RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ

Զվարճալի խորհուրդներ կյանքի համար  1395


Զվարճալի խորհուրդներ կյանքի համար


1.    Որպեսզի ձեր ատամները լավ պահպանվեն, մի՛ մտցրեք ձեր քիթը ուրիշի գործերի մեջ:

2.    Եթե ինչ-որ մեկը քեզ ասաց` «ապուշ», մի' շտապիր մտածել, որ նա խելացի է. միգուցե նա պարզապես ներկայացել է:

3.    Մի՛ կրկնեք սխալները. ստեղծեք ձեր սխալները ինքներդ:

4.    Պարտքով փող ավելի լավ է վերցնել հոռետեսներից. նրանք նախօրոք գիտեն, որ չես վերադարձնի:

5.    Եթե ձեր հարևանը անսպասելի հրացան է գնել, ավելի լավ է ինքնակամ ցածրացնել երաժշտության ձայնը:

6.    Եթե դու տառապում ես անքնությամբ, լուծողական ընդունիր. քնել միևնույն է չես կարողանա, գոնե զբաղվելու բան կունենաս:

7.    Եթե ձեզ բռնել են ստելիս, շտապ մի սուտ հորինեք:

8.    Արա՛ մյուսների հետ այն, ինչ իրենք էին պատրաստվում անել քեզ հետ. խփիր առաջինը:

9.    Չարժի փախչել դիպուկահարից. հոգնած կմեռնես:

10.    Եթե ուզում ես, որ քո մասին հիշեն մահվանից հետո, պարտքեր թող:

11.    Դուք ավելի հեշտ կարթնանաք առավոտյան, եթե զարթուցիչի վրա թակարդ դնեք:

12.    Մի ասեք, թե դիմացինը ինչ անի, և նա էլ իր հերթին չի ասի, թե ուր դուք կարող եք գնալ:

13.    Մի՛ խոսիր քո մասին վատ, մի կատարիր ուրիշների աշխատանքը իրենց փոխարեն:

14.    Չե՞ս կարողանում պարզապես կանգնել, երբ մյուսները աշխատում են… գնա,  պառկիր…

15.    Եթե քո մի այտին են ապտակել, մյուսը մոտեցրու. գոնե ծնոտդ կուղղվի:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Զվարճալի խորհուրդներ կյանքի համար»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ. ՀՈՒՄՈՐ | Ավելացրեց: Admin (03.01.13) Դիտումներ: 1395 | Տեգեր: Հումոր, Անեկդոտներ