Այնպես որ, վնասներ ստանալու հավանականությունը հասցվում է մինիմումի»:

 

Եթե արդեն որոշել ես դաջվածք անել, ապա Cosmo-ն կկսի քեզ հետ նաև մի քանի խորհուրդներ.

Խորհուրդ 1: Դաջվածք մի արա այն ժամանակ, երբ անգամ թեթև մրսածություն ես զգում:

Խորհուրդ 2: Դաջվածք անելուն նախորդող երեկոյան մի օգտագործիր ալկոհոլային խմիչքներ ու դեղամիջոցներ:

Խորհուրդ 3: Համոզվիր, որ դաջվածք անելու սարքն ունի մեկ անգամյա օգտագործման ասեղներ:

Խորհուրդ 4: Համոզվիր, որ բոլոր սարքերը հականեխված են, իսկ tattoo-սրահում պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները:

Խորհուրդ 5: Ծանոթացիր ներկերի բաղադրությանը:

Խորհուրդ 6: Նոր արված դաջվածքը մշակիր հատուկ քսուքներով, որոնք կնշանակի մասնագետը:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-13) | Հեղինակ: Cosmo
Դիտումներ: 109 | Տեգեր: իրենց, են, վրա, մարմնի, Ինչու, աղջիկները, Տատու, անում | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar