RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Աստղագուշակ հատուկ մոդամանների համար
 
 
loading...

 

Խոյ

Դուք խենթանում եք շոփինգի համար և կարող եք ժամեր շարունակ գնումներ անել: Ձեր զգեստապահարանում մեծ տեղ են զբաղեցնում զարդերն ո ւհարդարման պարագաները: Իսկ Ձեր տունը ասես  հագուստի փոքրիկ ցուցադրության սրահ լինի:

Ցուլ

Անխոս Դուք նորաձևության սիրահար եք: Անտարբեր չեք հատկապես կոշիկների նկատմամբ, սիրում եք ոճային և նորաձև կոշիկներ: Ձեր զգեստապահարանի մշտական գույներից են վարդագույնը, երկնագույնը և մյուս նուրբ երանգները:

Երկվորյակներ

Զգեստի ընտրության հարցում նախապատվությունը տալիս եք էքսցենտրիկ ոճին: Դրանք Ձեր զգեստապահարանում շատ են: Նախընտրում եք դեղինը, կանաչը, մոխրագույնն ու կապույտը: Առօրյայում գերադասում եք հարմարավետ բլուզ, տաբատ և կեդեր:

Խեցգետին

Դուք հարմարավետ եք զգում, երբ Ձեր հագուկապը նաև շրջապատի աչքն է շոյում: Խեցգետնի հագուստը պետք է լինի թանկարժեք բուտիկից կամ հատուկ իրենց համար կարված: Առավել նախընտրում եք դասականոճը: Նախապատվությունը տալիս եք արծաթագույնին, կանաչին ո ւկապույտին:

Առյուծ

Առյուծներնեն իրենց շրջապատին թելադրում նորաձևության տենդենցները: Հագուստի հարցում երբեք խնայողություն չեն անի: Ձեզ նկատում են հեռվից հեռու, քանի որ միշտ առանձնանում եք Ձեր ճաշակով: Նախընտրում եք նարնջագույնն ու ոսկեգույնը:

Կույս

Կույսե՛ր, ձեզ արգելվում է առանց որևէ մեկի ուղեկցության գնալ շոփինգի, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի տանը ևս մեկ զգեստապահարան ավելացնել: Դուք ամեն օր նոր հագուստ եք կրում ու գզրոցն ուղարկում անցած ամիս գնած զգեստը: Սիրելի գույներն են սպիտակը, սևը:

Կշեռք

Դուք հետևում եք նորաձևության տենդենցներին: Բայց երբեք չեք դավաճանում Ձեր ոճին: Իհարկե, երբեմն փոփոխություն եք մտցնում զգեստապահարանում: Իսկական խորհրդատու եք Ձեր ընկերների համար. կարողանում եք նրանց կողմնորոշել, թե ինչ գնեն ու որ գույնը: Իսկ Դուք նախընտրում եք նուրբ երանգներ:

Կարիճ

Դուք Ձեզ չեք ների, եթե մի օր չարժանանաք հասարակության ուշադրությանը: Դուք նախընտրում եք վառ գույներ և համարձակ ոճ: Իսկ թանկարժեք քարերով ու զարդերով ընդգծում եք Ձեր յուրօրինակ հագուստը:

Աղեղնավոր

Ձեր զգեստապահարանում կարելի է գտնել և՛ դասական, և՛ սպորտային ոճի հագուստ: Դուք իսկական հանելուկ եք. ամեն օր՝ մի գույն, ու ամեն անգամ՝ մի նոր ոճ: Ձեզ շատ են սազում վառ կարմիրն ու մանուշակագույնը:

Այծեղջյուր

Դուք միշտ հավատարիմ եք Ձեր ոճին: Չեք սիրում ավելորդ զարդեր ու իրեր օգտագործել, բայց դա չի նշանակում, թե միանձնուհու պես եք հագնվում: Ինչ էլ հագնում եք, միևնույնն է, ոճային է լինում: Նախընտրում եք սևն ու կարմիրը:

Ջրհոս

Աշխատանքը Ձեզ ստիպում է կրել միայն դասական ոճով հագուստ: Բայց Ձեր պահարանում լի է նաև սպորտային հագուստը: Իսկ եթե Ջրհոսին անսպասելի հրավիրեն թատրոն կամ համերգ, զգեստապահարանում կգտնվի նաև երեկոյան զգեստ:

Ձուկ

Նախընտրում եք հանգիստ և հարմարավետ հագուստ: Սիրելի գույներն են երկնագույնն ու կանաչը: Հարդարման պարագաների ընտրության մեջ ևս նախապատվությունը թեթեւ գույների մեջ է: Սիրում եք համադրել անհամադրելին:



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-13)
Դիտումներ: 161 | Տեգեր: հատուկ, համար, Աստղագուշակ, մոդամանների | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar