RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Իմաստուն խորհուրդներ հոգեբանից, որոնք ձեր յուրաքանչյուր օրն էլ ավելի լավը կդարձնեն
 
 
loading...

 168.am

Մեզնից յուրաքանչյուրն էլ իր կյանքում կոնֆլիկտների մեջ մտել է: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ շրջանները կյանքում կրկնվելու սովորություն ունեն, չնայած մեծամասնությունն ամեն ինչ անում է դրանցից խուսափելու համար:

Միջազգային կարգի բժիշկ-հոգեթերապևտ, գիտությունների թեկնածու Միխայիլ Լիտվակը մշակել և առաջինն է սկսել իր պրակտիկայում կիրառել մարդկանց փոխհարաբերություններում ծագած կոնֆլիկտների լուծման համակարգ, որը ստացել է «հոգեբանական այկիդո» անվանումը:

Եզրակացությունները, որոնց նա հանգեց բազմաթիվ հետազոտությունների ու իր երկարամյա հաջողակ գործունեության ընթացքում, երբեմն ապշեցնում են: Դրա շնորհիվ մենք զտում ենք մեզ անհանգստացնող և անպիտան բաները, որոնք մեզնից խլում են շատ ուժեր, էներգիա, երբեմն էլ՝ առողջություն՝ դրանով իսկ ձեր ժամանակն ու պոտենցիալն ուղղելով այն բաների վրա, որոնք իրականում կարևոր ու թանկ են, լինի դա ընտանիք, հարաբերությունների վերականգնում, կարիերա կամ առողջություն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի հոգեբանի 21 խորհուրդները, որոնք կօգնեն շատ կենսական հարցեր լուծել:

1. Ոչ ոք ոչ մեկին չի լքում: Պարզապես ինչ-որ մեկն ավելի շուտ է գնում: Ով հետ է մնում, համարում է, որ իրեն լքել են:

2. Կրծիր գիտության գրանիտը, այլ ոչ թե՝ կողքինիդ կոկորդը, եթե այդքան շատ ես ուզում ինչ-որ բան կրծել:

3. Ընկճախտը հենց նրա համար էլ տրվել է մարդուն, որ նա մտածի իր մասին:

4. Եթե մարդն իր մասին ոչ մի լավ բան չի կարողանում ասել, բայց շատ է ուզում, նա սկսում է վատաբանել ուրիշներին:

5. Եթե դուք ձեր մասին լավ կարծիք ունեք, ձեր ինչի՞ն է պետք նաև ինչ-որ մեկի լավ կարծիքը:

6. Արա, ինչ ուզում ես, ու թույլտվություն մի հարցրու: Բա որ հանկարծ մերժե՞ն…

7. Ավելի լավ է շփվել լավ գրքի, քան դատարկ մարդու հետ:

8. Սիրելու ու միայնությունը լավ տանելու ունակությունը հոգևոր հասունության ցուցիչ

է: Յուրաքանչյուր լավագույն բան մենք անում ենք, երբ միայնակ ենք:

9. Ես չգիտեմ դեպի հաջողություն տանող ճանապարհը, բայց ես գիտեմ դեպի անհաջողություն տանող ուղին. դա բոլորին դուր գալու ցանկությունն է:

10. Չկա կանացի կամ տղամարդկային տրամաբանություն: Կա գրագետ դատելու կարողություն կամ անկարողություն:

11. Եթե ուզում ես ճանաչել քո գլխավոր թշնամուն, նայիր հայելու մեջ: Գլուխ հանիր նրանից, մնացածներն իրենք կփախչեն:

12. Ընկերների հետ շփվելը հաճելի է, իսկ թշնամիների հետ շփվելը՝ օգտակար:

 

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-08-27) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 205 | Տեգեր: ավելի, օրն, որոնք, յուրաքանչյուր, խորհուրդներ, հոգեբանից, Իմաստուն, էլ, ձեր, լավը | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar