RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Պատառիկներ պատմությունից

Լեգենդար կանայք. Մահացու վտանգավոր մուսաներ  677

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Պատառիկներ պատմությունից,   Սերգեյ Գալոյան


Լեգենդար կանայք. Մահացու վտանգավոր մուսաներ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ճակատագրական կանայք ավելի հաճախ «գործ ունեն» բանաստեղծների, նկարիչների, փիլիսոփաների հետ:
 
 
Շատերը համոզված են, որ Պուշկինի համար «ճակատագրական» է եղել իր կինը` Նատալյա Գոնչարովան: Այս գեղեցկուհուն մինչև օրս էլ չեն ներում, որովհետև, իբր, նա է եղել Պուշկինի և Դանտեսի մենամարտի մեղավորը: 
Շատերը Գոնչարովա Նատալյային հիշում են բանաստեղծի խոսքերով`«մաքրամաքուր գեղեցկության անբիծ կերպար» («чистейшей прелести чистейший образец»): Մյուսները Նատալյա Նիկոլաևնային համարում են «անհոգի ձևամոլ»: Երրորդները նրան մեղադրում են Նիկոլայ Առաջին ցարի հետ ունեցած գաղտնի կապերի համար` վկայակոչելով Պուշկինի նամակից մի հատված` «Խաղեր մի խաղա ցարի հետ»: Իբրև թե Նատալյայի և ցարի կապից ծնվել է մի աղջիկ, ում ճակատագիրն առայսօր հայտնի չէ...
 
Ուշադրության է արժանի նաև ժամանակի լեգենդներից մեկը` Պետերբուրգի «քաղաքացիուհի» Լու Ֆոն Սալոմեն: Նրան խելակորույս սիրահարված էր Ֆրեյդը: Նրա ձեռքը խնդրել էր Նիցշեն, սակայն, մերժում ստանալով, մինչ ի մահ չամուսնացավ երբեք: Լուի ամուսինը փորձեց ինքնասպան լինել կնոջ ներկայությամբ, իսկ սիրեկաններից մեկն իրեն գցեց ժայռից...
 
Ճակատագրական երկու կին է եղել Վլադիմիր Մայակովսկու կյանքում: Լիլիա Բրիկի մասին հիշողություններ են թողել շատ ժամանակակիցներ: Ի դեպ, հետագայում Լիլիա Բրիկն ամուսնացել է մեր հայրենակից, պատմաբան Վասիլի Քաթանյանի հետ: Նա` այս խորհրդավոր կինը, մտերիմ, բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Սերգեյ Փարաջանովի հետ: Բրիկը հայտնի կին էր, խոսք չկա: Իսկ ահա Մոսկվայի գեղարվեստական ակադեմիայի թատրոնի (МХАТ) արտիստուհի Վերոնիկա Պոլոնսկայայի մասին քիչ բան է հայտնի:
 
Երբ Պոլոնսկայան ծանոթացավ Մայակովսկու հետ` 21 տարեկան էր: Նա ամուսնացած էր արտիստ Միխայիլ Յանշինի հետ: Դա, իհարկե, դժվարացնում էր «սիրային գործունեությունը», բայց հնարամիտ արտիստուհին և բոցավառ բանաստեղծը հնարներ գտնում էին:
 
Պոլոնսկայան վերջինն է տեսել ողջ և առողջ Մայակովսկուն: Դրանից անմիջապես առաջ նրանք բուռն կերպով քննարկել են իրենց հարաբերությունները: Մայակովսկին պահանջում էր, որ Վերոնիկան մնա իր հետ, սպառնում էր փակել սենյակում: Արտիստուհին դուրս է փախչում սենյակից, և հենց այդ ժամանակ որոտում է կրակոցը: Մոսկվայում այդ ժամանակ շատերն էին խոսում այն մասին, որ Պոլոնսկայան կործանել է ոչ միայն Մայակովսկուն:
 
Քիչ տղամարդիկ չեն եղել նաև ամերիկացի հանրահայտ պարուհի Այսիդորա (Իզեդոր) Դունկանի կյանքում` նկարիչներ, քանդակագործներ, բանաստեղծներ, արտիստներ, ինչպես և, հասկանալի է` միլիոնատերեր: Նա իր «զվարճանքները» կատակով բաժանում էր երկու խմբի` «ուղեղի կողմից ղեկավարվող» և «հոգու պոռթկումներով»: Դունկանի վերջին սերը և վերջին ամուսինը ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինն էր, ով Այսիդորայից փոքր էր 15 տարով:
 
Հայ մեծերի կյանքում մուսաները նույնպես ճակատագրական դեր են ունեցել: Արշիլ Գորկու մասին պատմող մի գրքում հետաքրքիր փաստեր կան, թե ինչպիսի ողբերգական իրավիճակներում է հայտնվել մեր մեծ նկարիչը կնոջ` Ագնես Մըքրուդերի պատճառով: Ի վերջո, Գորկու ինքնասպանությունը կարելի է կապել նաև Ագնեսի դաժան արարքի հետ: Բավականին խորհրդավոր իրավիճակ է ստեղծվել նաև Պարույր Սևակի և նրա սիրուհու` Սուլամիթա Շալիթի, ինչպես նաև Վարդգես Պետրոսյանի և կնոջ` Սոնա Տիգրանյանի միջև: Դժվար է ասել, թե նրանք մուսա են եղել, թե՞...
 
Սերգեյ Գալոյան
 

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Լեգենդար կանայք. Մահացու վտանգավոր մուսաներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Պատառիկներ պատմությունից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol4/chakatagrakankin.jpg
Կատեգորիա: Պատառիկներ պատմությունից | Ավելացրեց: Admin (10.09.13) | Հեղինակ: Սերգեյ Գալոյան W Դիտումներ: 677 | Տեգեր: պատմական դրվագներ, Պատառիկներ պատմությունից | - Վարկանիշ -: 0.0/0