RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

7 հնարք, որոնց օգնությամբ քո լոգասենյակը կվերածվի մաքրության իդեալի
 
 
loading...

 Աղբյուրը

Ահա 7 հրաշալի հնարք, որոնց շնորհիվ լոգասենյակի մաքրությունն ավելի հեշտ և արդյունավետ կլինի:

Իդեալական մաքրություն ընդամենը 60 րոպեում:

 

1. Սպիտակափայլ վաննա

Վաննան դեղնությունից մաքրելու, սպիտակեցնելու, բակտերիաներից և կեղտից մաքրելու համար 4 լ. տաք ջուրը խառնիր կես բաժակ քացախի, 1 բաժակ սպիրտի և քառորդ բաժակ սոդայի: Միջոցը լցրու մակերևույթի վրա և թող 15 րոպե: Հետո լվա սառը ջրով:


2. Մաքուր լոգարան

Եթե ցնցուղը հանվող չէ և շատ կուտակումներ կան, քացախի լուծույթը լցրու պոլիէթիլենային տոպրակի մեջ և այնպես կապիր, որ ցնցուղի գլխիկն ամբողջովին սուզվի խառնուրդի մեջ: Միջոցը թող 2 ժամ, հետո լվա տաք ջրով:


3. Թափանցիկ հայելի

Ջրածնի պերօքսիդի և կերակրի սոդայի խառնուրդ ցողիր, հետո մաքրիր սպունգով:

Կարելի է նաև սափրվելու քսուք օգտագործել, ինչից հետո հայելիները ոչ միայն կփայլեն, այլև կդադարեն քրտնել:


4. Մաքուր զուգարան

Լուծույթ պատրաստիր 10 մլ տաք ջրով, 3 գ. սոդայով և 2 գ. կիտրոնի հյութով (հյութն աստիճանաբար խառնիր): Միջոցն օգտագործիր զուգարանակոնքը մաքրելու համար:

Միջոցը քսելուց հետո սպասիր 2 ժամ և լվա զուգարանի խոզանակով:


5. Զուգարանի խոզանակ

Խոզանակը խտացված լվացող միջոցով ամանի մեջ դիր (որը հետո չես ափսոսա դեն նետել): Այնտեղ ավելացրու կես բաժակ սոդա, 2 ճ. գ. աղ, քառորդ բաժակ քացախ և ամենի վրա եռացած ջուր լցրու: Մեկ ժամ անց խոզանակը կդառնա ինչպես նորը:


6. Փայլող ծորակներ

Ժանգից ազատվելու համար կերակրի աղ ցանիր ժանգի վրա, վրան կիտրոնի հյութ լցրու:

Լուծույթը թող գիշերը, առավոտյան լվա ջրով:


7. Թարմ առաստաղ

Առաստաղի վրայի բծերից և փոշուց ազատվելու համար դույլի մեջ հավասար քանակությամբ ջուր և քացախ լցրու: Շվաբրով և այդ լուծույթով մաքրքիր լոգասենյակի առաստաղը:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-09-14) | Հեղինակ: Աղբյուրը
Դիտումներ: 1566 | Տեգեր: մաքրության, հնարք, կվերածվի, քո, որոնց, օգնությամբ, իդեալի, լոգասենյակը | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0