RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Այն միակ տղամարդը, որի հետ արժե ամուսնանալ
 
 
loading...

 

Հայտնաբերվել է տղամարդու նոր տեսակ՝ ամրակազմ, փորձառու, հոգատար և կենցաղային հոգսերը կիսող: Նրանից նույնիսկ կախված է քո կարիերայի առաջընթացը: Զարմացա՞ր։ Տեղին չէ. այս ամենը միանգամայն հնարավոր է:

Հիանալի կարիերա, գեղեցիկ տուն, ամուսին՝ Ռայան Ռեյնոլդսին չզիջող սեքսուալությամբ, և ի վերջո՝ տնով մեկ վազվզող երեխաներ. սա լիարժեք կյանքի ժամանակակից սահմանումն է, և, ի տարբերություն մեր տատիկների կամ նույնիսկ մայրիկների, մենք գտնում ենք, որ դա հնարավոր է: Այնպես որ, Աննա Մարի Սլաֆթերի՝ The Atlantic պարբերականում տպագրված հոդվածն իրարանցում առաջացրեց: «Ինչո՞ւ կանայք դեռ չեն կարող ունենալ այս ամենը» հոդվածում հեղինակը նշում էր, որ ներկա համակարգի պայմաններում կնոջ համար ամեն ինչ ունենալը գրեթե անհնար է, և մենք ստիպում ենք երիտասարդ կանանց իրենց անհաջողակ զգալ՝ հակառակը պնդելով:

Այս հարցին անդրադարձել է նաև Շերիլ Սենդբերգը՝ Facebook կայքի օպերացիոն տնօրենը, 2010-ին իր TEDTalk ելույթի ժամանակ. «Կանայք ավելի դժվար ընտրության առջև են կանգնած, ընտրություն մասնագիտական հաջողության և անձնական կյանքի միջև... Ես հստակ պատասխանը չեմ կարող տալ, նույնիսկ իմ դեպքում չեմ կարող հստակ ընտրություն կատարել»:

Կախարդական լուծում դժվար թե գտնվի, բայց գոյություն ունի տարբերակ, որը կարող է հրաշալի այլընտրանք լինել. գտիր 50-50 տղամարդ: Հյուգո Շվայզերը, ով դասավանդում է գենդերային ուսուցում Պասադենայի քոլեջում, պարզաբանում է այս տեսակետը. 50-50 տղամարդը կիսում է տնային աշխատանքը և երեխայի խնամքը. այնպես որ, ձեզանից ոչ ոք ստիպված չի լինի զոհաբերել իր կարիերան: Բացի այդ, ըստ վիճակագրության, նման տղամարդ գտնելու քո շանսերը հիմա բավական մեծ են:

Նոր ձևաչափ

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 67%-ը ավանդական ամուսնության փոխարեն (ամուսինը աշխատում է, իսկ կինը մնում է տանը) նախընտրում է ամուսնության ժամանակակից՝ «էգալիտար» մոդելը, որտեղ և՛ ամուսինը, և՛ կինն աշխատում են՝ հոգ տանելով երեխաների մասին և միասին կատարելով տնային գործերը: Իրականում այդ թիվը կարող էր ավելի մեծ լինել:

«Հատկանշական է, որ մեր ժամանակներում ավանդական արժեքների զարմանալի հետընթաց է նկատվում,- բացատրում է Շվայզերը: - Պարզապես բացասաբար տրամադրվածների ծնողներն առաջիններից էին, ովքեր սկսեցին չտարանջատել գենդերային դերերը, ինչի արդյունքում նրանցից շատերն ամուսնալուծվեցին: Եվ նրանց կարծիքով՝ վերադարձը դեպի նախկին դերային բաշխվածություն այս պարագայում միակ լուծումն է»:

Ինչևէ, մեծամասնությունն այլ կարծիքի է, և տեսնենք՝ ինչպիսին է տղամարդու նոր մոդելը:

50-50 տղամարդը

50-50 դերաբաշխումն առաջին հայացքից իդեալական է թվում. երկու աշխատավարձ, երկու հավասարապես ներգրավված ծնողներ, երկու զգեստապահարան... Սակայն ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ։ «Տղամարդկանց արարքներն ու խոսքերը հաճախ չեն համընկնում»,- ասում է Շվայզերը: Նրանք ընդունում են հավասարության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ այն իրենց չի խանգարում: Սակայն եթե երեխան փսխում է գիշերվա ժամը 3:00-ին, կեղծ էգալիտար տղամարդը չի պատրաստվում լքել մահճակալը՝ երեխային լողացնելու համար, հատկապես եթե նա ավելի շատ գումար է վաստակում, քան դու:

Եվ քանի որ կանայք դեռ ընդամենը 77 ցենտ են վաստակում՝ տղամարդկանց վաստակած 1 դոլարի փոխարեն, ապա շատ հավանական է, որ տղամարդը հենց այդպես էլ կվարվի: «Գոյություն ունի կարծիք, ըստ որի գումար վաստակելն ու տնային աշխատանք կատարելը հակադարձ համեմատական են. ով ավելի շատ է զբաղվում մեկով, ավելի քիչ է կատարում երկրորդը»,- ասում է Շվայզերը: Նույնիսկ եթե դու ես գումար վաստակում, պարտադիր չէ, որ այն ազատի քեզ ափսեները լվանալու պարտականությունից: «Ժամանակակից աշխարհը շարունակում է առաջ տանել ավանդական գենդերային նորմերը,- ասում է Շվայզերը:

- Այդ մասին վկայում են մաքրող պարագաների գովազդը, մեր կարդացած գրքերը, այն ընտանեկան զույգերը, որոնք հայտնվում են ֆիլմերում. դրանք արտացոլում են ավանդական գենդերային նորմերը»: Կնոջ դերը՝ որպես դաստիարակի և տնային տնտեսուհու, այնքան է քարոզվում, որ արդյունքում բազում կանայք ի վերջո ստանձնում են այդ դերը:

Գտիր կատարյալ տարբերակը

Հուսահատվել պետք չէ. իրականում գոյություն ունեն 50-50 տղամարդիկ, և նրանց հնարավոր է տարբերել մի քանի չափանիշով: Առաջին հերթին՝ նրանք ունակ են ըմբռնումով մոտենալ քեզ: Եթե, օրինակ, վերջին պահին գրասենյակում գործ է ծագում, և դու ստիպված ես հետաձգել ձեր հանդիպումը, նրա հավանական պատասխանը կլինի. «Հասկանում եմ, որ դա կարևոր է», և ոչ թե «Վերջացրու, մի՞թե չես կարող մեկ ուրիշ օր ավարտել աշխատանքդ»:

Առաջին պատասխանը խոսում է այն մասին, որ նա հարգում է քո անձնական տարածքը և ընդունում է, որ, իրենից բացի, դու կարող ես ունենալ այլ հետաքրքրություն: Սա խոսում է նաև այն մասին, որ այս տղամարդը հետաքրքրված է քո կարիերայով: «Նա պետք է հետաքրքրված լինի նույնիսկ երբ քո աշխատանքն իր հետ ոչ մի առնչություն չունի»,- ասում է Շվայզերը: Երբ տղամարդն իսկապես գնահատում է քո զբաղվածությունը, նա չի ակնկալի, որ միայն դու ես ստիպված լինելու այցելել ծնողական ժողովներ: Այո՛, դու ժամանակիդ միայն մի մասը կտրամադրես ընտանեկան հարցերին... ինչպես և նա:



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-19)
Դիտումներ: 268 | Տեգեր: ամուսնանալ, տղամարդը, հետ, որի, միակ, այն, արժե | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar