RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Հոլիվուդյան գեղեցկուհիների 15 անհավատալի գաղտնիքները
 
 
loading...

 

Մերիլին Մոնրո

Մոնրոն իր շուրթերին փքուն տեսք և ծավալ հաղորդելու նպատակով խնդրում էր իր շպարի վարպետին քսել 5 տարբեր երանգների շրթներկ և փայլ: Մուգ կարիր երանգներն ծառայում էին շուրթերի եզրերն ընդգծելու, իսկ բաց երանգները՝ շուրթերը ներկելու համար:

Էլիզաբեթ Թեյլոր

Լիզ Թեյլոր կրկնօրինակել է Կլեոպատրային, քանի որ երկու կանայք էլ սովորություն են ունեցել սափրելու դեմքը: Որքան էլ զվարճալի թվա, արդյունքում հեռացվում են մանր մազերը և մաշկի բջիջների մակերեսային շերտը, և դեմքը ստանում է փայլուն տեսք:

Օդրի Հեփբրն

Ո՞րն է Հեփբրնի երկար թարթիչների գաղտնիքը: Ստվերաներկ քսելուց հետո նա օգտագործում էր գնդասեղ յուրաքանչյուր թարթիչին առանձին տեսք հաղորդելու համար: Ահա թե ինչպես կարելի է անհատական տեսք հաղորդել յուրաքանչյուր թարթիչին:

Քերլ Լոմբարդ

Լոմբարդը վիրավովել է մեքենայի պատահարի ժամանակ, որի արդյունքում նրա քիթը կորություն է ստացել: Շպար քսելուց առաջ նա բարակ սպիտակ գիծ էր քաշում՝ հավատալով, որ այն իր քթին հաղորդում էր ուղիղ տեսք:

Գրեյս Քելլի

Հակառակ ժողովրդական հավատալիքների՝ ուրվագծումը նոր միջոց չէ և չի հնարվել Քիմ Քարդաշյանի կողմից: Մոնակոյի արքայադուստրն օգտագործում էր վարդագույն երանգը՝ ընդգծելու իր այտոսկրերը: Այտոսկրերի ստորին մասին նա հաղորդում էր մեկ այլ գույն:

Վիվիեն Լեյ

Փքուն շուրթերը միշտ էլ բաղձալի գեղեցկության հատկանիշ են եղել, իսկ Լեյին մտահոգում էր իր ստորին բարակ շուրթը: Համակշռելու համար նա օգտվում էր աչքի մատիտից և նկարելով մեծացնում ստորին շուրթը՝ դրան հաղորդելով փքուն տեսք:

Մերլին Դեյթրիխ

Գերմանացի-ամերիկացին գիտեր ինչպես էր հարկավոր ժամանակին օգտվել գաղտնի ռազմավարությունից, սակայն նա տխուր հռչակ ձեռք բերեց այն ժամանակ, երբ հանեց իր կաթնատամը՝ ընդգծելու իր այտոսկրերը և օգտվեց եղևնաձև հենքանախշով ժապավենից դեմքի մաշկին ժամանակավոր ձգվածություն տալու համար:

Ռիտա Հեյուորթ

Հեյուորթի ալիքաձև երկար կարմիր մազերը իր առանձնահատկությունն էին և նա գերազանց կերպով խնամում էր դրանք: Ամեն անգամ լոգանք ընդունելուց հետո նա յուղում էր իր մազերը, փաթաթում սրբիչով և թողնում 15 րոպե: Հետո լվանում էր գլուխը տաք ջրով և կիտրոնի հյութով՝ հեռացնելու յուղի մնացորդները:

Գրետո Գարբո

Աչքերին ավելի արտահայտիչ տեսք տալու համար Գարբոն իր կոպերի տակ քսում էր բարակ շերտով վազելին: Նա նաև ընդգծում էր իր աչքերը ժելեի և փայտածուխի գունանյութով:

Մեյ Ուեսթ

Կոկոսի յուղն օգտագործելն այսօր դարձել է շատ մոդայիկ, սակայն 1930-ականների աստղը օգտագործել է այն իր ողջ կյանքի ընթացքում: Նա քսում էր այն իր դեմքին իբրև խոնավեցնող միջոց՝ մաշկին վերադարձնելու երիտասարդ տեսքն ու հաղորդելու փայլ:

Գլորիա Սվենսոն

Սվենսոնն օգտագքործում էր առողջ սնունդ և նրա մաշկը շահում էր դրանից: «Իմ գեղեցկության գաղտնիքը հում բանջարեղենն է», – Սվենսոնն ասել է Weekly World News-ին: «Ես դնում եմ դրանք դեմքիս և հաճախ եմ սնվում բանջարեղենով: Որքանով ես տեղյակ եմ բանջարեղենից լավ գեղեցկացնող միջոց չկա»:

Ինգրիդ Բերգման

Բերգմանն ամենագեղեցիկը համարում էր մարդու բնական տեսքը և շպարվում էր միայն բեմի վրա խաղալիս: Սակայն նա մի սանտիմետրով սափրել էր գլխի մազերը (այդ ժամանակ դա մարմինը խնամելու ևս հայտնի եղանակ էր) և փոխարենը լայնացրել ճակատը:

Սոֆիա Լոռեն

Լոռենը սնվում էր միջերկրական սննդակարգով, ինչից կարելի է եզրակացնել, որ միշտ ձեռքի տակ ուներ ձիթապտղի յուղ: Նա ընդունում էր տաք լոգանք, ապա ցայվում յուղով, արդյունքում նրա մաշկը մնում էր փափուկ և փայլուն:

Գլորիա Գրահամ

Իր կարիերայի ընթացքում Գրահամին մտահոգել է իր վերին շուրթը, որը, ըստ նրա, բավական բարակ էր: Նա իր ատամի ու շրթի արանքում մցնում էր բամբակ կամ անձեռոցիկի կտորներ՝ դրան փքուն տեսք տալու համար:

Բեթ Դեյվիս

Առ այսօր մարդիկ դեռ բանաստեղծություններ են հյուսում Բեթ Դեյվիսի աչքերի մասին: Վերջինս իր աչքերին փայլուն տեսք էր հաղորդում՝ գիշերը կոպերին վարունգ դնելով և աչքերի տակ վազելին քսելով՝ պայքարելու կնճիռների դեմ:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-13)
Դիտումներ: 233 | Տեգեր: Անհավատալի, 15, Հոլիվուդյան, գաղտնիքները, գեղեցկուհիների | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar