RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Արդյունավետ սննդակարգ ընդամենը 2 ամսում ավելի քան 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար
 
 
loading...

 newdailyrecipes.com

Խաշած հավկիթը համարվում է ամենաօգտակար մթերքը նախաճաշի համար: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն նաև հիանալի միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար: Պարբերաբար հավկիթ օգտագործելը կօգնի ազատվել ավելի քան 10 կգ ավելորդ քաշից ընդամենը 2 ամսում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի դիետա, որի ընթացքում մարդն օգտագործում է ճարպերն այրող սննդամթերք: Այս սննդակարգի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից, սակայն հարկ է հիշել, որ օրվա ընթացքում անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր խմել:

Այս դիետայի ընթացքում հարկավոր նախաճաշին միշտ հավկիթ ուտել, իսկ օրվա ընթացքում փոքր չափաբաժնով սպիտակուցներ ընդունել (հավկիթ, հավի միս, ձուկ): Բացի այդ, կարելի է հարստացնել սննդակարգը նաև թուրինջով, բրոկոլիով, սնկերով ու սպանախով:


Օրվա մոտավոր սննդակարգը.

·         Նախաճաշին՝ 2 հատ խաշած հավկիթ և 1 հատ թուրինջ,

·         Ճաշին՝ բրոկոլի և ½ տապակած հավի կրծքամիս,

·         Ընթրիքին՝ կանաչ տերևավոր բանջարեղենով աղցան և ձուկ:

Այս ընթացքում հարկավոր է խուսափել ալկոհոլի գործածությունից, քանի որ այն ոչ միայն հարուստ է տոքսիններով, այլև ջրազրկում է օրգանիզմը, ինչը ստիպում է ավելի շատ վնասակար սննդամթերք օգտագործել:

Բացի այդ, հարկավոր է բացառել սննդակարգից նաև տապակած սննդամթերքը, ինչպես նաև շաքարն ու գազավորված ըմպելիքները: Փոխարենը անհրաժեշտ է նախապատվությունը տալ հասարակ մաքուր ջրին ու կանաչ թեյին, քանի որ դրանք խոնավեցնում են օրգանիզմը և մաքրում վնասակար նյութերից:

Սակայն հարկ է հիշել, որ սրտխառնոցի և տհաճ զգացողությունների դեպքում անհրաժեշտ է հրաժարվել այս սննդակարգից: Առհասարակ՝ մասնագետները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել օրգանիզմի տված ազդանշանների հանդեպ և լինել համբերատար ու չհուսահատվել:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-09-14) | Հեղինակ: newdailyrecipes.com
Դիտումներ: 383 | Տեգեր: արդյունավետ, կգ, սննդակարգ, քան, ավելորդ, քաշից, ամսում, ավելի, 10, ընդամենը | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0