RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
 
 
loading...

 

Ահա հիմնական կանոնները, որոնց հետևելով՝ միշտ հրաշալի տեսք կունենաք:

1. Պիջակի մեջտեղի կոճակը միշտ կոճկվում է, վերևինը՝ ըստ ցանկության, ներքևինը՝ երբեք:

2. Վերնաշապիկի կամ բլուզի դեպքում կարելի է արձակել առավելագույնը 2 վերևի կոճակները:

3. Ականջօղերը համադրեք թևնոցի հետ, վզնոցը՝ մատանու: 3 կամ 4 իրը մեկ կերպարում չափազանց է:

4. Փողկապի ծայրը պետք է հասնի մինչև տաբատի գոտկատեղի գծին կամ մի քիչ ծածկի այն:

5. Կա՛մ մինի, կա՛մ դեկոլտե: Երկուսը մեկ հագուստում վուլգար տեսք ունեն:

6. Եթե առանց պիջակի եք վերնաշապիկը հագնում, փողկապ պետք չէ:

7. Գրասենյակային բլուզի կտրվածքը պետք է անրակից 10 սմ խորը չլինի:

8. Եթե վերնաշապիկը դնում եք տաբատի մեջ, պարտադիր գոտի կրեք:

9. Ցածր գոտկատեղով ջինսի և կարդիգանի միջև չպետք է մերկ մարմին երևա: Անհրաժեշտության դեպքում կարդիգանի տակից պետք է տոպ հագնել:

10. Գոտին պետք է գույնով համադրվի կոշիկների հետ:

11. Բոլոր երևացող պիտակները հագուստի վրա պետք է հանել:

12. Պրինտերի հարցում չափը չանցնեք: Թույլատրելի է համադրել նույն գույնի 2 տարբեր պրինտ կամ տարբեր չափի մեկ պատկերով պրինտեր:

13. Գուլպաները պետք է բավականաչափ երկար լինեն, որպեսզի նստելիս տաբատի տակից մերկ ոտքերը չերևան:

14. Գրասենյակային անթև բլուզը պետք է ուսերը ծածկի:



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-13)
Դիտումներ: 666 | Տեգեր: կանոն, հագուստում, 14, մեկընդմիշտ, որոնք, սովորել, պետք | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar