RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Երբ նա իսկապես կողքիդ է վատ օրերին
 
 
loading...

 

Դու սարսափելի տրամադրություն ունես, իսկ քո տղամարդը երբեք չգիտի՝ ինչ անել կամ ասել քեզ այդ վիճակից հանելու համար: Մենք ոչ միայն բացահայտել ենք՝ ինչու, այլև ունենք արտակարգ լուծում:

Իրավիճակ

Տնօրենդ քեզ հունից հանել է, ընկերուհիդ` «կծող» հաղորդագրություն ուղարկել, քո սիրելի սրճարանում ասեղ գցելու տեղ չկա... 
Այս «ֆանտաստիկ» օրվա վերջում միակ ցանկությունը, որ ունես, ընկերոջդ հետ կիսվելն է, որպեսզի նա որևէ կերպ օգնի քեզ թոթափել լարվածությունն ու դրական լիցքեր հաղորդի: Սակայն օգնելու փոխարեն նա ավելի է փչացնում տրամադրությունդ. քեզ նյարդայնացնում են նրա մոտեցումն այդ ամենին ու այն եղանակը, որով նա փորձում է շեղել քեզ: 
Մինչդեռ Հարվարդի համալսարանի ուսումնասիրությունը փաստում է՝ կանայք հաջողված են համարում իրենց հարաբերություններն այն դեպքում, երբ զուգընկերը կիսում է իրենց զգացմունքները: Այլ կերպ ասած` միշտ բարձունքում գտնվելու և հաջողակ ու անխոցելի կնոջ դեր խաղալու փոխարեն հարկավոր է ասել նրան, որ անտրամադիր ես և վատ ես զգում: Այդքանը: Սակայն ինչպե՞ս դա անել:

Լուծում

Նախ՝ եկեք հասկանանք տղամարդկանց: Ըստ հոգեբանների` կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են ընկալում շփումը. կանայք հաղորդակցվում են տեղեկություններ փոխանցելու համար, տղամարդիկ, հակառակը, տեղեկություններ ստանալու: Հետևաբար, երբ դու նրան պատմում ես օրվա ընթացքում քեզ հետ տեղի ունեցածի մասին, նրան թվում է, թե ինքը պարտադիր պետք է որևէ բան ձեռնարկի: Եթե դու շեշտը դնես տնօրենի հետ կոնֆլիկտի վրա, նա կսկսի մտածել, որ անպայման պետք է հաշվեհարդար տեսնի տնօրենիդ հետ: Ուստի կենտրոնացիր զգացմունքներիդ վրա. «Այդ կոնֆլիկտից հետո ինձ այնքան կոտրված ու անպաշտպան եմ զգում»: Ապա (սա ամենակարևոր մասն է) ասա նրան, որ ուզում ես՝ քեզ գրկի:

Տղամարդիկ կոչված են իրենց սիրելի կանանց պաշտպանելու, և սա գալիս է դեռ քարանձավային ժամանակներից: Խոստովանեք, իսկապես հաճելի է, երբ սիրելիդ կիսում է տխրությունդ և ամեն ինչ անում` դեմքիդ ժպիտ առաջ բերելու համար:



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-10)
Դիտումներ: 110 | Տեգեր: վատ, իսկապես, օրերին, Երբ, կողքիդ, նա | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar