RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ

Սեռական ակտի տևողության մասին. պոռնոֆիլմերը ապակողմնորոշում են  5404

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ,   Սևադա Հակոբյան


Սեռական ակտի տևողության մասին. պոռնոֆիլմերը ապակողմնորոշում են

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Սեռական ակտի տևողության մասին. պոռնոֆիլմերը ապակողմնորոշում են

Սեռական ակտի տևողության մասին. պոռնոֆիլմերը ապակողմնորոշում են

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյանը


Մարդու սեքսուալ գործունեության մեջ մաթեմատիկական, ճշգրիտ մոտեցումները և հաշվարկները հաճախ հակասական կարծիքների բախման են հանգեցնում,Սեռական ակտի տևողության մասին. պոռնոֆիլմերը ապակողմնորոշում են քանզի ֆունկցիոնալ երևույթները առավել հաճախ բնութագրվում են սուբյեկտիվ զգացողություններով: Բազմաթիվ սեքսոլոգներ ուսումնասիրել են այս հարցը, քանի որ սեքսոլոգիական պացիենտների կողմից ամենահաճախ ներկայացվող գանգատներից է համարվում, ուստի պետք է տարբերակել, թե որն է նորմա և որը՝ պաթոլոգիա:

Կանադացի և ամերիկյան սեքսոլոգների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներհրված առնանդամի հեշտոցում գտնվելու միջին տևողությունը կազմում է 5-7 րոպե, 1-2 րոպեն համարել են խիստ կարճատև, 3-7 րոպեն՝ ադեկվատ, 7-13 րոպեն՝ ցանկալի, 10-30-ը՝ խիստ երկար: Ռուս սեքսոլոգների տեսանկյունից սեռական ակտի միջին տևողությունը 2 րոպե  2 վրկ. է , որի ընթացքում նույնիսկ հաշվել են ֆրիկցիաների (առնանդամի շարժումները)  թիվը՝ այն կազմել է  62: Պետք է ասել, որ ներկայումս սեռական ակտի տևողության խանգարման, վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման համար  առաջնային է համարվում, եթե անհատը չի կարողանում ղեկավարել սեռական ակտի տևողությունը, սերմնաժայթքումը տեղի է ունենում ներհրման պահին կամ անմիջապես դրանից հետո՝ ավելի վաղ, քան ցանկանում էր: Սա կարող է խոչընդոտել զույգերի փսիխոսեքսուալ բավարարության ստանալուն, ինչը կարող է տղամարդու մոտ արտահայտված մտավախություն առաջացնել՝ հետագա սեռական կյանքի ժամանակ երևույթի կրկնման ասպեկտով:

Հաճախ վաղաժամ սերմնաժայթքում դիտվում է նոր զուգընկերուհու հետ կենակցելիս, երբ նա շատ գեղեցիկ է և տղամարդը երկար սպասել էր այդ օրվան (ուժեղ սեռական գրգռման պատճառով), երկարատև աբստինենտ (սեռական կյանքի դադարներ) շրջանից հետո, ամուսնական միջանձնային լարված փոխհարաբերությունների, տագնապային տրամադրության, դեպրեսիայի և որոշակի մեղքի զգացողության ժամանակ: Մեծ դերակատարություն ունեն նաև սոցիալական գործոնները՝ ֆինանսական խնդիրները, որոնք որոշակի ընկճվածության պատճառ են հանդիսանում, և տղամարդը կորցնում է ինքնավստահությունը: Ապացուցված է, որ տղամարդը սերմնաժայթքման տևողությունը առավել հաճախ չի կարողանում կառավարել, երբ  կնոջ դաշտանային ցիկլի բեղմնավորման համար բարենպաստ օրերն են (կարծում եմ՝ սրանով է պայմանավորված ընդհատված սեռական հարաբերության միջոցով բեղմնականխման մեթոդի ոչ արդյունավետությունը:

Զույգերի միջանձնային հարաբերությունները մեծ ազդեցություն են  թողնում սեռական ֆունկցիայի վրա, սեռական ակտի տևողության խանգարումները կարող են առաջանալ ամուսինների միջև ոչ բավարար հաղորդակցման և շփման, չլուծված ներքին կոնֆլիկտների ժամանակ: Ուստի ներդաշնակ, փոխադարձ սիրո վրա հիմնված և ռեգուլյար սեռական կյանքը սեռական խանգարումների կանխման լավագույն միջոցն է:

Աղբյուր

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սեռական ակտի տևողության մասին. պոռնոֆիլմերը ապակողմնորոշում են  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/NKAR/bb41468a8536-1-.jpg
Կատեգորիա: ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ | Ավելացրեց: Admin (23.11.12) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W Դիտումներ: 5404 | Տեգեր: Սևադա Հակոբյան, սեթսոպաթոլոգի կողմնորոշում | - Վարկանիշ -: 0.0/0