RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Էրոտիկ հորոսկոպ
 
 
loading...

 

Էրոտիկ հորոսկոպը հրաշալիորեն արտացոլում է բնավորության առանձնահատկությունները ինտիմ հարաբերություններում: Ահա ոչ միայն հորոսկոպային նշանների ինտիմ առանձնահատկություններն, այլև համատեղելիությունն  անկողնում:

Այծեղջյուր (21 դեկտեմբերի -19 հունավարի)

Կին 
Այս նշանի կանայք օժտված են հարուստ էրոտիկ երևակայությամբ, որը խնամքով թաքցնում են բարեպաշտի դիմակի տակ: Այծեղջյուր կանայք կարծում են, որ կիրքն ու ցանկությունները պետք է կառավարել և վերահսկել:Ու քանի որ իրենց զգացմունքներն արտահայտել չեն սիրում,  հիմնական ունենում են բազում բարդույթներ: Նրանց կողքին տղամարդիկ պետք է առավել համբերատար լինեն:

Տղամարդ

Իրատես այծեղջյուրներն էրոտիկ ցանկությունները հիմնականում իրենց ներսում են պահում: Կանանց հետ շփվելիս առավել պրակտիկ և բնական են: Նրանք կարող են համբերատար լսել և հետևել զուգընկերուհու բոլոր քայլերին, կարող են սիրեկանից բացի լավ ընկեր լինել: Սակայն այս նշանի տղամարդկանց  ամուսնության դրդելը շատ բարդ է: Նրանք ամուսնանում են այն ժամանակ, երբ իրենք են կամենում: Որպես կանոն, այծեղջյուր տղամարդիկ լավ հայր և ամուսին են լինում:

Անկողնում համատեղելի են կույսերի, կարիճների, ցուլերի և ձկների հետ, անհամատեղելի են՝ ջրհոսների և առյուծների հետ:


Ջրհոս ( 21 հուվար -20 փետրվար)

Կին

Կին Ջրհոսները հմայիչ են , զրուցասեր ու շփվող : Այս նշանի կանայք հակառակ սեռի մոտ կարող են բուռն երևակայություն արթնացնել, սակայն ջրհոս կանանցից կրակոտ սեքս չարժե սպասել: Նրանք ավելի շատ նախընտրում են զգացմունքային քնքշանքներ: Ավելի ուշ ամուսինները կարող են խանդել նրանց, որովհետև այս նշանի կանայք շրջապատի հանդեպ շատ սիրալիր են և փորձում են դուր գալ բոլորին: Սակայն անհանգստանալու կարիք չկա, որովհետև տեսակով հավատարիմ են իրենց տղամարդկանց:

Տղամարդ

Տղամարդ ջրհոսները սեքսում չեն առանձնանում:  Նրանց համար առավել կարևոր է զուգընկերուհուն տիրելու գաղափարը,  ոչ թե ֆիզիկական հաճույքները: Ջրհոսների զուգընկերուհիները կարիք չունեն հատուկ ճիգեր գործադրել, որպեսզի  նկատելի լինեն : Հարաբերություններում ջրհոս տղամարդու համար առաջնայինն ամենևին էլ սեքսը չէ, այլ հոգևոր բավարարվածությունը:

Անկողնում համատեղելի են  երկվորյակների, կշեռքների, աղեղնավորների հետ, անհամատեղելի են՝ ցուլերի և առյուծների հետ:


Ձկներ (21 փետրվար-20 մարտ )

Կին

Կին ձկներն առանձնանում են իրենց չափազանց  զգացմունքայնությամբ: Նրանք  հաճախ են իդեալականացնում հարաբերությունները կամ դրամատիկ երանգ հաղորդում դրանց: Կին ձկներն ասես ապրում են մտացածին աշխարհում, որտեղ սպասում են հեքիաթային տղամարդուն: Սովորաբար տղամարդիկ մնում են այս տեսակի կանանց կողքին, քանի որ նրանք հակված են սեքսին,  զգացմունքային են, սակայն ընդունակ են և դավաճանության:

Տղամարդ

Տղամարդ ձկներն ինչպես և այս նշանի կանայք օժտված են չափից շատ զգացմունքայնությամբ: Այս նշանի տղամարդիկ շատ լավ սերտել են այն կանոնը, որ «կանայք ականջներով են սիրում», և քաղցրահունչ խոսքերով կարող են խելքահան անել ցանկացած կնոջ: Տղամարդ ձկները երբեք շատ մոտ չեն թողնում իրենց: Անգամ ամուսնությունից հետո ձկների կանայք իրենց կողքին չեն տեսնի այն իրական տղամարդուն, ում հետ ամուսնացել են:

Անկողնում համատեղելի են ցուլերի, խեցգետինների, այծեղջյուրների, կարիճների և կույսերի հետ, անհամատեղելի են՝ խոյերի և առյուծների հետ:


Խոյեր (21 Մարտ- 20 ապրիլ )

Կին

Այս նշանի կանայք շատ սկզբունքային են և հավատարիմ իրենց ստեղծած իդեալին: Սեքսում չափազանց էգոիստ են և սիրում են իրենց ենթարկել զուգընկերոջը: Խոյ կանայք միշտ ցանկանում են պահպանել հմայիչ կնոջ կերպարը: Այս տեսակի կանայք իրենց տղամարդկանց բավարարում են, բայց սիրային հարցերում հաճախ են խնդիրներ ստեղծում:

Տղամարդ

Տղամարդ խոյը ուժեղ, իշխող, սկզբունքային է: Իրենց նպատակին հասնելու համար տղամարդ խոյերը շատ տարբեր միջոցների են դիմում: Նրանք էգոիստ են և սիրում են,  երբ իրենց զուգընկերուհիները գովաբանում են իրենց սեքսուալ ունակությունները: Ամուսնանալիս նրանք նույնպես ընտրում են այնպիսի կանանց, ովքեր կկատարեն իրենց բոլոր ցանկությունները: Նրանք լավ ամուսիններ են, որոնք սիրում են իշխել:

Անկողնում համատեղելի են առյուծների, երկվորյակների, աղեղնավորների հետ, անհամատեղելի են՝  այծեղջյուրների, ձկների, խեցգետինների, կարիճների հետ:


Ցուլ (21 ապրիլ-20 մայիս )

Կին

Այս նշանի կանայք նրբագեղ են, հմայիչ, կամակոր  ու մի քիչ էլ էգոիստ: Սեքսում նրանք ցանկանում են ստանալ ամեն ինչ՝ և ֆիզիկական հաճույք, և հոգևոր մտերմություն: Այս նշանի կանայք սիրում են անակնկալներ , նվերներ և ուշադրության կենտրոնում լինել: Քանի որ սեքսում սիրում են նոր բացահայտումներ անել,  հնարավոր է, որ դավաճանեն իրենց կողքի տղամարդուն:

Տղամարդ

Տղամարդ ցուլերը նրբանկատ են, գիտեն կանանց հետ ինչպես վարվել, այդ իսկ պատճառով կանայք մշտապես նրանց շուրջն են պտտվում: Տղամարդ ցուլերը սեքսում ձգտում են հավասար իշխանության, թեև այդքան էլ բուռն չեն: Այս նշանի մարդիկ չափազանց խանդոտ են, նրանց գայթակղելը համարյա անհնար է, որովհետև զուգընկերուհիներին իրենք են ընտրում՝ ելնելով իրենց փորձից: Հիմնականում նրանց հետ ամուսնությունը երջանիկ ավարտ է ունենում:

Անկողնում համատեղելի են այծեղջյուրներիխեցգետիններիձկներիհետ, անհամատեղելի են՝առյուծներիջրհոսներիխոյերիկույսերիկարիճների հետ:


Երկվորյակ (21 մայիս-21 հունիս )

Կին

Կին երկվորյակներն ունեն հաճելի բնավորություն և խելք, նրանք գեղեցիկ են և խորաթափանց: Սակայն իրենց սերը կարող են տալ միայն արժանի տղամարդու: Նրանք ընտանիք  չեն կազմի մի տղամարդու հետ, ով իրենց իդեալին չի համապատասխանում, առավելագույնը մի քանի գիշեր կանցկացնեն նրա հետ և կթողնեն:

Տղամարդ

Տղամարդ երկվորյակներն ուշադրություն չեն դարձնում, թե ինչ առավելություններ ունի իրենց կողքի կինը: Նրանք չեն կարևորում կնոջ բավարարված լինելը: Քիչ կանայք կհանդուրժեն նման տղամարդկանց: Սակայն չի բացառվում, որ այս նշանի տղամարդիկ գտնեն այնպիսի կանանց, ովքեր կգնահատեն իրենց ռոմանտիկ տեսակը:

Անկողնում համատեղելի ենկշեռքներիջրհոսներիերկվորյակների հետ, անահամատեղելի են`կույսերիցուլերի ու ձկների հետ:


Խեցգետին (22հունիս-22 հուլիս )

Կին

Կին խեցգետինները չափազանց զգացմունքային են և մշտապես ձգտում են սեքսուալ բավարարման: Որպես կանոն, անկողնում նրանք չեն հիասթափեցնում իրենց զուգընկներներին: Կին խեցգետինները երազում են կրքոտ տղամարդկանց մասին: Եթե տղամարդը էգոիստաբար իրեն դրսևորի անկողնում, կին խեցգետինը կհրաժարվի նրանից:

Տղամարդ

Տղամարդ խեցգետիններն ընդունակ են խելքահան անել ցանկացած կնոջ, սակայն ամբողջովին տիրելով` նրանք սկսում են փնտրել այլ կանանց: Այս նշանի տղամարդկանց հետ հարաբերություններ սկսելիս հարկ է լավ մտածել:

Անկողնում համատեղելի են  ցուլերի, կարիճների  հետ, անհամատեղելի են` երկվորյակների, կույսերի, առյուծների, կշեռքների հետ:


Առյուծ (23 հուլիս-23 օգոստոս )

Կին

Թվում է, թե այս նշանի կանայք ամենակրքոտն են հորոսկոպում, բայց այդպես չէ: Նրանք անտարբեր են տղամարդու ցանկացած սեքսուալ դրսևորման հանդեպ: Տղամարդիկ, կարծելով, թե այս կանայք կրքոտ են անկողնում, կարող են լրջորեն հիասթափվել, ինչն էլ կարող է դավաճանության պատճառ դառնալ: Ահա թե ինչու է այս նշանի կանանց խորհուրդ տրվում առավել ուշադրություն դարձնել  սեքսուալ կյանքի վրա:

Տղամարդ

Տղամարդ առյուծները փոքր-ինչ անվստահ են անկողնում: Այս անվստահությունը զուգընկերուհին կարող է զգալ , որն անհարմար դրության մեջ կարող է դնել առյուծ տղամարդուն: Իրականում առյուծ տղամարդիկ ավելի ինքնավստահ են բիզնեսում, ինչն էլ  թյուրիմացության մեջ է գցում կանանց:

Անկողնում համատեղելի են  երկվորյակներիկշեռքներիաղեղնավորների հետ, անհամատեղելի ենայծեղջյուրներիկարիճներիցուլերիջրհոսների հետ:


Կույս 24 օգոստոս-23 սեպտեմբեր)

Կին

Այս նշանի կանայք մեղմ բնավորություն ունեն, սեքսում գնում են զիջումների: Ուշադիր են զուգընկերոջ նկատմամբ: Շատ  տղամարդիկ  են ձգտում կույս կանանց, բայց  նրանք ուշադրություն չեն դարձնում: Տղամարդկանց ընտրում են երկարաժամկետ հարաբերությունների համար: Սեքսում նրանք սիրում են քնքշանքները, նուրբ գուրգուրանքներն ու հարմարավետության զգացումը:

Տղամարդ

Կույս տղամարդիկ նրբազգաց են: Նրանք խնամքով են մոտենում  իրենց զուգընկերուհիներին: Կնամոլ են, ինչն էլ  բարդացնում է նրանց  կյանքը: Տղամարդ կույսերին դավաճանող կանայք թող պատրաստ լինեն վրեժի:

Անկողնում համատեղելի են կույսերի, ջրհոսների և առյուծների հետ,  անհամատեղելի են` կարիճների, կշեռքների և խոյերի հետ:


Կշեռք (24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր )

Կին

Այս նշանի կանանց կյանքում սեքսը մեծ տեղ է զբաղեցնում: Նրանք կարող են բորբոքել տղամարդու երևակայությունը: Սակայն նրանց ընտրած տղամարդիկ մեծ հիասթափություն են ապրում, քանի որ  իրենց կողքին չեն զգում իրական կնոջ, ով ընդունակ է սիրել: Այս նշանի կանայք փոփոխական են:  Նրանք կարող են լինել և ենթարկվող, և իշխող` կախված, թե իրենց կողքին ինչպիսի տղամարդ է:

Տղամարդ 

Տղամարդ կշեռքներն անկուշտ են իրենց ֆիզիկական պահանջներում: Նրանք անգամ ընդունակ են  թողնել ամեն տեսակ գործ և գնալ զվարճանքի հետևից:  Այս նշանի մարդիկ հակված են դավաճանության, սակայն կանանց ձգում է նրանց զգացմունքայնությունը և սեքսի հանդեպ թուլությունը:

Անկողնում համատեղելի են  երկվորյակների, առյուծների, ջրհոսների, խոյերի և աղեղնավորների հետ, անհամատեղելի են` ձկների, կարիճների հետ:


Կարիճ 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր)

Կին 

Կրքոտ, ճակատագրական կանայք են: Նրանք ոչ միայն ֆիզիկական  ձգողականություն ունեն, այլև անկողնում են կրակոտ: Եթե նրանց հանդիպի թույլ բնավորությամբ տղամարդ, համոզված եղեք, որ տղամարդը կթողնի ամեն ինչ` հանուն այս տեսակ կնոջ: Կին կարիճները մշտապես կատարելագործում են իրենց սեքսուալ կարողությունները: Նրանք ընտրում են բարդ զուգընկերների:

Տղամարդ

Սա ամենասեքսուալ նշանն է:  Կարիճ տղամարդու կրակը կարող է այրել ցանկացած կնոջ, սակայն ընտրություն անելիս բծախնդիր են : Սիրում են առավել դժվար հասանելի կանանց, սեքսում չափազանց կրքոտ են ու մաքրասեր: Այս նշանի տղամարդիկ սիրում են իրենց ազատությունը,  այդ իսկ պատճառով էլ դժվար են ամուսնանում:

Անկողնում համատեղելի են  այծեղջյուրների, ձկների, խեցգետինների և կույսերի հետ, անհամատեղելի են` ջրհոսների, առյուծների, կշեռքների և աղեղնավորների հետ:


Աղեղնավոր ( 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր)

Կին

Լավ և ուշադիր զուգընկերներ են ինքնավստահ տղամարդկանց համար: Այս տեսակի կանայք գիտեն իրենց արժեքը: Եվ որքան էլ զարմանալի թվա, նրանք ներում են տղամարդու դավաճանությունը: Նրանք  շփվող, կյանքը սիրող կանայք են:

Տղամարդ

Տղամարդ աղեղնավորները բարեսիրտ, մեծահոգի, կյանքի հաճույքները գնահատող մարդիկ են: Սիրում են սիրախաղեր անել, բայց լուրջ հարաբերությունների մեջ չեն մտնում: Տղամարդ աղեղնավորին տվեք լիարժեք ազատություն, եթե կամենում եք որ ընտանեկան կյանքը ստացվի:

Անկողնում համատեղելի են  ձկների, ջրհոսների. երկվորյակների, կույսերի, առյուծների հետ, անհամատեղելի են` խոյերի և խեցգետինների հետ:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-19)
Դիտումներ: 101 | Տեգեր: Էրոտիկ, հորոսկոպ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar