RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

«Ես միշտ այն «մեկն» եմ «Միակից » առաջ»
 
 
loading...

 

Նրա նախկին ընկերներն անմիջապես ամուսնանում են հենց այն աղջիկների հետ, որոնց հանդիպում են նրանից հետո: Հարց է առաջանում՝ ինչո ՞ւ որոշ աղջիկների տղամարդիկ չեն տեսնում իրենց կնոջ կարգավիճակում:

Ըստ Ջուլիա Ալլիսոնի

 

«Սիրելի՜ս, ես եմ նրան սովորեցրել այն ամենը, ինչ նա հիմա գիտի»

Անցյալ շաբաթ ես զանգ ստացա իմ նախկին ընկերոջից, մի մարդ, ում իրականում պատկերացնում էի, որ մի օր կտեսնեմ սմոքինգով եկեղեցում կանգնած ինձ ժպտալիս, մինչ ես դանդաղ քայլերով կմոտենամ իրեն: Երկու տարի առաջ, երբ մենք բաժանվեցինք, նա սկսեց հանդիպել մի աղջկա հետ, և այն կործանիչ բառերը, որ հնչեցին նրա բերանից, այն բառերը, որոնց համար ես ծածուկ աղոթում էի, որ մի օր հնչեն ինձ համար, հետևյալն էին. «Ջուլիա՛,- ասաց նա, - ես պատրաստվում եմ ամուսնանալ նրա հետ»։

Ես անմիջապես սկսեցի լաց լինել: Հասկանո՞ւմ եք՝ սա առաջին դեպքը չէր, որ ես այն մարդու ընկերուհին էի այն ընկերուհուց առաջ, որը դառնում է նրա կինը: Նմանատիպ դեպքեր էլի են եղել (դուք չեք կարող չհավատալ)` յոթ անգամ, և ես ընդամենը 28 տարեկան եմ: Այնպիսի տպավորություն է, թե ես հատուկ պատրաստում եմ տղաներին ամուսնության համար, սակայն մեկ այլ կնոջ հետ:

Կարծում եմ` ինձ կարող եք համարել ամուսինների համար «ամուսիններ պատրաստող», երևի տեղյակ եք` պոռնոֆիլմերում աշխատող անձնակազմի մեջ կա մի մարդ, ում կոչում են պատրաստող, և նրա աշխատանքը, դե, ինչպես ասեմ... նրա աշխատանքն է պատրաստել ֆիլմի գլխավոր հերոսին` տեսարանում նկարահանվելու համար: Իմ դեպքում ես մեծ ջանք եմ գործադրում, հետո ինչ-որ մեկը հանկարծակի հայտնվում է հենց ամենակարևոր կադրի ժամանակ, այսինքն՝ հարսանեկան արարողությունից առաջ: Այո՛, այդպես էլ կա:

Հետո Ջոնն էր: Օ՛հ, Ջոնը: Էնդիի նման նա էլ էր մի փոքր տարիքով մեծ, հրապուրիչ, հաջողակ և գեղեցկադեմ: Ես գժի պես սիրահարված էի նրան: Մտածում էի, որ այդ տեսակի տղամարդուն գրավելու, «խաղը վարելու»   համար պետք է մեծ ջանքեր գործադրել: Բայց ես ուշադրություն չէի դարձրել այն նշաններին, որ նրա վարած խաղն ավելի հասուն խաղ էր` երեքսենյականոց նոր բնակարան ունենալու ցանկություն,  եղբոր երեխայի համար խելքը կորցնելը... Նա լքեց ինձ մի մոդելի համար (ա~խ), ում հետ էլ հիմա ամուսնանում է:

Հաշվի առնելով այս պատմությունները (նաև մյուսները. արյունահեղ մանրամասները չեմ բացահայտի)՝ մի օր ես ինքս ինձ հարց տվեցի՝ ի՞նչ եմ արել, որ այս տղամարդկանց ուղարկել եմ ուրիշ կանանց գիրկը: Արդյոք ե՞ս եմ արթնացրել նրանց մեջ ամուսնանալու կայծը կամ միգուցե ստիպել նրանց վերջնականապես դուրս գալ ժամադրությունների փուլից և անցնել ավելի լուրջ հարաբերությունների:

Այս հարցերը ես ուղղեցի իմ հոգեբանին.

-Քեզ թվացել է, թե դու ուզում ես ամուսնանալ այդ տղամարդկանց հետ, ճի՞շտ է,- հարցրեց նա: 
-Ճիշտ է։
-Այդպիսով դու ստիպել ես նրանց անցնել նրանց ունեցած բոլոր խնդիրների վրայով և պատրաստել ես նրանց ամուսնության համար։
-Ճիշտ է:
-Բայց դու պատրա՞ ստ էիր այդ քայլին։
-Լավ հարց է: Միգուցե ամուսնությունն ինչ-որ չափով վախեցնում էր ինձ, և տղամարդիկ կարողանում էին դա զգալ:
-Հիշիր, - շարունակեց նա, - լինելով «ամուսիններ պատրաստող», դու դեռևս ազատ ես` փնտրելու այն միակին, ով կլինի քո ճիշտ ընտրությունը: Քեզ ազատ են թողել: Եվ դու էլ նրանց ես ազատ արձակել: Դու ճիշտ մարդ չէիր նրանց համար: Ճիշտն այն է, որ բաց ես թողել նրանց։
-Իսկ ես դեռ սպասում եմ, թե երբ եմ ստանալու նրանց շնորհակալական նամակները:



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-19)
Դիտումներ: 151 | Տեգեր: առաջ», միշտ, «Ես, եմ, այն, «Միակից, «մեկն» | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar