Գլխավոր էջ » ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ
Որքանո՞վ են տարբեր տղամարդու և կնոջ սեքսուալությունները  5627

Գլխավոր էջ » ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ 

Խորագիրը՝  ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ,   Սևադա Հակոբյան, blognews.am


Որքանո՞վ են տարբեր տղամարդու և կնոջ սեքսուալությունները

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյանը


Մարդու սեռական համակարգը կոչված է իրականացնելու երկու  կարևորագույն գործառույթ` ռեկրեատիվ (սեքսուալ հաճույք ստանալու) և պրոկրեատիվ (սերունդը շարունակելու): Բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց, առանց մեկի չի կարող գոյություն ունենալ մյուսը. սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը խիստ տարբերվում միմյանցից:

Սեքսուալության տարբերությունները կնոջ և տղամարդու մոտ լինում են մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիոլոգիական  և դրանց ամբողջությունը կարելի է անվանել փսիխոսեքսուալ դիմորֆիզմ.Այն իր մեջ ներառում է մի շարք ատրիբուտներ: Կնոջ համար պրոկրեատիվ` սերնդի շարունակման ֆունկցիան գերիշխող է` դոմինանտ է փսիխոսեքսուալ բավականություն ստանալու ֆունկցիայի նկատմամբ: Կնոջ մոտ սեքսուալության տարբերությունները վերաբերվում են նաև էրոգեն զոնաներին, եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենետալ օրգաններում` սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարևորագույն էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրա-գենետալ մարմնամասերը: Սեքսուալության տարբերություններ արձանագրվում են նաև փսիխոսեքսուալ զարգացման ընթացքում. կանանց բնորոշ է էրոգեն լիբիդոյի գերիշխումը և էրոգեն լիբիդոյի վրա կանգ առնելու պրոցեսը: Սեքսուալ լիբիդոն շատ կանանց մոտ կարող է չձևավորվել, տեղափոխվել ավելի ուշ հասակ, նույնիսկ որոշ կանաց մոտ հնարավոր է ընդհանրապես չարթնանա:

Հաճախ կնոջ մոտ սեքսուալ խանգարումները  գրեթե չեն խոչընդոտում ինտիմ փոխհարաբերություններին ի տարբերություն տղամարդու, ում մոտ ցանկացած սեռական խանգարում ավերիչ ազդեցություն է ունենում  ինտիմ կյանքի վրա: Օրինակ կինը կարող է օրգազմ չապրել, սակայն նա երկար տարիներ կարող է ապրել սեռական կյանքով, ստանալ դրանից փսիխո-սեքսուալ բավականություն, եթե ամուսինների միջև առկա է իդեալական հարմոնիան:

Այս երևույթը լատիներեն կոչվում է satisfaktio sine orgazmo: Տարբերութուն  է առկա նույնիսկ օրգազմի զգացողության մեջ. տղամարդու մոտ սերմնաժայթքումը ուղեկցվում է օրգազմով և դա գրեթե բոլորի մոտ միատիպ է, իսկ կնոջ օրգազմի զգացողությունը մի ամբողջ շարք հոգեբանական և ուղեղային երևույթների բազմաշերտ հանրագումար է և ամենակարևորը՝ ոչ մի կին չի նկարագրում օրգազմի ժամանակ նույն զգացողությունները ինչ ուրիշ կանայք:

Պետք է նշել, որ մեծ տարբերություն կա նաև սեքսուալության այն հանգամանքի մեջ, երբ տղամարդու մոտ սեռական ցիկլը ավարտվում է օրգազմով և սերմնաժայթքումով, դրանից  անմիջապես հետո հաջորդում է անդրդվելիության շրջանը (ռեֆակտեր).որոշ ժամանակահատված տղամարդը ունակ չէ նորից մտնելու սեռական հարաբերության մեջ:

Սակայն կնոջ մոտ չկա այդ անդրդվելիության շրջանը, այսինքն, երբ նրա մոտ ավարտվում է սեռական ակտը, նա կարող է անմիջապես մտնել նոր սեռական ցիկլի մեջ: Սա կնոջը տալիս է այն առավելությունը, որ նա ըստ էության, կարող է լավագույն սերնմահեղուկը ընտրել իր ձվաբջջի բեղմնավորման համար: Սեքսուալության հակադրությունները ստեղծվում է փոխլրացման միասնություն, որը տղամարդուն և կնոջը դարձնում է մի ամբողջական միություն` պատրաստ սեռական կյանքից ստանալու սեքսուալ բավարարվածություն և իրականացնելու վերարտադրման ֆունկցիան:

 

Աղբյուր

1111

Խորագիրը՝  ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ,   Սևադա Հակոբյան, blognews.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017