RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առեղծվածներ

Բազմազան փաստեր 666 թվի մասին  2065

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առեղծվածներ,   Վիգեն Զարգարյան


Բազմազան փաստեր 666 թվի մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 
Կան մարդիկ, որ անմիջապես ետ են դառնում ճանապարհից, երբ սև կատու են տեսնում, ոմանք էլ անբարենպաստ են համարում 666 թիվը: Ինչ խոսք, սա շատ անտրամաբանական և անիմաստ է, որովհետև, օրինակ, շատ մարդկանց մեքենաների համարներ կարող են երեք վեց պարունակել, և Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի բազում մարդկանց հեռախոսահամարները կարող են հերթականությամբ երեք վեցեր ունենալ: Բայց սա չի նշանակում, որ մենք այդպիսի մարդկանց պետք է համարենք չարի ազդեցության տակ գտնվողներ և խզենք մեր կապերը նրանց հետ: Երբեք կարևորություն մի տվեք որևէ սնահավատության:

Ահա փաստեր 666 թվի հետ կապված, որոնք հետաքրքիր է իմանալ.

666 թվի մասին

 

1. Հայերեն տպագիր Աստվածաշունչն առաջին անգամ լույս է տեսել 1666 թվականին:

2. Հեկսակոսիոիհեկսեկոնտահեկսաֆոբիա (հուն: hexakosioi hexekonta hex - 666) - վախ 666 թվից:

3. Այս հիվանդության նոպան նկարագրված է Ֆուտուրմանի «The Honking» սերիալի էպիզոդներից մեկում: Այնտեղ Բենդերը վախենում է «0101100101» (10100110102 = 66610) թվի հայելային արտացոլումից:

4. «Այստեղ է իմաստությունը: Ով խելք ունի, կհաշվի գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդկային է: Նեռին բացահայտող թիվն է, նրա թիվն է վեց հարյուր վացունվեց» — սուրբ Հովհաննես Առաքյալ, Հայտնություն 13:18, 15:2

5. Գրիգոր Տաթևացին նեռի թիվը բացատրում է հայոց այբուբենի թվային արժեքի համեմատությամբ` ՈԿԶ - 666, որտեղ Ո-ն 600-ն է, Կ-ն` 60-ը, իսկ Զ-ն` 6-ը: Տառերի այս հապավումը նշանակում է` «Ուրանամ կամավ զԱստուած», այսինքն` Աստծուն կամովին ուրացողներն են նեռեր և չարի հետևորդներ:

6. 666 թիվը, լինելով «գազանի թիվ», հաճախ օգտագործվում է սատանիստական նրբերանգներ տալու համար՝ մասնավորապես, դա հաճախ օգտագործում են բլեք-մետալ նվագող երաժիշտները:

7. Այս թիվը նաև օգտագործվում է որպես գովազդ, հաճախորդներ գրավելու համար կամ ուղղակի որպես կատակ, չնայած որ նման գործածությունները դատապարտվում են եկեղեցականների կողմից:

8. Կա կարծիք, որ հավանաբար առաջին դարերում Սուրբ Հովհաննեսը Հայտնության արտագրությունների ժամանակ սխալ է թույլ տվել, քանի որ մի շարք ավելի հին աղբյուրներում (այդ թվում նաև պեղումների ժամանակ գտած Ապոկալիպսի պապիրուսե ցուցակում), գազանի թիվը ոչ թե 666 է, այլ 616: Սակայն այս փաստը ճշտելը հնարավոր չէ:

9. Ըստ Հովհաննեսի խոսքերի` դա «մարդկային թիվ» է այլ ոչ հոգևոր արարածի, և դա հաստատում է այն փաստը, որ գազանը երկրային արարած է և խորհրդանշում է մարդկային կառավարությունը: 6 թիվը թերի է 7-ի առջև, այդ պատճառով էլ 666 «եռակի» վեց թիվը՝ համապատասխան անվանվում է համաշխարհային հսկայական քաղաքական համակարգի համար, որը Աստծո աչքերում շատ ու շատ հեռու է կատարելությունից: Ըստ նրա և շատերի` համաշխարհային քաղաքական գազանը իր վրա է վերցրել գերագույն իշխանությունը` կրելով 666 անուն-թիվը և մեծ քաղաքականության, համաշխարհային կրոնների և խոշոր կապիտալի միջոցով ճնշում է մարդկությանը ու Աստծո ժողովրդին:

10. Մոսկվայի Հոգևոր ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսեյ Իլյիչ Օսիպովը համարում է, որ 666 թվի առաջացումն ունի հետևյալ բնությունը. ամեն տարի Սողոմոն թագավորին տալիս էին 666 տալանտ (հրեական տալանտը ուներ 44,8 կգ. կշիռ) ոսկի (2Փար.9:13, 3Թագ.10:14): Դա ավելի քան 32 տոննա է: Քանզի, չնայած քրիստոնեության այսօրվա տարածմանն, առաջին քրիստոնեական տեքստերը գրվել են հիմնականում հրեաների կողմից և հրեական միջավայրում, այս այլաբանությունը նրանց կողմից բառացի է ընդունվել՝ որպես իշխանության, հարստության, փառքի և այլ աշխարհիկ բաների ցուցանիշ: Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ մինչև այսօր Սողոմոնի թագավորության ժամանակաշրջանը հրեաների համար ամենամեծ բարձունքի ժամանակաշրջանն է, և նրանք համարում են, որ մեսսիայի գալով կվերականգնվի Իսրայելի թագավորությունը իր ամբողջ հզորությամբ և փառքով, բայց արդեն ամբողջ աշխարհում:

11. 6 հունիսի 2006 թվական կամ 06.06.06 — «ճակատագրական» օր էր և ճանաչում էր ստացել միայն այն բանի շնորհիվ, որ օր/ամիս/տարի ֆորմատով գրելու դեպքում՝ 6/6/06, նման էր գազանի թվին: Այս փաստը լայն հասարակական ռեզոնանս ստացավ այն երկրներում, որտեղ քրիստոնեությունը լուրջ ազդեցություն էր ունեցել կուլտուրայի ձևավորման վրա:

12. Ուկրաինայի Գերագույն Ռադան տեղափոխեց իր նիստը 2006 թվականի հունիսի 6-ից - հունիսի 7-ը:

13. Քրիստոնյա-եվանգելիստների համաշխարհային կազմակերպությունը Հոլանդիայում կոչ արեց բոլոր հավատացյալներին այդ օրը կազմակերպել շուրջօրյա հերթափոխային աղոթքներ, որպեսզի «թույլ չտան չար ուժերին տիրել»:

14. «Deicide» ամերիկյան դուետ-մետալ-խումբը ուզում էր բաց թողնել իր նոր՝ «The Stench of Redempt ion» ալբոմը, բայց ժամկետների մեջ չտեղավորվեց, ինչի արդյունքում այդ օրը պաշտոնապես թողարկվեցին միայն երկու երգեր՝ «Homage for Satan» և «Crucif ied for Innocence»:

15. Նմանատիպ ճակատագրի արժանացավ նաև «Slayer» թրեշ-մետալ-խմբի նախաձեռնությունը, և այդ օրը նրանք միայն սահմանափակ քանակով թողարկեցին «Eternal Pyre» սինգլը՝ «Cult» նոր երգով:

16. 06.06.06 ամսաթվից օգտվեցին նաև Սատանայի Եկեղեցու անդամները և ԱՄՆ-ում պետականորեն գրանցված ու այլ երկրների սատանիստական կազմակերպությունները, որպեսզի տոնեն իրենց եկեղեցու հիմնադրման 40 ամյակը: Ընդ որում, Սատանայի Եկեղեցու գերագույն քուրմ Պիտեր Գիլմորը հայտարարեց, որ իր կազմակերպության անդամների համար այս ամսաթիվը ոչ մի խորհրդանշական նշանակություն չունի և որ այդ փաստը պաշտոնապես տոնելու համար 2006 թվականի հունիսի 6-ը ընտրվել է միայն այն բանի համար, որ «նախախնամությունները ծաղրենք»:

17. Այս օրվա հետ համընկավ Ա.Ս.Պուշկինի ծննդյան օրը (207 ամյակը): Այդ առիթով «Evil» խումբը բաց թողեց «Նվեր պոետին» սկավառակը՝ նրա քնարերգության տողերով, որտեղ հումորով մոտեցավ Պուշկինի գրվածքներում չարի առկայության թեմաներին:

18. Հաճախ համարել են, որ ապոկալիպտիկ գազանի պատկերի տակ Աստվածաշնչում պատկերված է եղել հակաքրիստոսը, քանի որ Սուրբ Հովհաննեսի Հայտնության մեջ գրված է՝. «Ով խելք ունի՝ կհաշվի գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդկային է», այդ պատճառով էլ նրա անվան կամ պատկերի մեջ, ում հակաքրիստոս էին համարոմ, միշտ փորձում էին գտնել 666 թիվը: Այս փնտրտուքները ակտիվորեն շարունակվում են առ այսօր:

19. «Գազանի թվի» հետ կապված հետազոտություններում հաճախ սխալ է թույլ տրվում՝ թիվը բաժանվում է տասնյակների և ներկայացվում է երեք 6 թվի տեսքով, ինչի հետ էլ նույնականացվում է: Սակայն Ապոկալիպսիսի գրման ժամանակաշրջանում գոյություն չուներ հաշվողականության տասնորդական դիրքային համակարգ, ինչը առաջացել է Հնդկաստանում Ք.Ծ.Ա. VI դարում: Օրիգինալ հունարեն գրառումը բաղկացած է «վեց հարյուր», «վաթսուն» և «վեց» թվերից և թույլ չի տալիս կատարել բնութագրական դիֆերենցում: Մյուս տարածված սխալը 0,66666. . . անվերջ տասնորդական կոտորակի հետ, որը 2/3-ն է, 666 թվի նույնականացնումն է:

20. Եթե գումարենք ռուլետկայի բոլոր թվերը, ապա կստանանք 666:


 

666թվի մասին

Կենցաղային սնոտիապաշտության մեջ հեկսակոսիոիհեկսեկոնտահեկսաֆոբիան արտահայտվում է հետևյալ կերպ՝

1. 1998 թվականին, Ուկրաինայում Ժիվոնաչալնի Տրոիցայի եկեղեցու հավատացյալների խնդրանքով Վորոնցով քաղաքում եկեղեցու կողքով անցնող ավտոբուսային երթուղու համարը փոխվեց 666-ից՝ 616:

2. 1999 թվականին «բազմաթիվ զբոսաշրջիկների խնդրանքով, ովքեր չէին ուզում երթևեկել «սատանայական վեցերով» գնացքով, Օստաշկով-Մոսկվա մարդատար գնացքի համարը փոխվեց 666-ից՝ 604:

3. Նման համարափոխում կատարվեց նաև Ուկրաինայում 2000 թվականին՝ Լուգանսկ-Սիմֆերոպոլ գնացքի համարը փոխվեց՝ 666-ից դառնալով 242:

4. 2007 թվականի Ռուսաստանի Պետական Դումայի ընտրությունների ժամանակ Իրկուտսկի շրջանային ընտրական հանձնաժողովը հրաժարվեց 666 համարի ընտրատարածք ստեղծել, հիմնավորելով դա 2003 թվականի ընտրությունների ժամանակ նույն համարի ընտրատարածքում եղած տհաճություններով:

5. Կրիվոյ Ռոգ քաղաքում կա 666 համարն ունեցող տրոլեյբուս, որը երթևեկում է 13-րդ երթուղով:

6. Նիժնի Նովգորոդում 13-րդ երթուղով երթևեկում է 1666 բորտային համարով տրոլեյբուս:

Տարբեր քաղաքակրթություններում «գազանի թիվն» ընկալվում է այլ կերպ՝

1. Չինաստանում և այլ ասիական երկրներում, ի տարբերություն Եվրոպայի, 6-ը երջանիկ թիվ է: Այդ մասին է վկայում այն փաստը, որ 2006 թվականի հունիսի 6-ին (06.06.06) Սինգապուրում երեք անգամ ավելի շատ ամուսնություններ են գրանցվել, քան սովորաբար:

2. Իսլամում կոնկրետ 666 թվի մասին ոչինչ ասված չէ, բայց կեղծ առաքյալ Դաջալի (հակաքրիստոս) մասին պատմությունը առկա է նաև այստեղ: 

 

Աղբյուր

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Բազմազան փաստեր 666 թվի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առեղծվածներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://s019.radikal.ru/i639/1303/3b/faf4720ecefb.jpg
Կատեգորիա: Առեղծվածներ | Ավելացրեց: Admin (28.03.13) | Հեղինակ: Վիգեն Զարգարյան W Դիտումներ: 2065 | Տեգեր: առեղծվածներ | - Վարկանիշ -: 0.0/0