RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ցուլ. Այսօր չեք ծուլանա և արդյունավետ կաշխատեք... 24 ՕԳՈՍՏՈՍԻ
 
 
loading...

 

Խոյ: Ժամանակն է զբաղվել ձեզ հոգեհարազատ և հետաքրքիր այն գործերով, որոնք ժամանակին չափազանց բարդ են թվացել: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ, կգտնվեն մարդիկ, ովքեր ճիշտ խորհուրդներ կտան և կսատարեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Հաջող գնումներ կկատարեք:

Հարմար օր է փոքրիկ ուղևորությունների, միջավայրի փոփոխման, միջոցառումների մասնակցելու համար: Այսօր ուշադրության կենտրոնում կլինեք, ձեր պահվածքը փոքր-ինչ անսովոր կթվա:

Ցուլ: Այսօր չեք ծուլանա և արդյունավետ կաշխատեք: Նշանակալի ձեռքբերումներ կունենաք և շատերի նախանձը կշարժեք: Գերլարվածությունը կարող է վատ ազդել ինքնազգացողության վրա: Գլխացավեր կունենաք, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններն իրենց մասին զգացնել կտան: Այսօր խուսափեք ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց:

Հարմար օր է ընտանեկան հարցերը պարզաբանելու, ազգականների հետ շփվելու համար: Սիրահարված Խոյերը ևս մեկ անգամ կհամոզվեն ,որ իրենց զգացմունքները փոխադարձ են:

Երկվորյակ: Հետաքրքիր օր է սպասվում: Ուրախանալու շատ առիթներ կունենաք: Լավ լուրեր կստանաք նրանցից, ում հանդեպ անտարբեր չեք: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, նշանի շատ ներկայացուցիչներ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան:

Մտերիմների հետ վիճաբանություններ չեն ծագի: Հրաշալի օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու, ուղևորությունների մեկնելու, քաղաքից դուրս հանգիստ կազմակերպելու համար: Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, ցանկության դեպքում՝ կկարողանաք վերականգնել ընդհատված հարաբերությունները:

Խեցգետին: Շատ ջանքեր կպահանջվեն սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Ծրագրերը հետաձգել չարժե: Կարգապահությունը, գործին լուրջ մոտեցումը՝ կօգնեն խուսափել վրիպումներից: Մեծ ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր զբաղված են ֆինանսական փաստաթղթեր կազմելով: Ստիպված կլինեք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, որոնց մոտեցումները ձեզ համար ընդունելի չեն:

Նպատակահարմար օր է ճանաչողական Էքսկուրսիաների համար: Ինքներդ ձեր հանդեպ խստապահանջ եք, հնարավոր ամեն բան անում եք նպատակին հասնելու համար: Շփումներում առավել զգույշ եղեք , ոմանք կարող են շահագործել ձեր դրական կողմերը:

Առյուծ: Օրը բարեհաջող է թե՛ անձնական և թե՛ գործնական բնույթի կարևոր հանդիպումների համար:Կվայելեք շատերի համակրանքը , հրաշալի տպավորություն կթողնեք անգամ նրանց վրա, ովքեր ժամանակին թերագնահատել են ձեզ: Հրաշալի օր է մասնագիտական համարձակ քայլերի, ինչպես նաև նոր աշխատանքի մասին խորհելու համար:

Ուղևորություններից մեծ բավականություն կստանաք: Կարող եք հաջող գնումներ կատարել, հանդիպել հետաքրքիր մարդկանց: Փոքրիկների հետ շփումը տրամադրություն կբարձրացնի, դրական լիցքեր կհաղորդի: Հնարավոր է նոր սիրային հարաբերություն սկսեք:

Կույս: Փորձեք ձեր ուժերը ճիշտ գնահատել և խուսափել գերլարվածությունից: Հնարավորության դեպքում՝ հետաձգեք բոլոր գործերը և օրը նվիրեք հանգստին: Հնարավոր են հանկարծակի անախորժություններ, վիճաբանություններ կունենաք նրանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Գնումներն անհաջող կլինեն, կնքած գործարքները՝ ոչ շահեկան:

 

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-08-24)
Դիտումներ: 714 | Տեգեր: արդյունավետ, 24, ծուլանա, ՕԳՈՍՏՈՍԻ, Այսօր, Ցուլ., կաշխատեք..., չեք | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar