RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Բարբի տիկնիկի նմանվելու համար $35.000 ծախսած 47-ամյա կինը իր համար տղամարդ է փնտրում․ միայն նրա նկարները տեսեք
 
 
loading...

 Աղբյուրը

Միացյալ թագավորությունում ապրող 47-ամյա Ռեյչլ Իվանսը վերջին տարիներին ավելի քան 17 բոտոքս ներարկում է արել, որպեսզի նմանվի բարբի տիկնիկի։ Չնայած մի անգամ նրա սիրտն արդեն կոտրել է իր սիրած տղամարդը, այժմ նա կրկին փնտրում է զուգընկերոջ՝ Քեն տիկնիկի արտաքին ունեցող տղամարդու։

«Երբ դեռահաս էի, միշտ տղայի հագուստ էի կրում, ինձ տղաներին բնորոշ կերպով էի պահում, քանի որ չէի սիրում արտաքինս։ Անկեղծ ասած՝ երբեք ինձ լավ չեմ զգացել այն մարմնում, որն ունեի, ցանկացել եմ թաքցնել ինձ մյուսներից»,- պատմել է կինը։

30 տարեկանում նա որոշեց փոխել իր արտաքինը․ ընդհանուր առամբ 25,000 ֆունտ ստերլինգ է ծախսել դեմքի տարբեր հատվածներում բոտոքս ներարկումների և այլ շտկումների վրա։

«Եթե անգամ 80 տարեկան դառնամ, կշարունակեմ բոտոքս շտկումներ անել, որպեսզի միշտ գեղեցիկ տեսք ունենամ։ Կարծում եմ՝ ոչ մի վատ բան չկա դրա մեջ։ Եթե ես ինձ այսպես ավելի լավ եմ զգում, ապա ինչո՞ւ չգնալ այդ քայլին։ Որդուս ծննդաբերելուց հետո իմ կյանքն իսկապես նույնը չէ, ամեն վատ բան թողել եմ անցյալում»։

47-ամյա բարբիանման կինը հիմա էլ որոշել է իր տեսքին համապատասխան Քեն տիկնիկի արտաքինով տղամարդ գտնել և նրա հետ շարունակել իր կյանքի մնացած տարիները։



 



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-09-17) | Հեղինակ: Աղբյուրը
Դիտումներ: 828 | Տեգեր: 47-ամյա, համար, կինը, իր, տիկնիկի, նմանվելու, $35.000, Բարբի, ծախսած | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0