Գլխավոր էջ » ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ
Ո՞ր տարիքից կարելի է սեքսով զբաղվել  5071

Գլխավոր էջ » ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ 

Խորագիրը՝  ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ,   esyes.am


Նրանք, ովքեր ասում են, թե մինչև չափահաս դառնալը սեռական հարաբերություն ունենալը վտանգավոր է առողջության համար, սխալվում են կամ պարզապես ստում: Բայց, համենայնդեպս, նրանց զգուշավորության մեջ ճշմարտության հատիկ կա: Քննենք հերթականությամբ:
 

Վաղաժամ սեքս


Տղաների համար ավելի հեշտ է. սեռական առաջին հարաբերությունը նրանց օրգանիզմում փոփոխություններ չի առաջացնում և վնասակար չէ, եթե պատահական սեռական հարաբերության ժամանակ օգտագործեն պահպանակ, հակառակ դեպքում` մեծ է ՁԻԱՀ-ով կամ վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Տարիքն այստեղ կապ չունի: Աղջիկների համար տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգից բացի, կա նաև անցանկալի հղիության խնդիրը, որն իր հերթին հղիության արհեստական դադարեցման` աբորտի հարց է առաջացնում` մեծացնելով մանկան և մայրերի մահացության թիվը: Սեռական առաջին հարաբերությունն աղջկա համար շատ ավելի լուրջ իրադարձություն է, քան տղայի համար: Եթե ամեն բան լավ է ընթանում, ապա «առաջին անգամվա» ֆիզիոլոգիական հետևանքը կուսաթաղանթի պատռվելն է: Հաճախ դա ուղեկցվում է ցավի զգացումով և արյունահոսությամբ: Հենց այդ ժամանակ էլ աղջիկը կարող է հղիանալ: Բացի դրանից, մինչև 16 տարեկանը աղջիկների մոտ խոնավացում չի լինում, ուստի և ներթափանցումը կարող է վնասվածքներով լինել և վերջանալ հեշտոցի պատերի պատռվածքով:

Աղջիկների մոտ վաղաժամ սեռական հարաբերությունը հաճախ հանգեցնում է տհաճությունների, եթե տղան առաջին անգամ կոպտություն է ցուցաբերում: Սեռական հարաբերության հարցում շտապել խորհուրդ չի տրվում:

Անչափահասներին խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ, քանի որ կանացի սեռական օրգանները և օրգանիզմն ամբողջութամբ կազմավորված, պատրաստ չեն դրան, և դա նաև լուրջ վտանգ է հնարավոր հոգեբանական հետևանքների առումով: Համաձայնվում ես նրա հետ մտերմիկ հարաբերություն ունենալ, որովհետև սիրում ես և կարծում, թե դա ընդմիշտ է: Եվ չես էլ մտածում, որ վաղը ձեր հարաբերություններում ամեն բան կարող է շեշտակի փոխվել: Դրա համար երբեք պետք չէ արագացնել իրադարձությունների ընթացքը կամ վախենալ միակ կույսը լինելուց: Առաջին հարաբերությունը չպետք է ցավոտ լինի ո՛չ բարոյապես, ո՛չ ֆիզիկապես:

Աղջիկները սեռական հարաբերությունն այլ կերպ են ընդունում, քան տղաները, ինչը հաճախ հանգեցնում է վեճերի: Ո՞րն է խնդիրը:

Տղաների համար սեռական հարաբերությունը կպչուն միտք է, գրեթե կյանքի նպատակ: Ինչո՞ւ: Նրանց մոտ 13-14 տարեկանում հորմոնային «պայթյուն» է սկսվում, որը ձևավորում է մարմինն ու փոխում գիտակցությունը: Արյան մեջ տղամարդու հորմոնի խտության մակարդակը կտրուկ աճում է. ի դեպ, դա տեղի է ունենում միշտ, օրեցօր, այդ թվում` նաև երազում: Այդ շրջանում տղաներն ապրում են այդ մտքերով ոչ թե այն պատճառով, որ վատն են, այլ որովհետև այլ կերպ չեն կարող: Իմիջիայլոց, տղայի հեղինակությունն ընկերախմբում որոշվում է` կո՞ւյս է նա, թե՞ ոչ, և քանի՞ աղջիկ է եղել նրա կյանքում: Հասկանալի է, որ նման իրավիճակում աղջիկը դառնում է պարզապես նպատակին հասնելու միջոց: Իսկ նպատակը պարզ է. որքան շատ, այնքան լավ:

Աղջիկների համար նույնպես հեշտ չէ: Նրանց օրգանիզմում հորմոնները փոթորկի պես արտադրվում են 28 օր պարբերականությամբ, երբ մոտենում են ամսականները և առաջացնում տրամադրության կտրուկ անկումներ: Եվ ընդհանրապես, կնոջ օրգանիզմի համար սեքսն առաջնահերթ կարևորություն չունի: Աղջիկները սեռական հարաբերությունն ընդունում են որպես հաճույքի մի տեսակ, ինչպես, օրինակ, գեղեցիկ զգեստ գնելը, դրա համար հեշտությամբ կարող են հրաժարվել դրանից: Իսկ եթե համաձայնում են սեռական հարաբերություն ունենալ, ապա դա սիրած էակի նկատմամբ եղած մեծ վստահության դրսևորում է, ինչը երբեմն տղաները հաշվի չեն առնում և հոգեկան ծանր ապրումներ են պատճառում աղջիկներին:

Տղաները, ովքեր հավատում են, թե աղջիկներին դուր է գալիս, երբ իրենց ուժով են տիրում, սխալվում են:

Սեքսը միայն հաճույք չէ: Դա զգացմունքների արտահայտում է և պատասխանատվություն` զուգընկերոջ և քեզ համար:

Փաստեր

Վաղաժամ սեքս


  • Մոտավորապես 10%-ի դեպքում կուսաթաղանթի պատռման ժամանակ արյունահոսություն չի լինում:
  • Կա սեռական խառնվածքի երեք տեսակ. ուժեղ (երբ սեռական հասունացումը սկսվում է 10-12 տարեկանում, դա մոտավորապես կազմում է 15%), միջին (13-15 տարեկան, մոտ 70%) և թույլ` (15 տարեկանից բարձր): Սեռական խառնվածքն ու կենսաբանական պատրաստվածությունն անմիջականորեն ազդում են սեռական հարաբերությունների վրա:
  • Հնում կուսությունից զրկվելը կազմակերպվում էր տարբեր ծիսակատարություններով: Հաճախ դա տեղի էր ունենում տոնակատարությունների ժամանակ և կուսաթաղանթը պետք է պատռեին քրմուհիները կամ ցեղի առաջնորդները. դա նրանց պարտականությունն էր:

 



Հոգեբանի խորհուրդը

«Նախ պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Տվյալ դեպքում, որքան էլ տղան համոզի աղջկան, թեկուզ և սիրելով, աղջիկը միշտ պետք է հիշի, որ պետք է մեծագույնս համոզված լինի իր արարքներում և պատասխանատվություն կրի դրանց համար: Իհարկե, այս պատասխանատվությունը երկկողմանի է և հավասար` թե՛ աղջկա, թե՛ տղայի համար»,- նշում են Կանանց ռեսուրսային կենտրոնի հոգեբանները: Ընդհանրապես, թե՛ բժիշկների, թե՛ հոգեբանների կողմից խորհուրդ չի տրվում սեռական կյանք վարել մինչև չափահաս դառնալը, քանի որ այն հուզական և ֆիզիոլոգիական փոփոխություններն ու խնդիրները, որոնք կարող են առաջանալ սեռական կյանքի ընթացքում, առավել հաղթահարելի են հասուն տարիքում:

1111

Խորագիրը՝  ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ,   esyes.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog