RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

3 ամսում կարելի՞ է ռուսական անձնագիր ստանալ
 
 
loading...

 

«Ազատությունը» հայտնում է` Օրենքի շրջանառության մեջ դրվելու պահից ի վեր հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվեց, թե այն վերաբերում է նաև իրենց, որ օրենքի ընդունմամբ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ նաև ՌԴ-ում աշխատող ու բնակվող, ինչպես նաև՝ ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող հայաստանցիները: 
 
Սակայն, ըստ փաստաթղթի, պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսալեզու հայրենակիցները, որոնց հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ «Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»: Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը:

Պետդումայի պատգամավորները պարզաբանել են, որ օրենքի գործողությունը տարածվում է նաև Դաշնության նոր սուբյեկտների վրա՝ այսինքն Ղրիմի Հանրապետության ու դաշնային նշանակության Սիմֆերոպոլ քաղաքի վրա:

Սակայն ռուսաստանցի վերլուծաբանները միաժամանակ նաեւ հանգստացրել են միլիոնավոր ներգաղթյալներին քաղաքացիություն տալու հեռանկարից մտահոգված ռուսաստանցիներին՝ օրենքում խոսքը գնում է միայն նրանց մասին, ում նախնիներն ապրել են ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում: 


«Եթե, օրինակ, նախնիներն եղել են Վլադիմիրի շրջանից, բայց հետո տեղափոխվել Միջին Ասիա, ապա մարդը ստանում է համապատասխան իրավունքներ, իսկ եթե տասը սերունդ ապրել է Բուխարայում կամ Սամարկանդում, ապա փաստը, որ այդ տարածքները ժամանակավորապես հայտնվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքում, ոչ մի կերպ չի ազդում քաղաքացիություն ստանալու իրավունքի վրա»,- ըստ PanARMENIAN.Net-ի, KM.ru-ին ասել է քաղաքագետ Եգոր Խոլմոգորովը:

Այնպես որ, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ռուսական անձնագիր ստանալու մտադրություն ունեն, պետք է իրենց արմատներում Ռուսաստանում ապրած նախնի փնտրեն:

Մանրամասները՝ այստեղ.




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-09-14)
Դիտումներ: 538 | Տեգեր: Ռուսական, ամսում, Անձնագիր, կարելի՞, ստանալ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0