Գլխավոր էջ » ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ
Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել  5691

Գլխավոր էջ » ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ 

Խորագիրը՝  ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ,   www.erkusov.com

Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել

Պետք  է ասել, որ ժամանակակից հոգեֆիզիոլոգիան խուսափում է «իմպոտենցիա» եզրույթի օգտագործումից` նախընտրելով տալ սեռական գործառույթի կոնկրետ խախտման բնութագրումը:«Իմպոտենցիա» տերմինի առավել տարածված սահմանումը տղամարդու պարբերական անկարողությունն է իրականացնել սեռական ակտ (չկա էրեկցիա, սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչև հեշտոց մտցնելը կամ դրանից վայրկյաններ անց): 

Սրան է վերագրվում նաև էրեկցիայի բացակայությունը, եթե անգամ գրգռվածության այլ նշաններ կան: Պատճառները, որոնք սահմափակում են սեռական ակտ իրականացնելու կարողությունը բաժանվում են ֆիզիոլոգիականի (երբ խախտված են էրեկցիան և սերմնաժայթքումը կառավարող մեխանիզմները) և հոգեբանական (երբ տարբեր արգելակող գործոններ` նևրոզները, վախը անհաջողությունից, անվստահությունը, կողմնակի մարդիկ, ձայները, տհաճ հոտերը և այլն, խանգարում են տղամարդուն հասնել էրեկցիայի և պահպանել այն: Երկրորդ տեսակը մինչև 50-60 տարեկան տղամարդկանց շրջանում անհամեմատ ավելի հաճախ է հանդիպում:

Ամենից հաճախ տղամարդը էրեկցիայի հետ կապված խնդիրներ է ունենում որևէ նոր կնոջ հետ առաջին հանդիպումների ժամանակ. դեր խաղում են իրավիճակի նորությունը, անհանգստությունը «իսկական արուի» տիտղոսը պահպանելու համար, երբեմն` վախը վեներական հիվանդություններից և այլն:  Ոմանց մոտ այս իրավիճակում կարող է վաղաժամ սերմնաժայթքում տեղի ունենալ, մյուսները չունենան բավականաչափ էրեկցիա, երրորդները չկարողանան հասնել հեշտանքի: Նմանատիպ դեպքերում լավագույն մոտեցումը չշտապելն է, հնարավորության դեպքում` անցումը սեքսին հետաձգելը: Երբ սեռական ակտի «անհրաժեշտության» պայմանը` որպես այդպիսին, վերացած լինի, բոլոր խնդիրները կարող են ինքնըստինքյան լուծվել արդեն 10-15 րոպե անց: 
Ոչ մի դեպքում կինը չպետք է հեգնի կամ վիրավորի տղամարդուն նմանատիպ խնդիրների համար. դա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է իրավիճակը վերահսկել կամային կամ ֆիզիկական ջանքերի շնորհիվ, և կնոջ նման պահվածքը միմիայն ավելի կվատթարացնի իրավիճակը:

1111

Խորագիրը՝  ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ,   www.erkusov.com


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017