Հղիության կանխարգելման մասին l ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ





Երկուսով ԱՈՒԴԻՈ



ՈՐՈՆՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ


ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐ

Ավելին >>>



Մուտքագրեք Ձեր e-mail-ը


Ա
մենաընթերցված



Մուտքի ձև


Գլխավոր էջ l erkusov.com l 18+ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ, ՍԵՐ և ՍԵՔՍ l ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ

Հղիության կանխարգելման մասին






Ամենահին հակաբեղմնավորիչները եկել են Հին Հռոմից, որտեղ կենդանիների միզապարկը օգտագործում էին որպես պահպանակ սեռավարակների կանխարգելման համար: 1564 թվականին իտալացի անատոմ Գ. Ֆալաոպը խորհուրդ էր տալիս առնանդամի վրա պատյանի պես հագցնել վուշե տոպրակ` որպես վեներական հիվանդություններից պաշտպանվելու միջոց: Միայն 17-րդ դարում հղիության կանխարգելման նպատակով սկսեցին օգտագործել կենդանիների աղիներից և նուրբ կաշվից պատրաստված պահպանակներ:

Հղիության կանխարգելման մասին


Կաթոլիկ եկեղեցին հղիության կանխարգելման միայն մի միջոց էր թույլատրում` ժուժկալությունը (աբստինենցիա), այսինքն` սեռական հարաբերություններից պարբերաբար հրաժարում` դաշտանային փուլի հաշվարկով: Հին Պարսկաստանում հուսալի հակաբեղմնավորիչ միջոց էին համարում այն, երբ կինը սեռական հարաբերությունից հետո թռչում էր սանդուղքի 7 աստիճանից:

Անցանկալի հղիությունից խուսափելու համար ավելի ուշ կիրառում էին սեռական հարաբերությունից հետո հեշտոցի ցնցուղումը գոլ ջրով: Այսպես` 18-րդ դարում Ֆրանսիայի հյուրանոցներում կային դրա համար անհրաժեշտ բոլոր պարագաները: Այդ ժամանակ դեռ չէին ենթադրում, որ ցնցուղից շուտ սպերմատոզոիդները կնոջ հեշտոցում այնքան են խորացել, որ լուծույթի համար դարձել են անհասանելի:

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ընդհատված սեռական հարաբերությունը և աբորտը մեզանում ծնելիության կարգավորման ամենատարածված ձևերից են: Դրա էությունը պարզ է` անմիջապես սերմնաժայթքումից առաջ առնանդամիը հանվում է հեշտոցից, և սերմը թափվում է կնոջ սեռական օրգաններից դուրս:

Այս մեթոդը չնայած պարզ է ու բոլորին հասանելի, ունի շատ թերություններ: Նախ` այս դեպքում, այնուամենայնիվ, հղիանալու հնարավորությունը 20-40 տոկոս է: Երկրորդ` ընդհատված սեռական հարաբերությունը բացասաբար է անդրադառնում և տղամարդու, և կնոջ օրգանիզմի վրա: Այսպես` տղամարդը, ձգտելով բաց չթողել սերմնաժայթքման պահը, միաժամանակ աշխատում է օրգազմ ստանալ: Դրա արդյունքում զգացումները բթանում են, և հաճույքն այնքան ուժեղ չի լինում, ինչպես լիարժեք սեռական հարաբերության ժամանակ: Ավելիլն` ոչ լրիվ սերմնաժայթքման դեպքում սերմի մի մասը մնում է տղամարդու միզուղիներում, և կրկնակի սեռական հարաբերության ժամանակ մեծանում է բեղմնավորման վտանգը, եթե դրանից առաջ սեռական օրգանները չեն լվացվել: Կինն իր հերթին է դրանից տուժում, քանի որ սեռական հարաբերության ողջ ընթացքում, չստանալով օրգազմ, ուշադիր հետևում է զուգընկերոջ վարքագծին: Նրա ներքին սեռական օրգաններում զարգանում են կանգային երևույթներ, որոնք նպաստում են բորբոքային երևույթների ի հայտ գալուն, սեռական զգացման բթացմանը, և, ի վերջո, անօրգազմիայի առաջացմանը:

Հղիության կանխարգելման համար բավական հուսալի միջոցներից է ֆիզիոլոգիականը կամ, այսպես կոչված, օրացույցայինը: Վերջինս հիմնված է այն հանգամանքի վրա, որ բեղմնավորում կարող է առաջանալ միայն այն սեռական հարաբվերությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ձվազատումից անմիջապես առաջ կամ անմիջապես հետո, այսինքն` այն դեպքում, երբ սպերմատոզիդը հանդիպում է ձվաբջջին, որը հասունացել է և արդեն դուրս է եկել ձվարանից: Ձվազատումը տեղի է ունենում դաշտանային փուլի մոտավորապես կեսին: Ենթադրվում է, որ հղիանալու համար ամենահարմար օրերը ամսվա ընթացքում միջին հաշվով, վեցն են` երեք օր ձվազատումից առաջ և երեք օր ձվազատումից հետո: Հուսալիության համար կարելի է ավելացնել մեկական օր ձվազատումից առաջ և հետո: Ամուսինները, փաստորեն, այդ օրերին հրաժարվելով սեռական հարաբերություններից կամ ինչ-ինչ ձևով պաշտպանվելով, կարող են ապահովված լինել անցանկալի հղիությունից: Եվ ընդհակառակը, հղիանալու ցանկության դեպքում կարող են օգտագործել հենց ձվազատման օրերը, որոնք չափազանց բարենպաստ են բեղմանվորման համար:

Իսկ ձվազատման օրը որոշել դժվար չէ: Դրան օժանդակում է ջերմաստիճանային փորձը (թեստ), որը կատարվում է այսպես. կինն առավոտյան, դեռ անկողնում, չափում է ուղիղ աղու ջերմությունը` 8-10 րոպեի ընթացքում: Այս գործողությունը (ավելի լավ է` նույն ջերմաչափով) նա կատարում է մի քանի ամիս շարունակ` ամեն օր, որպեսզի խուսափի հնարավոր սխալներից և պատահականություններից: Արդյունքները գրանցվում են հատուկ թերթիկի վրա: Առողջ կնոջ մոտ ուղիղ աղու ջերմությունը սովորաբար 37 աստիճանից բարձր չի լինում, իսկ ձվազատման օրը` վտանգավոր շրջանում, այն բարձրանում է և մնում այդպես մինչև դաշտանի առաջին օրը: Մեթոդի արդյունավետությունը զգալիորեն բարձրանում է, եթե կինը տարվա ընթացքում ամեն ամիս կանոնավոր լրացնում է դաշտանային օրացույցը: Այս մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել, երբ անվտանգ օրերը քիչ են կամ բոլորովին չկան (դաշտանային փուլերի մեծ տարբերությունների պատճառով կամ երբ կինը փոխել է ապրելակերպը), քանի որ այս ամենը հաճախ հանգեցնում է ձվազատման փոփոխությունների: Համենայն դեպս, ավելի վստահ լինելու համար հարկավոր է նախապես խորհրդակցել կանաց կոնսուլտացիայի բժշկի հետ` այս մեթոդի կիրառման բոլոր նրբություններն իմանալու համար:

Հղիության կանխարգելման մյուս միջոցը մեխանիկական հակաբեղմնավորիչներն են: Պաշտպանության այս տարբերակն իրագործվում է պահպանակների, կանացի խփիկների, ինչպես նաև ներարագանադային պարույրների կիրառությամբ: Պահպանակները տարբերվում են չափերով, ձևով և անգամ գույնով: Դրանք պատրաստվում են բարձրորակ ռետինից, որը մեխանիկական ամրություն ունի, սակայն այնքան բարակ է, որ առնանդամի զգայունակությունը շատ քիչ է նվազեցնում:

Ի դեպ, շատ տղամարդիկ, հենց այս վերջին հանգամանքը նկատի ունենալով, հրաժարվում են դրանք օգտագործել: Սակայն պահպանակների օգտագործման դրական կողմերից է այն, որ պահպանակը պաշտպանում է ոչ միայն անցանկալի հղիությունից, այլ նաև սեռավարակներից, այդ թվում նաև ՄԻԱՎ-ից: Այն ապահովում է պաշտպանվածության բարձր ասիճան, դրա օգտագործումը հեշտ և մատչելի է: Չնայած պահպանակի գործածության հեշտությանը, սակայն շատ մարդիկ չգիտեն դրա օգտագործման ձևը: Պահպանակը պետք է հագցնել էրեկցիայի վիճակում գտնվող առնանդամի վրա` մինչև սեռական հարաքբերությունը: Շատ պահպանակների ծայրում փոքրիկ պարկ կա, որտեղ սերմնաժայթքման ժամանակ հավաքվում է սերմը: Պահպանակը հագցնելուց առաջ այդ փոքրիկ պարկը պետք է սեղմել այնպես, որ հագցնելուց հետո նրա մեջ օդ չմնա: Հակառակ դեպքում` սեռական հարաբերության ժամանակ պահպանակը կարող է պատռվել:

Պահպանակ պետք է օգտագործել առաջին հերթին սեռավարակներով վարակվելուց զերծ մնալու համար, երբ հակաբեղմնավորիչ մյուս միջոցներն օգտագործելն անհնար է կամ անցանկալի: Օգտագործելուց առաջ անհրաժեշ է փաթեթի վրա ստուգել պիտանելիության ժամկետը: Նույն պահպանակը չի կարելի երկրորդ անգամ օգտագործել: Որակյալ պհապանակները պատված են հատուկ քսուքով, իսկ եթե հատուկ քսուքը քիչ է, հարկավոր է օգտագործել ջրային հիմքով լուբրիգել:

Վերջին տարիներին մի շարք երկրներում կիրառվում են կանանց պահպանակներ , որոնք հարմար են նրանով, որ տղամարդու` պահպանակ օգտագործելուց այս կամ այն պատճառով հրաժարվելու դեպքում, կինն ինքն է պաշտպանվում այդ միջոցով:

Կանացի խփիկները, որոնք կիրառությամբ մոտ են պահպանակներին, լինում են երկու տեսակի` վզիկային և հեշտոցային:

Վզիկային խփիկները բժիշկն ընտրում է արգանդի վզիկի չափով: Նրանք պատրաստվում են ռետինից, պլաստմասից, բայց ավելի հաճախ ալյումինից: Այն հագցնում է կանանց կոնսուլտացիայի բժիշկը` դաշտանի ավրտից 2-3 օր անց և հանում է նոր դաշտանի սկսվելուց 2-3 օր առաջ: Հեշտոցային խփիկները (դիաֆրագմա) պատրաստվում են ամուր ռետինից, չափերն ընտրում է բժիշկը և սովորեցնում կնոջը` ճիշտ օգտագործել դրանք: Դիաֆրագման շատ խորը մտցվում է հեշտոցի մեջ և պատնեշ հանդիսանում դեպի հեշտոցի վերին հատված սերմի մուտք գործելուն: Դիաֆրագման հագցնում է կինը սեռական հարաբերությունից անմիձջապես առաջ` նախապես պատելով այն սպերմիցիդ քսուքով, որն ունի սերմատոզոիդները ոչնչացնելու հատկություն: Այն հեշտոցում մնում է մինչև 10 ժամ: Այս միջոցն արգելվում է հեշտոցի և արգանդի բորբոքային հիվանդությունների դեպքում: Ուստի դրա նպատակահարմարությունը որոշում է բժիշկը: Վերջին տարիներին արգանդի վզիկային և հեշտոցային խփիկները մի շարք թերությունների պատճառով համարյա չն օգտագործվում: Դրանց փոխարինում են ներարգանդային պարույրները:

Ներարգանդային պարույրներ օգտագործելու գաղափարը վաղուց է հայտնի: Սկզբում դրանք պատրաստվում էին մետաղներից, ոսկորներից, ռետինից և այլն: Հիմա պարույնրեը պատրաստվում են նորագույն սինթետիկ նյութերից: Տարբեր ձևերի (պարույր, ձուղակ, գալար) ներարգանդային պարույները տեղադրում է գինեկոլոգը` կնոջը մանրամասն զննելուց հետո: Դրանց օգտագործումը հակացուցված է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում: Սակայն դրանց առավելությունը հակաբեղմնավորիչ մյուս միջոցների համեմատությամբ անվիճելի է` դա բարձր արդյունավետությունն է (96-98%), տեղադրման հարմաությունը, ազդեցության երկարատևությունը, երբեմն մի քանի տարի (անցանկալի հետևանքների գրեթե բացակայությունը):
Ներարգանդային պարույրի հակաբեղմնավորիչ ազդեցությունը բացատրվում է նրանով, որ այն 5-7 անգամ արագացնում է ձվաբջջի անցումը արգանդափողերով: Ձվաբջիջը արգանդի խոռոչ է հասնում ոչ թե սովորականի պես` 5-7 օր անց, այլ ձվազատումից մեկ կամ երկու օր հետո: Այդ կարճ ժամանակահատվածում, եթե անգամ բեղմանվորում կատարվի, ձվաբիջը չի հասցնում այն աստիճան զարգանալ, որ կարողանա թափանցել արգանդի լորձաթաղանթի մեջ: Ծննդաբերած կնոջ արգանդի մեջ պարույրներ ներածելը ցավոտ չէ: Մասնագետները միաժամանակ նշում են, որ երիտասարդ և չծննդաբերած կանաց նպատակահարմար չէ պարույրներ կիրառել:


Աղբյուր՝ armmedicine.com
ՀՂՄԱՆ ՀԱՄԱՐ


Գնահատի՛ր հրապարակումը՝ սեղմելով LIKE,«Կիսվել», սիրելի՛ ընթերցող:

Բաժանորդագրվել erkusov.com-ի նյութերին:Print Friendly Version of this pagePrint Get a PDF version of this webpagePDF

ԿԻՍՎԵԼ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ







«ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ» բաժնի հարգելի՛ այցելու, միգուցե հետաքրքրի նաև սա...

на русском  In English
erkusov.com նոր նյութեր (ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ)




SEO sprint - Всё для максимальной раскрутки!



ՈՐՈՆՈՒՄ հայկական որակյալ կայքերում


Կայքի հրապարակումները համարվում են erkusov.com-ի մտավոր սեփականությունը կամ վերցված են ազատ օգտագործում թույլ տվող ինտերնետ ռեսուրսներից: Նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հիպեր հղումը կայքին պարտադիր է: Տեսա/ձայնային նյութերը տեղադրված են միայն անհատական դիտման / ունկդրման համար. կոմերցիոն օգտագործումն արգելվում է:

Կայքի քարտեզ l Թղթակցեք մեզ l Գովազդ l ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

erkusov.com-ը Ֆեյսբուքում Երկուսով-ը Թվիթերում Երկուսով-ը Գուգլ+-ում Երկուսով-ը Վկոնտակտե-ում Երկուսովը OK-ում Երկուսով-ը YouTube-ում Երկուսով-ը MySpace-ում Երկուսով-ը Skype-ումNightlife RSS news
Яндекс.Метрика

 

 
Check Google Page Rank
 

Անվճար ստեղծել կայք