RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Հետաքրքիր դեպք Երեւանում. 9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա
 
 
loading...

 med.news.am

Երկար ժամանակ 24-ամյա Դիանա Գրիգորյանը որովայնի շրջանում ուժեղ ցավեր ուներ, զգում էր՝ գիրանում է օր օրի: Եկավ Էրեբունի ԲԿ եւ այն ինչ պարզվեց՝ շոկային էր թե իր, թե բժիշկների համար: Որովայնի խոռոչում ախտորոշվեց միոմա՝ մոտ 9 կգ: Ուլտրաձայնային հետազոտությունը նաեւ պարզեց՝ Դիանան հղի է:

Էրեբունի ԲԿ ծննդատանը միանգամից կազմակերպվեց կոնսիլիում եւ որոշվեց՝ անհրաժեշտ է վիրահատել: Հաշվի առնելով վիժման մեծ վտանգը՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանըի գլխավորությամբ անմիջապես կատարվեց բարդ վիրահատություն, հեռացվեց գիգանտ միոման, որի երկու հանգույցները հեռացնելուց հետո միասին 8 կգ, 600 գրամ էին կշռում: Բժիշկները կատարեցին հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ հղիությունը պահպանելու համար:

Ինչպես հայտնում է https://erebunimed.com/-ը, հղիության հետագա 5 ամիսների ընթացքում Դիանան Էրեբունի ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունք մշտական հսկողության տակ էր: 9 ամիսը լրանալուն պես կատարվեց այդքան սպասված կեսարյան հատումը: Ծնվեց առողջ աղջիկ՝ 3 կգ քաշով:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-11-01) | Հեղինակ: med.news.am
Դիտումներ: 230 | Տեգեր: հեռացնելուց, Երեւանում., երեխա, հետաքրքիր, կգ-անոց, ծնվել, հետո, առողջ, դեպք, միոման | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar